f

Անկախ

Նկարագրված փաստերը ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենգսրքի 236-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին


Հայտարարություն

2023 թ․ սեպտեմբերի 4-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակեց Երևանի ավագանու
ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից գումարի դիմաց
քարոզարշավին մարդկանց ներգրավելու վերաբերյալ փաստեր։ Ըստ հրապարակման՝ սոցիալական ցանցերի
միջոցով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հավաքագրում են երթերի
մասնակիցներ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։ Վերջիններիս տրվում են
հանձնարարություններ որոշակի հագուստ կրելու, անձնական տվյալներ տրամադրելու և կուսակցության
գլխամասային գրասենյակ այցելելու վերաբերյալ 1 ։
Նկարագրված փաստերը ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենգսրքի 236-րդ հոդվածի՝
հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին 2 ։ 2022 թվականից նշված
հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք
Չալաբյանի, ինչպես նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի նկատմամբ, ինչին
Կոմիտեն անդրադարձել է իր նախորդ զեկույցներում 3 ։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է նշված հանցակազմի՝ մարդու իրավունքների
միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հարցին և առաջարկել դադարեցնել դրա գործողությունը։
Հավաքների ազատության իրավունքի համատեքստում Եվրոպայի և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը և
չափանիշները ներկայացված են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ
հավաքների ազատության ուղեցույցում 4 ։ Ըստ ուղեցույցի 52-րդ պարբերության՝ «Հավաքներին մասնակցության
խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի

1
https://www.facebook.com/akanatesditord/posts/pfbid02dT5qCiTN5f5rVEkuN4R3QGXPEuPxpsG1biZ4dJtxfUP
ni6y7wihbppehiSy5kUkxl
2 Հանցակազմի վերլուծությունը տե՛ս «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-մայիս 2022 թ.) Հրատապ
զեկույց»-ում, էջ 12-14, https://drive.google.com/file/d/1tEIiQw6-teVhY_COYn7wSW3nyTw-
wwr/view?usp=sharing, ինչպես նաև՝ «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ - հունիս, 2022 թ.)
Զեկույց»-ում, Էջ 34-38,
https://drive.google.com/file/d/1nZhpCa_NFKCZRD41g81rTJpTMkBLSPAs/view?usp=sharing
3 Զեկույցները տե՛ս Կոմիտեի կայքում, https://shorturl.at/guGO9
4 Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ,
CDLAD(2019)017, 52-րդ պարբերություն

հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ
սահմանափակումներին»։
Հանցակազմը, առկա խմբագրությամբ, չի անդրադառնում նախընտրական քարոզչության ֆինանսավորման
սահմանափակումներին։ Երկակի խնդրահարույց է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին
համապատասխան չլինելով հանդերձ այն կիրառվում է ընդդիմադիր գործիչների դեմ, մինչդեռ իշխող
կուսակցության անդամների կողմից գումարի դիմաց ցուցարարները հավաքագրվում են նախընտրական
քարոզչության ընթացքում։ Հարկ է նշել, որ Երևանի ավագանու ընտրությունները իրենց ծավալով և քաղաքական
կարևորությամբ երկրորդն են՝ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո։

Հելսինկյան կոմիտե հայտարարություն ՔՊ քաղաքապետի ընտրություն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին