f

Անկախ

Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհվածների հարազատներ


Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է ներկայացվել տուժող կողմին, որով հայտնվել է, որ նշված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտարարություն են տարածել 15 տուժողների իրավահարոդներն ու նրանց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նույն օրը քննիչի կողմից դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացվել նախապես նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությունը։

Բացի այդ, ս.թ. օգոստոսի 29-ին սույն գործով քննիչը դարձյալ էլեկտրոնային փոստի միջոցով տուժող կողմին է ներկայացրել քրեական գործի նյութերը, որոնք բաղկացած են 22 հատորից՝ բանավոր կերպով տուժողներին և լիազոր ներկայացուցչին հայտնելով, որ դրանց ծանոթացման նպատակով տրամադրվում է երեք օր։

Ս.թ. օգոստոսի 30-ին զոհված զինծառայողների ծնողները լիազոր ներկայացուցչի հետ հանդիպել են քննիչին՝ պահանջելով տրամադրել ողջամիտ ժամկետ՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու համար, որը քննիչի կողմից մերժվել է։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել սույն քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազին՝ պահանջելով սույն քրեական վարույթով քննիչին հեռացնել տվյալ վարույթին մասնակցելուց՝ քրեական վարույթի ընթացքում օրենքի կոպիտ խախտում թույլ տալու համար։

Այսօր ստացվել է ներկայացված միջնորդությունը մերժելու մասին դատախազի որոշումը՝ միաժամանակ հայտնելով, որ այսօր վերը նշված գործն ուղարկվել է դատարան։

Հարգելի՛ բարեկամներ

Վերը նշված ծավալի քրեական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով ընդամենը 3 օր տրամադրելը, քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները չքննարկելն ու անհետևանք թողնելը, նշանակված համալիր փորձաքննությունների եզրակացություններին չծանոթացնելը, դրանց վերաբերյալ համապատասխան դիրոքորոշում ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելը տուժող կողմի համոզմամբ վկայում է այն մասին, որ սույն քրեական վարույթով թե՛ քննչական մարմինը, և թե՛ դատախազությունը դրսևորեցին որևէ կերպ չարդարացված շտապողականություն և անհասկանալի շահագրգռվածություն գործը հնարավորինս սեղմ ժամկետներում դատարան ուղարկելու համար՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները, ինչպես նաև տուժողների իրավունքները։

Վերը նշվածը մեկ անգամ ևս վկայում է, որ հնարավոր ամեն ինչ արվեց սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու և հանրությանը հրամցնելու համար։

Տուժող կողմը նախապես հայտարարել էր, որ չի բացառում կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդության ներկայացոման հնարավորությունը, միաժամանակ՝ սպասելով նշանակված «Հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական ու շինարարատեխնիկական» համալիր փորձաքննության եզրակացությանը, սակայն ակնհայտ է, որ տուժող կողմն ապօրինի կերպով զրկվեց մինչդատական վարույթում իրացնել իր իրավունքները։

Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով ծածկադմբոցի որևէ փորձ, փաստական տվյալների որևէ կեղծման փորձ, և սույն գործի բացահայտման ուղղությամբ որևէ խոչընդոտի, ճշմարտությունը բացահայտելուն դեմ ուղղված որևէ քայլի չի հանդուրժվելու։

Տուժող կողմն իր ուժերի ներածին չափով անելու է առավելագույնը՝ սույն գործի բոլոր ու իրական հանգամանքները բացահայտլու համար։

Զոհված 15 զինծառայողների ծնողներ`

Կարեն Դումիկյան

Ռոբերտ Ավագյան

Կարեն Կևորկով

Նորայր Սարգսյան

Վահագն Համբարչյան

Մհեր Ներսիսյան

Սպարտակ Դավթյան

Դավիթ Մարտիրոսյան

Գաբրիել Կիրակոսյան

Արմինե Գրիգորյան

Շահանե Առաքելյան

Վարդան Աբազյան

Նարինե Կարապետյան

Զալիկ Ղարիբյան

Արտակ Սարյան

Տուժողների լիազոր ներկայացուցիչ՝ Ն․ Նորիկյան

Հայաստան զինվոր զոհ հրդեհ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին