Էյֆելյան աշտարակը շաբաթ օրը փակ էր այցելությունների համար, այստեղ որպես նախազգուշական միջոց իրականացվել է տարհանում պայթյունի սպառնալիքի պատճառով, տեղեկացրել է BFMTV-ը։
Հաղորդվել է, որ ռումբեր վնասազերծող փորձագետները և ոստիկանությունը զննում են տարածքը, ներառյալ ռեստորանը հարկերից մեկում։
Այցելուներին տարհանել են ինչպես երրորդ հարկից, այնպես էլ հուշարձանի տակի հրապարակից տեղի ժամմանակով ժամը 14.30-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11.30-ին)։
Էյֆելյան աշտարակը աշխարհում ամենից շատ այցելվող հուշարձաններից է։
Շինարարական աշխատանքներն աշտարակում սկսվել են 1887թ. հունվարին և ավարտվել 1889թ. մարտի 31-ին։ 1889թ. Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ այն ընդունել է երկու միլիոն այցելու։