f

Անկախ

Կամո Ունանյան. «Նախատեսում ենք պայմանագիր կնքել աշխարհահռչակ լուրջ կազմակերպության հետ»


Սեպտեմբերի 3-ին «Միկա» մարզահամլիրում կայացած խառը մենամարտերի MIX FIGHT 53 շոու երեկոյի ընթացքում հերթական  տպավորիչ  հաղթանակը տոնեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Հակառակորդ Ալիմջոն Շատմանովին հայ մարզիկը հաղթեց 1-ին իսկ ռաունդում: 
Անկախի հետ զրույցում Կամո Ունանյանը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ նաև այս մենամարտի շնորհիվ նախատեսում է շուտով պայմանագիր կնքել MMA-ի աշխարհահռչակ կազմակերպության հետ:  


-Շնորհավորում ենք հաղթանակած մենամարտի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մենամարտի նախապատրաստվում եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ: Այս անգամ այդ ամենն ավելացել էր, քանի որ գիտեի, որ մրցակիցս ուժեղ և փորձառու մարզիկ է: 7 հաղթանակ ուներ իր ակտիվում, որը գրանցել էր  MMA-ի բավական լուրջ մրցաշարերում:


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Մենամարտերը կարող են անկանխատեսելի ընթանալ, պլանավորել էի, որ պետք է հենց սկզբից ճնշման ենթարկեմ մրցակցիս և խեղճացնեմ հակառակորդիս, ինչն էլ  ստացվեց: Մոտավորապես 40-րդ վայրկյանին ուժեղ հարված հասցրի և դրանից հետո ինքը սկսեց պասիվանալ, իսկ ես ավելի ակտիվացա՝ վճռելով ելքը:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս հաղթանակն ինձ տվեց ավելի մեծ մոտիվացիա, ավելի մեծ ներուժ, որ առաջ շարժվեմ, ավելի լուրջ հաղթանակներ տոնեմ: 
Եթե ամեն բան ըստ պլանավորածի ընթանա, 1 մենամարտ էլ կանցկացնեմ և հավանաբար աշխարահռչակ լուրջ կազմակերպություններից մեկի հետ պայմանագիր կկնքենք, քանի որ նրանց կողմից էլ արդեն իսկ կա մեծ հետաքրքրվածություն այս մարտից հետո:


-Նմանատիպ մրցաշարերի անցկացումը որքանո՞վ է կարևոր:
-Իհարկե շատ կարևոր է: MIX FIGHT 53-ը կազմակերպել էր Վարդան Մնացականյանը՝ ամեն բան կարգ ու կանոնով, պատշաճ մակարդակով, հիանալի կազմակերպված  մրցաշար՝ միջազգային ստանդարտներին համապատասխան: Շուրջ 70 երկրում ուղիղ եթերով հեռարձակվել էր, մենամարտերը մեկնաբանվել էին տարբեր լեզուներով: Շատ լավ կազմակերպված մրցաշար էր, մենք էլ ամեն բան կանենք, կաջակցենք մեր ընկերոջը,  որ տարեցտարի  էլ աելի ուժեղ  թափ հավաքի: 
 

Սպորտ Խառը մենամարտեր Կամո Ունանյան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին