f

Անկախ

Գոռ Երիցյան. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ակումբին և հայրենակիցներին»


Օգոստոսի 26-ին Կալիֆորնիայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում հայազգի բռնցքամարտիկ, «360 Boxing Promotion» ընկերությունը ներկայացնող Գոռ Երիցյանը հերթական տպավոիչ մենամարտն անցկացրեց։ 66 կգ քաշային կարգում Ֆիլիպինցի փորձառու մարզիկ Ռոգելիո Դոլիգեզին Գոռը գրեթե ոչ մի շանց չտվեց և պարտության մարտեց մենամարտի 2-րդ ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով: Հայ մարզիկը տոնեց 16-րդ հաղթանակը պրոֆեսիանալ ռինգում։
Անկախի հետ զրույցում Գոռ Երիցյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի  մասին՝ շնորհակալություն հայտնելով հաղթանակում մեծ ներդրում ունեցող հարազատ ակումբին, ընկերներին ու հայրենակիցներին։


-Շնորհավորում ենք հերթական տպավորիչ հաղթանակը տոնելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-ԻՆչպես միշտ, շատ լավ նախապատրաստական շրջան էի անցել: Նշեմ միայն, որ այս անգամ մեծ դժվարությամբ քաշս իջեցրի, վերջին օրերին շատ վատ էի զգում, թվում էր, թե չեմ կարողանալու վերականգնվել: Բայց ամեն բան լավ դասավորվեց, վերականգնումս ճիշտ ընթացավ, մենամարտս շատ լավ անցկացրի և պատահական չէ, որ այն երեկոյի լավագույնը ճանաչվեց:
Տրամադրվածությունս մարտական էր, մտածում էի միայն ու միայն հաղթանակի մասին: 

-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք:
-Մրցակիցս Ֆիլիպինները ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ռոգելիո Դոլիգեզն էր: Վերջինս իր ակտիվում  ուներ 30 մենամարտ անցկացրած, որից 25-ը հաղթել էր՝ 19-ը ժամանակից շուտ ավարտելով:
Մենամարտն ընթացավ ըստ մարզչական շտաբի հետ պլանավորածի: Մենամարտն ավարտվեց երկրորդ ռաունդում, թեև չէի սպասում, որ 2-րդ ռաունդում կավարտեի, բայց հարվածը ճիշտ տեղին դիպչեց, և մրցակիցս  ոչ մի հնարավորություն չունեցավ մենամարտը շարունակելու: 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
Մենամարտն անչափ կարևոր էր, վարկանիշս բավական բարձրացավ, և այս պահին 2500 ակտիվ բռնցքամարտիկի աղյուսակում գտնվում եմ թոփ 50-ում:
Անպայման ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ակումբի  «Wlid Card Boxing»-ի ողջ անձնակազմին, իմ մարզիչ Ֆրեդի Ռոուչին, որը, ինչպես միշտ, բավական ծանր աշխատանք էր տարել ինձ հետ, իմ մենեջերին և բոլոր նրանց, որոնք եկել էին աջակցելու, իմ ընկերներին, Լոս Անջելեսի բոլոր հայերին:

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հաղթանակ Գոռ Երիցյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին