f

Անկախ

Արտակ Բրուտյան. «Մարզիկների ելույթներից շատ գոհ եմ»


Օգոստոսի 25-28-ը Աբխազիայում կայացած մուայթայի միջազգային մրցաշարում հայ մարզիկները տպավոՐիչ և հաղթանակած ելույթներ ունեցան՝ նվաճելով 14 մեդալ (7 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե): Հայաստանի մուայթայի հավաքականն Աբխազիա էր մեկնել 19-հոգիանոց պատվիրակությամբ:
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը բարձր է գնահատում մարզիկների գրանցած արդյունքները, խոսում է առաջիկայում սպասվող միջազգային մրցաշարերի մասին, որոնց հայ մարզիկները դեռևս մասնակցելու են առանց պետական աջակցության:


-Պարոն Բրուտյան, հայ մարզիկներին հաջողվեց 14 մեդալ նվաճել Աբխազիայում:
-Այս ստուգատեսին Հայաստանի մուայթայի հավաքականի մարզիկները սկսել էին նախապատրաստվել մայիսի վերջից՝ մարզիչների հետ նպատակային մարզումներ անցկացնելով, ինչը տվեց իր արդյունքը: Օգոստոսի վերջին 19 հոգուց բաղկացած պատվիրակությունը (16 մարզիկ, 13 մարզիչ) մեկնեց Աբխազիա:


-Ամեն տարի հայ  մարզիկները մասնակցու՞մ են այս մրցաշարին: 
-Բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար է, որը տեղ է գտել Ռուսաստանի մուայթայի ֆեդերացիայի օրացուցային պլանում, մենք էլ ամեն տարի մասնակցում ենք:
Բարձր ցուցանիշներ  գրանցեցին մեր մարզիկները (տարբեր տարիքային խմբերում) միջազգային մրցաշարի համար՝ 7 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Նրանց ելույթներից շատ գոհ եմ:
 Մեծահասակների պայքարում Էրիկ Կիրակոսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Վերջինս ներկայացնում է  «Վաղարշապատ» ակումբը Նվեր Թորոսյանի գլխավորությամբ: Աղջիկներից մասնակցում էր Լուսի Տեր-Դավթյանը, որը մասնակցել էր Եվրոպական խաղերին, այստեղ նա ոսկե մեդալ նվաճեց: ԹԵ՛ մարզիկները, թե՛մարզիչները հիանալի աշխատեցին:
16 մարզիկից 14-ը մեդալ նվաճեց.  սա շատ բարձր ցուցանիշ է: Նշեմ,  որ մեր ֆեդերացիան ներկայացնում է արդյունքներ, որոնք առկա են տեսաձայնագրություններով , արձանագրված է ֆոտոներով, մենք ռեալ թվեր ենք ներկայացնում:


-Ֆեդերացիայի առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Անթալիայում կայանալու 10-ից  մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին, բնականաբար, մասնակցելու ենք, և նորից մեր սեփական միջոցներով, առանց պետության աջակցության, հուսամ մեդալներ կնվաճենք: Ֆեդերացիայի ստեղծման օրվանից մինչ այսօչ չի եղել դեպք, որ մենք մեկնենք միջազգային առաջնության ու դատարկաձեռն վերադառնանք: Եվրոպական խաղերը դրա վկայությունն էր. բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Խաչիկյանը, որն իրեն լավագույն կողմերով դրսևորեց սեպտեմբերի 3-ին կայացած  MIX FIGHT 53 մրցաշարում, որին մանսակցում էին բարձրակարգ մարզիկներ: Նարեկը տպավորիչ և գեղեցիկ մենամարտ անցկացրեց՝ հաղթելով վրացի հակառակորդին՝ Վասիլ Պապասկիրիին: Դեկտեմբերի 4-14-ն էլ կայանալու է մեծահաասկների Եվրոպաի առաջնությունը Անթալիայում, որին մասնակցելու ենք, ինչպես միշտ, առանց պետության աջակցության:

Արտակ Բրուտյան Հայաստան Սպորտ մուայթայի միջազգային առաջնություն Հայաստանի մուայթայի ֆեդերացիա հարցազրույց խմբագրի ընտրանի

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին