f

Անկախ

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԴԱՐԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՅԱՆ ԱՆԿՈւՄԸ


Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնում է Արցախի պետականությանը: Տվյալ ճգնաժամը կրկնակի վտանգավոր է օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի` գրեթե ինն ամիսներ ձգվող շրջափակման պայմաններում: Ճգնաժամը հանգուցալուծելու, այդպիսով արցախյան դարավոր պետականության անկումը կանխելու նպատակով երկրի վարչակազմի կողմից պետք է առանց հապաղելու ձեռնարկվեն սթափ, առանց զգացմունքներին տուրք տալու, հավասարակշռված քայլեր: Ճգնաժամի հաղթահարման գործում մեծ անելիք առաջին հերթին ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:  

        
2023թ. փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության կառավարության նիստում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել է. «Անձինք անցողիկ են, իսկ հայ ժողովրդի (ներառյալ՝ արցախյան հատվածի) պայքարն ու ազգային շահերը՝ հավերժական: Մենք այստեղ ենք՝ մեզ վստահված ժամանակահատվածում ապահովելու այդ պայքարի շարունակականությունը և ազգային շահերի պաշտպանությունը: Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար»:


Մեջբերված հատվածում Արայիկ Հարությունյանը, ըստ էության, խոսել է իր մասին, որպես մի բարձրաստիճան պաշտոնատար անձի, ով շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից:

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշ¬խա¬նության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտան¬գության երաշխավորն է»:

2020թ. մայիսի 21-ին Շուշիում Արայիկ Հարությունյանը ձեռքը դրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության վրա և որպես հանրապետության ընտրված նախագահ երդվել՝ բարձրաձայնելով Սահմանադրության 91-րդ հոդվածում արձանագրված երդման տեքստը, մասնավորապես. «ապահովել Հան¬րա¬պետու¬թյան ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբող¬ջականու¬թյունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապե¬տու¬թյան և ի բարօրու¬թյուն Արցախի ժողովրդի:»:   
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է պահել իր երդումը, արդյո՞ք Արայիկ Հարությունյանը, որպես Արցախի Հանրապետության նախագահ, կարողացել է հանդիսանալ սահմանադրական վերոնշյալ չորս պահանջների երաշխավորը: 

Պատասխանն ավելի քան հստակ է. որպես հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի կարողացել պահել իր երդումը:                         
Սահմանադրական չորս պահանջներից առնվազն երկուսի երաշխավորումը Արայիկ Հարությունյանը, որպես հանրապետության նախագահ, կատարելապես ձախողել է: Նա չի կարողացել հանդիսանալ Արցախի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը: 
Սահմանադրական պահանջների կատարումը ձախողելով՝ Արայիկ Հարությունյանը շեղվել է Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերի պաշտպանության ճանապարհից: Իսկ, ինչպես իրավացիորեն հայտարարել է հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը, «Ով այդ ճանապարհից շեղվի, կստանա պետական ու ժողովրդական պատիժ պետական ու ազգային դավաճանության համար:»: 
Պետք է հուսալ, որ Արցախի Հանրապետության հաջորդ վարչակազմն ի կատար կածի Արայիկ Հարությունյանի այս իրավացի հայտարարությունը: 

Քաղաքակիրթ երկրներում սահմանադրական պահանջների կատարումը ձախողած հանրապետության նախագահը դրսևորում է ողջախոհություն և հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Այս իմաստով Արայիկ Հարությունյանին պետք է մաղթել ողջախոհություն: Թող ողջախոհությունը հնարավորինս շուտ այցելի իրեն և նա ժամ առաջ հեռանա զբաղեցրած պաշտոնից: 

Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարումը վնասում է Արցախի Հանրապետության ազգային պետական շահերին: Նա չի կարողացել պատվով կրել հանրապետության նախագահի բարձր պատասխանատվությունը: Պարտված նախագահը պետք է հեռանա, սա չի կարող քննարկման առարկա լինել որևէ պարագայում: 
Որպես պարտված նախագահ շարունակելով պաշտոնավարումը՝ Արայիկ Հարությունյանը շատ վատ նախադեպ է ստեղծում Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի համար ընդհանրապես, հանրապետության նախագահի ինստիտուտի համար մասնավորապես:     

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման օրոք Արցախի Հանրապետությունը կրել է ահռելի տարածքային կորուստներ, լրջագույնս վտանգվել է Արցախի Հանրապետության անվտանգությունը:

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց անմիջապես հետո Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը նույն օրը պետք է ընտրի հանրապետության նոր նախագահ՝ պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգի ամբողջականությունը:

Ամփոփելով ասվածը՝ կոչ եմ անում Արցախի Հանրապետության խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին և Արցախի Հանրապետության քաղաքացիներին անհետաձգելիորեն, հրատապ կարգով սկսել գործընթաց և ձեռնարկել բոլոր միջոցներն Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու նպատակով: 
Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության շրջանում չունի այն լեգիտիմությունը, որը թույլ կտար նրան շարունակել հետագա պաշտոնավարումը հանրապետության նախագահի պաշտոնում:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ   

    քաղաքագետ 
 

Արցախ Արայիկ Հարությունյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին