f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան․ «Մեծ պատիվ էր նման մրցաշարում հյուրընկալող երկրի կողմից ելույթ ունենալը»


Վերջերս «Միկա» մարզահամալիրում  կայացած ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցեցին 21 երկրների մարզիկ-մարզուհիներ։ Սա մարզաձևի պատմության առաջին ու միակ միջազգային մրցաշարն էր, որտեղ խաղարկվեցին Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի մրցանակները՝ խոշոր մրցանակային ֆոնդով։
Կանանց պայքարում 54 կգ կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և արծաթե մեդալակիր դարձավ սամբոյի հավաքականի առաջատար մարզուհի Վարսիկ Գրիգորյանը։
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին կիսվում է տպավորություններով, խոսում առաջնության ընթացքի և նմանատիպ մրցաշարերի անցկացման կարևորության և հայրենիքում հանդես գալու պատասխանատվության մասին։


-Շնորհավորում ենք հայրենիքում պատվաբեր ելույթներ ունենալու կապակացությամբ։ Ի՞նչ նախապատրաստական փուլ անցաք մրցաշարից առաջ։
-Շնորհակալ եմ, ինձ համար հաճելի է կիսվել իմ տպավորություններով։ Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո տեղեկացանք, որ անցկացվելու է ՀԱՕԿ նախագահի անունով մրցաշար սամբոյից։ Ասել, որ այդ մասին իմանալով ապրեցի միայն դրական էմոցիաներ ճիշտ չի լինի, իրականում շատ ու շատ պարտավորեցնող էր մասնակցությունը: Եվրոպայի առաջնությունից հետո երկու լուրջ վնասվածք ունեի, որոնք նվազագույնը 1 ամիս պետք էր բուժել: Ժամկետները շատ սեղմ էին, բայց  շնորհիվ գրագետ մարզումների, կարողացա բուժվել նաև հետ բերել մարզավիճակս, որի համար շնորհակալ եմ մարզիչներիս:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք մրցաշարին։
- Որքան մոտենում էր մրցաշարի օրը, այնքան աճում էր հոգեբանական լարվածությունը, սակայն, լինելով փորձառու մարզիկ, լավ գիտեի, թե ինչքան են խանգարում ավելորդ էմոցիաները մրցաշարի ժամանակ։ Պարզապես որոշեցի, որ լինելու եմ հանգիստ և վայելելու եմ պահը․ չէ՞ որ սա իմ հայրենիքում է և այստեղ ես միշտ հաղթող եմ՝ անկախ գոտեմարտերի անդյունքներից:


-Մրցաշարի ընթացքի, Ձեր մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
- 54 կգ քաշային կարգում ընդգրկված էին միայն առաջադեմ մարզուհիները: Իսկապես մեծ պատիվ էր նման մրցաշարում հյուրընկալող երկրի կողմից ելույթ ունենալը: Բոլոր մրցակիցներս աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ էին, և դա ավելի էր ոգևորում: 
1-ին մրցակիցս Մոլդովայի ներկայացուցիչն էր, որին հաղթեցի  1 միավորի տարբերությամբ, 2-րդը՝ ղազախ էր ազգությամբ, ընդ որում 2021թ. աշխարհի առաջնության չեմպիոնը, որի ժամանակ ես տեղ չգրավեցի՝ պարտվելով Բելառուսի ներկայացուցչին, որն այս անգամ պարտվեց ղազախ մարզուհուն:


-Որքանո՞վ է կարևոր նմանատիպ մրցաշարերի անցկացումը։
-Ելնելով Հայաստանում սամբոյի զարգացման առանձնահատկություններից՝ ես շատ շնորհակալ եմ, որ այս մրցաշարում կային նաև կանանց քաշային կարգեր, սա մեծ ներդրում էր մեր սպորտաձևի զարգացման համար: 


-Հայրենիքում հանդես գալը պարտավորեցնո՞ղ էր։
-Հայրենիքում հանդես գալը թվում էր, թե ամենաբարդն է լինելու իմ ամբողջ սպորտային կարիերայի ընթացքում։ Փորձը ցույց տվեց, որ, այո, իսկապես հայրենի հողը ուժ է տալիս։ Սրտանց կուզեի, որ հնչեր ՀՀ օրհներգը պարգևատրությանը․ ափսոսում եմ միայն դրա համար, սա հնարավորություն էր լավագույնների մեջ լինել լավագույնը: 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում վերականգնողական մարզումներ ենք անցկացնելու և, ինչպես գիտեք, սամբոյի աշխարհի առաջնությունն է, որ կայանալու է Երևանում, հրավիրում եմ բոլորին:
Շնորհակալ եմ սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանին՝ ընկեր Խոջոյան, Դուք իսկապես անփոխարինելի եք, մարզիչ Հայկ Ավետիսյանին և իմ անձնական մարզիչ Վարդան Խուգեյանին, իմ բոլոր սամբիստ ընկերներին՝ առանց ձեզ չէր լինի այս մեդալը և իմ ընտանիքին, որ անկախ ամեն ինչից սիրում և աջակցում է ինձ: #հայաստանջան

սամբո Սպորտ Վարսիկ Գրիգորյան Հայաստան ՀԱՕԿ արծաթե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին