f

Անկախ

Լիլիթ Հարությունյան. «8-րդ համահայկական խաղերում շատ մեծ տխրություն կար... Արցախի թիմի բացակայությունը»


Համահայկական 8-րդ խաղերն այլևս պատմություն են: Պայքարն անցավ շուրջ 7 հազար հայ մարզիկների մասնակցությամբ: 
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզուհի Լիլիթ Հարությունյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց թե՛ հարազատ աթլետիկայի փախանցավազքում,  թե հեծանվասպորտում:
Անկախի հետ զրույցում Լիլիթը խոսում է Համահայկական խաղերի մասին, կիսվում տպավորություններով, նշում, որ թեև խաղերը տոն են համայն հայության համար, բայց  8-րդ խաղերում կար տխրություն բոլորի համար՝ Արցախի թիմի բացակայությունը:


-Շնորհավորում ենք Համահայկական խաղերում 2 մարզաձևում տպավորիչ ելույթներ ունենալու կապակցությամբ: Մասնակցության վերաբերյալ ինչպե՞ս որոշում կայացրիք:
-Ճիշտն ասած դեռ մայիսին չգիտեի՝ արդյոք մասնակցություն կունենամ Համահայկական խաղերին, թե ոչ։ 2-րդ բալիկս ծնվել է մարտին, դեռ լիարժեք չեմ վերականգնվել:
Բայց հեծանվավազքի վարչապետի գավաթի և Երևանում կազմակերպված One Run վազքի հաջող ելույթներից հետո մեծ դրական էներգիայով լցված վերջնական որոշում կայացրի մասնակցել համահայկական խաղերի աթլետիկայի մրցաշարին միայն 4×400մ փոխանցավազքում։
Ժամանակը շատ կարճ էր, որոշեցի անհատական մրցաձևերում չմասնակցել։
Հետո նաև որոշեցի հեծանվասպորտի մրցումներին էլ մասնակցություն ունենամ։


Բայց իմ ունեցածը լեռնային չինական հեծանիվ էր, որի քաշը 16կգ է:  Այդ հեծանիվով անհնար կլիներ մեդալների համար պայքարել մրցումային հեծանիվների դեմ մրցելով։
Դիմեցի քաղաքապետարան և ինձ տրամադրեցին մրցումային հեծանիվ։
Շատ-շատ անսովոր էր այդ հեծանիվը ու սկզբից վախենում էի։
Արթուրի հետ (Լիլիթի ամուսինն ու մարզիչը) 10-օրյա մարզումներ անցկացրինք. մեքենայով գնում էինք Սևան, մարզվում, 10 օրվա ընթացքում ընտելացա հեծանիվին։


-Հեծանվասպորտը, կարելի է ասել, նոր ասպարեզ է Ձեզ համար: Պայքարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Մոտավոր գիտեի՝ ովքեր կլինեն մրցակիցներս, բայց պատկերացում չունեի՝ ինչ մարզավիճակում են, ինչ ուժի են, ամեն ինչ անորոշ էր ինձ համար։
Հեծանվասպորտում առաջին օրը հանդես եկա անջատ մեկնարկից 12,6կմ տարածությունում։
Շատ-շատ թերություններ ունեի, մեկնարկից պոկվելուց բավական ժամանակ կորցրի: 6,3կմ հետո պետք է հետադարձով վերադառնայինք, այդտեղ էլ մրցավարների թերացման պատճառով ուրիշ տեղից հետադարձ կատարեցի (ավելի երկար) ու գրավեցի երրորդ տեղը։
Այդտեղից արդեն մոտավոր պատկերացում կազմեցի մրցակիցներիս վերաբերյալ. 5-6 ուժեղ հեծանվորդուհիներ։
Հաջորդ օրը հանդես եկա խմբային 39 կմ տարածությունում (Արտանիշ-Ծովագյուղ հատված)։ Շատ համառ, դաժան պայքար ծավալվեց,
4 մարզուհիներ և ես 39կմ կողք կողքի մրցեցինք:  Հաղթողն ու մրցանակակիրները որոշվեցին միայն վերջին մետրերին, մի քանի վայրկյան տարբերությամբ։ Այստեղ էլ նվաճեցի բրոնզե մեդալ։


Այստեղ էլ ունեի բացթողումներ (եթե կարելի է այդպես ասել)։
Չունեի համապատասխան հեծանվորդի հանդերձանք, կոնտակտավոր կոշիկներ։
Նաև իմ մրցակից մարզուհիները մի թիմից էին և ինձ գերազանցում էին իրենց տակտիկայով և տեխնիկայով։ Բայց արժանապատիվ պայքար տարա ու նվաճեցի բրոնզե մեդալ, ինչն ինձ համար ոսկուց թանկ է:
Հեծանվավազքից հետո ստացա արևային ուժեղ այրվածքներ։
Մի քանի օրից աթլետիկայի մրցաշարն էր, և պետք է արագ բուժվեի:
Աթլետիկայում հանդես եկա փոխանցավազքում և թիմի հետ նվաճեցի ոսկի մեդալ։
Ընդհանուր 3 մեդալ նվաճեցի՝ 1 ոսկե և 2 բրոնզե։


-Ի՞նչ տվեցին ՁԵզ այս ձեռքբերումները:
- Համահայկական խաղերում (2007, 2011, 2015, 2019 և 2023) իմ նվաճած մեդալների թիվը հասցրի 14-ի:
Առաջին հերթին մեծ վստահություն  հաղորդեց, համոզմունք, որ տղայիս ծնվելուց հետո կարճ ժամանակ անց արդեն լիարժեք կվերադառնամ աթլետիկայի մրցաշարերին։ Առայժմ կմասնակցեմ միայն սիրողական մրցաշարերի և ամեն ինչ մեր ծրագրերով ընթանալու դեպքում կսկսեմ նաև աթլետիկական մրցաշարերում հանդես գալ։
-Համահայկական խաղերի գլխավոր նպատակն է՝ համախմբել հայրեին աշխարհի տարբեր ծայրրեից:
-Համահայկական խաղերի դերը շատ կարևոր է. աշխարհի տարբեր ծայրերից հայերը համախմբվում են հայրենիքում, այդ օրերն իրական տոն են դառնում։
Բայց 8-րդ համահայկական խաղերում շատ մեծ տխրություն կար...
Արցախի թիմի բացակայությունը, մեր աթլետ ընկերների բացակայությունը։
Ամեն ինչ տոնական էր, բայց չկար այն ուրախությունը, ինչը մյուս խաղերում էր։
Աստծո հույսով ապրենք, որ երկրում խաղաղություն լինի և արցախցի մարզիկներն էլ նորից կարողանան մեր կողքին լինել։


-Խաղերի կազմակերպվածության մասին ի՞նչ կասեք:
-Կազմակերպչական առումով կարող եմ ասել, որ աթլետիկայում ամեն ինչ լավ էր կազմակերպված։ Մրցավարական խումբն ամեն ինչ կազմակերպված անցկացրեց։
Ուրախություն  բոլոր աթլետներիս՝ վերջապես ունեցանք վերանորոգված մարզադաշտ, վազքուղիներ Արտաշատում։
Հեծանվասպորտում էլ ամեն բան լավ էր, միայն մրցման ընթացքում մասնակիցների անվտանգությունն էր շատ վատ կազմակերպված. պահեր եղան, որ մրցում էինք մեքենաների արանքներով, ինչը շատ վտանգավոր էր։

Լիլիթ Հարությունյան Սպորտ աթլետիկա Հեծանվավազք Հայաստան Համահայկական խաղեր հարցազրույց խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին