f

Անկախ

Նարեկ Խաչիկյան. «Հայրենիքում հանդես գալու պատասխանատվությունն ավելի մեծ էր»


Սեպտեմբերի 3-ին «Միկա» մարզահամլիրում կայացած խառը մենամարտերի MIX FIGHT 53 շոու երեկոյի ընթացքում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և Վրաստանի ներկայացուցիչ Պապասկիրիի դեմ 3-ռաունդանոց մենամարտում տպավոիչ ու դիտարժան հաղթանակ տոնեց Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի առաջատար մարզիկներից Նարեկ Խաչիկյանը:
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով, խոսում հայրենիքում անպայմանորեն հաղթելու կարևորության մասին:


-Շնորհավորում ենք հաղթանակած մենամարտի կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Այս անգամ նախապատրաստական շրջանս բավական կարճ էր. գրեթե 10 օր եմ ունեցել  պատրաստվելու համար, քանի որ վնասվածքս վերականգնելուց հետո նոր էի վերադարձել մարզումներին: Շեշտը դրել էինք վնասվածքս չթարմացնելու և նորը չստանալու վրա, այսինքն՝ չպետք է թողնեի մրցակցիս անել այն, ինչ ինքը լավ էր կարողանում:


Տրամադրվածության մասին ասեմ, որ պատասխանատվությունն ավելի մեծ էր, քանի որ մեր երկրում էր կայանանլու մենամարտը, անհարժեշտ էր ամեն բան անել հաղթելու և հակառակը թույլ չտալու համար:  


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
 -Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ  պլանավորածի: Մրցակցիս հնարավորությունները, ուժեղ և թույլ կողմերն ուսումնասիրել էինք. կարևորը նրան խանգարելն էր. գիտեինք, որ ձեռքերով է լավ աշխատում: Ինձ հաջողվեց թույլ չտալ նրան ձեռքերով աշխատել: 3-ռաունդանոց 3-րոպեանոց մենամարտում հաղթեցի մրցավարների միաձայն որոշմամբ:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Յուրաքանչյուր մենամարտ, յուրաքանչյուր մրցաշարին մասնակցություն փորձ է հաղորդում, տալիս է հնարավորություններ նախորդ մրցաշարերի սխալների շտկման համար, ինչն այս անգամ մասամբ հաջողվեց: Ամենակարևորը հաջորդ մենամարտիս համար կհասկանամ՝ ինչ բացեր ունեմ և ինչը պետք է լրացնեմ:
Արդեն իսկ Չինաստանից մրցաշարի մասնակցելու հետաքրքիր առաջարկ եմ ստացել, որը և ընդունել եմ: Այնուհետև շատ կարևոր է դեկտեմբերին կայանալիք մուայթայի Եվրոպայի առաջնությունը: Պետք է ամեն բան անեմ՝ այս ընթացքում մարզավիճակս պահելու և  տարեվերջյան կարևոր ստուգատեսում հաջող հանդես գալու համար:

Սպորտ Հայաստան Նարեկ Խաչիկյան հաղթանակ հարցազրույց Խառը մենամարտեր

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին