Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում կադրեր է հրապարակել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա տիկնոջ՝ Օլենա Զելեսնսկայայի հետ հանդիպումից։
Հրապարակված կադրերից մեկում Աննա Հակոբյանը սեղմում է Վլադիմիր Զելենսկու ձեռքը։ Հատկանշական է, որ հրապարակումն ուղեկցվում են Ջոն Լենոնի հանրահայտ «Imagine» երգով։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Կիևում է, որտեղ մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» գագաթնաժողովին։