ԱՄՆ-ը 3,6 մլն դոլար կհատկացնի Սլովակիայի արևելյան սահմանի պաշտպանության նախագծի համար, գրում է սլովակյան dennikn.sk-ն։
Պարբերականի տվյալներով, այդ միջոցները կօգտագործվեն ուսուցման և արևելյան սահմանի պաշտպանության համար սարքավորումների մատակարարման համար։
«Նախագծի նպատակն է օգնել սահմանը պաշտպանել զենքի, թմրանյութերի և մարդկանց անօրինական տեղաշարժից, ինչպես նաև պետք է նպաստի սահմանի օրինական հատմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշում է պարբերականը, նախագիծը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու տարվա ընթացքում։
Մինչ այդ Սլովակիայի նախկին վարչապետ և «Սմեր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ Հունգարիայի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը կարող է աղետ դառնալ իր երկրի համար, եթե կառավարությունը աչք փակի այս խնդրի վրա։
Քաղաքական գործչի կարծիքով, Սլովակիան վերածվում է անօրինական ներգաղթյալների ճամբարի, իսկ կառավարությունը անգործության է մատնված։