f

Անկախ

Համախմբվել, կարող ուժերից ձևավորել Կոմիտե, ստեղծել ազգային, ժողովրդական շարժում և փոխել իշխանությունը․ Վազգեն Մանուկյան


Արցախի անկախության տոնին նվիրված հանրահավաք,տեսանյութ

Ադրբեջանը խնդիր է դրել Արցախն ազատել հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որ հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ տեղահանել կամ կազմակերպել կոտորած. Շատ հստակ է ծրագիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում իր ելույթում նշեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Իսկ ինչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ դրանից հետո Հայաստանի հետ պետք է խաղաղ ապրի՞: Ոչ, նրանք ասում են, որ Երեւանն իրենց պատմական հողն է, այսինքն իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո Հայաստանը: Զուգահեռ այդ աշխատանքը կատարվում է: Զուտ մաթեմատկորեն հարցը չի լուծվում, եթե առանձին Հայաստանի հարցն ենք լուծում, եւ առանձին՝ Արցախի հարցը: Դրանք իրար հետ շաղկապված են, մեկն առանց մյուսի կմեռնի:

«-Ի՞նչ է անում Արցախի պետությունը, Արցախի ժողովուրդը։ Կանգնում է տեղում և հայտարարում պայքար։ Ուժ է ցուցադրում։ Չի գնում այն գայթակղությանը, որ Ադրբեջանի ճանապարհով իրեն հաց բերեն, ասում է՝ սոված կմնամ, բայց այդ ծուղակը չեմ ընկնի։ Ու այնտեղ ծծկեր երեխաներ, կանայք, տղամարդիկ, մեծահասակներ։ Սա գրվելու է համաշխարհային պատմության ոսկե էջերում։ Որովհետև քիչ է այսպիսի բան պատահում, որ հարյուր քսան հազար հոգի երեխաներով, ծերերով մնան մի տեղում պաշարված և չուզենան հանձնվել՝ իրենց հայրենիքը պահելու համար։ Սա ոսկի տառերով գրվելու է համաշխարհային պատմության մեջ։ Դուք ականատես եք այդ ոսկե տառերով գրվող պատմությանը։

-Արցախի այս պահվածքը բերեց նրան, որ ամբողջ աշխարհը հիմա հետաքրքրվում է Արցախով։ Արցախի մասին չէին խոսա։ Քո մասին խոսում են, քեզ հետ հաշվի են նստում, եթե քեզ ամուր ես պահում, եթե համառ ես պահում։

-Ես չեմ ասում թե ինչ ծրագրեր ունեն մյուս պետությունները, որովհետև մեր պետության և մեր ազգի շահերը և նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, ոչ թե Բրյուսելում, ոչ թե Վաշինգտոնում, ոչ թե Անկարայում, այլ Երևանում։

Իսկ Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը թողնենք, խաղաղ ապրենք: Դա ոչ միայն բայորական կամ ազգային ու քաղաքական տեսակետից սխալ է, յլ սխալ է ի սկզբանե, որովհետեւ Ադրբեջանի ծրագիրը պահանջում է երկուսի ոչնչացումը»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինչ-որ միջազգային կառույցներ պետք է ապահովեն Արցախի բնակչության անվտանգությունը. «Սուտ է ասում, չկա այդպիսի բան: Ռուսական բանակն այնտեղ կանգնած է, այդ խնդիրը չի կարողանում լուծել, ֆրանսիացիները ուզում են մեքենայով ապրանք տանել, չեն կարողանում, էդ ո՞նց է այդ խնդիրը միջազգային կարգով լուծվում, դա անլուծելի խնդիր է»,-ասաց նա՝ հավելելով, որ մեր ազգի ու պետության շահերի հարցը լուծվելու է ոչ թե որեւէ այլ երկրում, այլ հենց Երեւանում:

«Այդ ազգային հարցերը մենք ժողովրդով որոշել ենք, եկել ենք համաձայնության եւ դրա հիման վրա գրել ենք հռչակագիր, որը դարձել է մեր պետության, մեր Սահմանադրության հիմքը: Նիկոլը խախտում է Սահմանադրությունը»:

-Նիկոլը կատարում է պետական հանցագործություն, ինքը խախտում է սահմանադրությունը։ Եվ մեկ անգամ ասել եմ, նորից դիմում եմ մեր ուժային կառույցներին, մեր բանակին և մեր ոստիկանությանը, որոնք հերոսաբար իրենց պահեցին։ Եվ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ոստիկանությունն էլ էր մասնակցում՝ ներքին զորքերը և մեր բանակը կառուցվեց այդ ժամանակ։ Հիշեք որ դուք երդվել եք պաշտպանել սահմանադրությունը և երկիրը, այլ ոչ թե նիկոլին։

Ձեր առօրյա պարտականությունները շարունակեք կատարել, բայց քաղաքական այն որոշումները, որոնք հակասում են մեր սահմանադրությանը, դու պարտավոր չեք կատարել, դուք մեղսակից կլինեք, եթե կատարեք»:

-Մենք հարցը պետք է որոշենք ժողովրդով։ Եթե մենք էլ, ինչպես Արցախը, նույն պնդությամբ, նույն համառությամբ մեր սկզբունքների շուրջ մնանք, ապա աշխարհը մեզ հետ հաշվի կնստի։ Մենք պետք է ձևակերպենք մեր խնդիները, հետո դաշնակիցներ փնտրենք, թե ով է մեզ հետ այդ խնդիրը լուծելու։ Ոչ թե դաշնակից գտնենք հետո իր ուզած խնդիրը այստեղ լուծենք։ Բայց դրա համար այս մի հանրահավաքը հարց չի լուծում, երկու հանրահավաքն էլ հարց չեն լուծում։ Պետք է լինի ազգային ժողովրդավարական շարժում։ Ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին։

«Պետք է լինի ազգային ժողովրդական շարժում: Ժամանակն է նորից վերադառնալ այդ վիճակին: 

-Կան կարող ուժեր, կան մեծ կուսակցություններ։ Ես գտնում եմ, որ դրանք պետք է համախմբվեն, պետք է իրար հետ պայմանագիր կնքեն՝ մենք գնում ենք այս խնդիրը լուծելու, ամեն մեկս ունենք այս լիազորությունները և այս պարտականությունները։ Նրանք պետք է ստեղծեն կոմիտե 7-11 հոգանոց, որը ղեկավարելու է շարժումը։ Եվ դրանից հետո, երբ կոմիտեն ստեղծվի, կոմիտեն որոշումներ կընդունի և կոմիտեում ներառված բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն կոմիտեի որոշումներին։ Այդ կոմիտեն պետք է ստեղծի համազգային շարժումը, պետք է ցույց տա աշխարհին Հայաստանի կամքը և այդ կոմիտեի առաջին հաղթանակը պետք է լինի իշխանություն փոխելը։ Դա մեծ հաղթանակ է լինելու։ Ձեր կարծիքով Բաքվում և Անկարայում ինչպե՞ս կընկալեն այստեղի իշխանափոխությունը։ Որպես մեծ պարտություն։ Այսինքն մենք այդ մի քայլով մեծ պարտության ենք բերում Բաքվին և Անկարային։ Եվ ամբողջ աշխարհը դա կողջունի, կասեն հայերը նորից ոտքի կանգնեցին, դա այն ազգն է, որի հետ կարելի է գործ բռնել։ Իսկ այս տարածաշրջանում շատ ուժեր կան շահագրգռված, մենք ուժեղ լինենք նրանք մեզ հետ կլինեն։

Ես կոչ եմ անում բոլոր կարող ուժերին՝ համախմբվել, իրար հետ պայմանագիր ստեղծեն, ստեղծեն այդ կոմիտեն։Բայց այդ կոմիտեն պետք է այս ամբիոնից քվեարկվի։ Ժողովուրդը պետք է համաձայն լինի այդ մարդկանց։ Այդ մարդիկ պետք է լինեն կարող, բայց նաև ընդունելի ժողովրդի կողմից։ Որովհետև կան կարող մարդիկ, որոնք ժողովրդի համար ընդունելի չեն և կան ժողովրդի կողմից ընդունված մարդիկ, որոնք կարող չեն, դրանցից ավելի շատ կա, լիքն են։ -ընդգծեց նախկին վարչապետը:

Կեցցե՛ Արցախը»

 

Վազգեն Մանուկյան Համազգային հանրահավաք ելույթ Տեսանյութ Արցախի անկախության օր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին