f

Անկախ

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ


Ինչու-ները հանրահայտ են ու բազմաթիվ, բոլորի պատասխանները՝ նույնը, միակը՝ Հայաստանի իշխանությունները: Ինչպես-ները, թե ինչպես հեռացնել այդ խոչընդոտը, նույնպես բազմաթիվ են, և միևնույն է, կարգախոսը մնում է նույնը, թեպետ օր օրի, ժամ առ ժամ ավելի ու ավելի է նվազում դրա հավանականությունը: Ահա Մարինա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հիշեցնում է այսօրվա հրատապ հարցերն էլ, կարգախոսն էլ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր. «Մենք փրկում ենք կյանքեր արտակարգ իրավիճակներում և պարենամթերքի օգնություն ենք ցույց տալիս, որպեսզի խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի հարթենք այն մարդկանց համար, որոնք վերականգնվում են հակամարտություններից, աղետներից և կլիմայի հետևանքներից հետո: Մենք աշխատում ենք ավելի քան 120 երկրներում ու տարածքներում»:

Ուշադրություն դարձրեք. «երկրներում ու տարածքներում»: Այսինքն՝ որևէ նշանակութուն չունի երկրի ճանաչված կամ չճանաչված լինելը: Եվ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի  ներգրավումը Արցախի հումանիտար աղետի մեղմման գործում միանգամայն իրատեսական կլիներ, եթե Հայաստանը կամ հենց Արցախը  դիմեին նրան: Ինչո՞ւ  մինչև հիմա թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը չեն դիմել այդ  Մարդասիրական կազմակերպությանը: Ինչո՞ւ դրա փոխարեն փաշինյանը ստիպեց Հարությունյանին (որը, ինչքան հասկանում եմ, առանձնապես չի էլ դիմադրել) համաձայնել ցեղասպանություն իրականացնող  երկրի պայմաններին, որը պարենամթերքը  Ակնայով (Աղդամ) հասցնելու համաձայնությունից հետո կշարունակի այդ ցեղասպանությունը նոր թափով, քանզի աշխարհում այլևս ոչ ոքի չի հետաքրքրի Բերձորի միջանցքի բացումը:

Ինչո՞ւ է մինչև հիմա շարունակվում Հայաստանից գազի մատակարարումը օկյուպացված և զինյալներով բնակեցված Շուշի, այն գազի, որը, հիշեցնեմ, վճարվում է Հայաստանի պետբյուջեից, այսինքն՝ մեր փողերով:

Ինչո՞ւ են մինչև հիմա ազերների ինքնաթիռները շարունակում ազատ և հանգիստ թռչել  Հայաստանի օդային տարածությունով, իսկ «ՀՀ իշխանությունները» նույնիսկ ծպտուն չեն հանում դեպի Արցախ օդային մարդասիրական միջանցք բացելու մասին, որից կարող էր օգտվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը:

Այս և շատ այլ հարցերի պատասխանը պարզ ու հայտնի են բոլորին, բայց կրկնեմ. որովհետև, Հայաստանում մինչև հիմա  ղեկին թուրքական դրածոների և գործակալների օկուպացիոն իշխանությունն է, իսկ Արցախում՝ սրանց ստորաքարշ արբանյակներն ու նույնպիսի դավաճանները:

Բայց մի բան էլ կրկնեմ և' սրանց, և' սրանց բաքվի ու անկարայի տերերի համար.

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ ադրբեջանի ԿԱԶՄՈՒՄ:

 

Հայաստան Արցախ Արցախի շրջափակում

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին