f

Անկախ

Ռուսասերները, ամերիկամոլներն ու տարատեսակ «մետ»-երը, չգան ու ճառեր չկարդան շատ լավ գիտենք՝ ով ով է ու ինչ նպատակ է հետապնդում. Անի Մելքոնյան


ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո, տարատեսակ «մետ»-երը իրար են խառնվել, ռուսամետները փորձում են ստանձնել Ռուսաստանի փաստաբանի դերը, արևմտամետները` արևմուտքի փաստաբանի դերը, և այսքանի մեջ փոքրաթիվ ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆՆԵՐՆ են, որ հիշում են 105-106 տարի առաջ Արամ Մանուկյանի պատգամը «մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին»,- գրում է Անի Մելքոնյանն իր ֆոյսբուքյան էջում:

- Արցախի հարցում ու առհասարակ Հայաստանի և հայ ազգի գոյության հարցում` Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, Եվրոպան, Ավստրալիան, Աֆրիկան...., կլինեն «հայամետ», եթե մե՛նք որոշենք, որ աշխարհի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերը ստորադաս են մեր շահերին, եթե դնենք հստակ, ազգային նպատակ` Անկախ և Միացյալ Հայաստան ունենալու և յուրաքանչյուր հայ, իր բոլոր կարողություններով լծվի այդ գործին։

Թե չէ, մենք իշխանություն ենք տվել մեկին (ում նույնիսկ աղբ թափելու գործը վստահել չի կարելի), որը շարունակ ճամարտակում է թե «Արցախը ադրբեջան է», մեր անունից հրաժարվում է մեր Հայրենիքից, մեր պետությունից, մեր պատմությունից, իսկ մենք իրար կոկորդ ենք կրծում ռուսի, յանկիի, ֆրանսիացու, աֆրիկացու, եվրոպացու համար, և սպասում, որ ռուսը կամ ֆրանսիացին մի-մի ապտակ կտան թուրքին ու նիկոլաթուրքին և կասեն «Արցախը Հայաստան է», չէ հա, լու՞րջ...., դուք լինեիք, ձեր հարևանին օգնելու համար, ձեր շահերից (օրինակ տնից, կամ աշխատանքից) կզրկվեի՞ք

Մինչդեռ նրանք բոլորը միասին և յուրաքանչյուրը առանձին-առանձին ԹՔԱԾ ՈՒՆԵՆ մեզ վրա` այնքան ժամանակ,քանի դեռ մենք նրանց չենք ստիպել հաշվի նստել մեզ հետ։

Ինչ վերաբերում է Ալբանիային, որը հայերին անվանել է «ադրբեջանի հայկական ծագմամբ քաղաքացիներ»- դրանից շոկի մեջ չէիք ընկնի, եթե իմանայիք, որ արյունոտ սուլթան աբդուլ համիդը, իր անվտանգությունը վստահում էր, ոչ այնքան թուրքերին, որքան ալբանացիներին....

Հ.Գ.Ասել եմ ու կրկնում եմ` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, թուրքիան, ադրբեջանը` եվրոպական (ու ոչ միայն) մյուս պետությունները առանձին-առանձին կարող են իրար կոկորդ կրծել, բայց Արցախը ադրբեջանին կցելու, Արցախը հայաթափելու, թեկուզ նոր ցեղասպանությամբ հայկական գործոնը տարածաշրջանից վերացնելու կամ գրեթե ոչինչ դարձնելու գործում, ԲՈԼՈՐԸ միասնական են, նրանց բոլորին պետք է Հայաստանը` ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ ու, երբ հայերը կդադարեն սրանց համար իրար ուտել ու կմիավորվեն, նպատակ կդնեն, որ Հայկական Լեռնաշխարհում լինելու է ընդարձակ հայկական պետություն և կհասնեն դրան, յուրաքանչյուրը իր անձնական շահերը զոհաբերելու գնով, աշխարհի «մեծերը» ոչ միայն կհամակերպվեն, այլ իրենք կգան հայերի դուռը։

Գրողի ծոցը Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ, Եվրոպան էլ, Ասիա,Աֆրիկան էլ, կարևորը ՄԵՆՔ ԵՆՔ, ավելի ճիշտ այն թե ի՛նչ ենք ուզում ՄԵՆՔ, և ինչի՞ ենք պատրաստ հանուն մեր նպատակի։

Հ. Գ. ռուսասերները, ամերիկամոլներն ու տարատեսակ «մետ»-երը, չգան ու ճառեր չկարդան (հատկապես պատմությունից ու աղավաղված փաստերով) շատ լավ գիտենք՝ ով ով է ու ինչ նպատակ է հետապնդում։

Հայաստան Արցախ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին