f

Անկախ

Երևանի ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից․ Ռուբեն Վարդանյան


Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ.

Ողջ հայկական աշխարհն այսօր գոյաբանական ճգնաժամ է ապրում: Որպես ազգ մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք: Արցախի և Հայաստանի տարածքների մի մասի նկատմամբ սպառնալիքներն ակնհայտ իրողություն են: Մեր թշնամիների հաջորդ քայլերը Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ողջ հայության ու մեր մշակույթի ոչնչացումն են: Արցախի պաշտպանությունը մեր ողջ ժողովրդի համար ընդհանուր գործ է, կյանքի ու մահու հարց: Իսկ ի՞նչ է անում դրա համար Հայաստանը՝ որպես պետություն, որպես այս հարցում ամենակարևոր դերակատար: Նա կորցնում է Արցախը: 

Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: «Ներկաները» հետևողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը: «Նախկինները» փաստացի հրաժարվել են պայքարից, քանի որ չեն կարողանում ժողովրդին ներել իր մոլորության համար: Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի Արցախը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր, աշխարհի ողջ հայության՝ Հայաստանին որպես Արցախի անվտանգության երաշխավոր վերադարձնելու ծրագիրը: Մենք պետք է քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք: «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ, որը և՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, և՛ ԿԱՐՈՂ Է, և՛ ԳԻՏԻ ամեն ինչ ճիշտ անել: 

Սեպտեմբերին անցկացվելու են Երևանի ավագանու ընտրություններ: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Երևանը, բայց մեզ բոլորիս համար դրանք պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չեն՝ ավտոբուսների, աղբահանության և այլնի մասին: Երևանում երկրի բնակչության գրեթե կեսն է, և մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, որոնք կամ ծախվել են, կամ չեն հասկանում, որ իրենց գործողություններով հարվածի տակ են դնում Հայաստանն ու ողջ ազգը: 
Նոր կուսակցությունը, որը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է և ԿԱՐՈՂ Է կանգնեցնել այդ անցանկալի սցենարը, «Ապրելու երկիրն» է։ Այս կուսակցության շուրջ միավորվել են մարդիկ, որոնք իսկապես գիտեն, թե ինչպես փոխել իրավիճակը և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։ 

Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» Կ կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։ Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի։ 

Կոչ եմ անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին համախմբվել և իրավիճակը դուրս բերել այն փակուղուց, որը ստեղծվել է դեռևս իշխող կուսակցության քաղաքականության արդյունքում։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր մասնակցել և մասնակցում են իմ նախագծերին, ովքեր կիսում են մեր արժեքները, ովքեր անտարբեր չեն, գալ ընտրությունների և ՓՈԽԵԼ ԱՊԱԳԱՆ: Մեր թշնամիները և ողջ աշխարհը պետք է տեսնեն, որ մենք պատրաստ ենք վճարել ամենաբարձր գինը։ Նրանք դա պետք է տեսնեն Երևանում քվեարկության ժամանակ, նրանք պետք է դա տեսնեն Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին։ 
Մենք գիտենք՝ ինչպես փոխենք մեր ապագան։

քաղաքականություն երևանի ավագանու ընտրություններ Ռուբեն Վարդանյան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին