f

Անկախ

Ուշագրավ աշխատություն Ավարայրի երեկվա և վաղվա մասին


Խոսք ընթերցողի

Ինձ շատ են հանդիպել գրքեր, որոնց վերնագիրն միանգամից բացահայտում է գրքի իմաստն ու բովանդկությունը: Այդպիսի  գրքերից է հանրաճանաչ պատմաբան-հրապարակախոս Համլետ Դավթյանի «Մեծն Վասակ Սյունի» («Կողբ» հիմնադրամ, 2023թ.), համարձակվում եմ ասել, փաստագրությունը: Անվանի վիպասան Րաֆֆու «Վասակին պետք է հասկանալ , նրան հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել հայոց պատմությունը» խոսքերը ընտրելով որպես բնաբան հեղինակը իրոք մեղվաջան ու տիտանական աշխատանք է կատարել ու հենց «նախագրություն»-ում մեծարել Վասակ Սյունուն, նրան տեղավորելով Մովսես Խորենացու, Թեոդոս Ռշտունու, Հովհաննես Թումանյանի կողքին: Գոնե այս չորսին վստահաբար դասելով թագավորական և կաթողիկոսական տիտղոսներ չունեցող հայ մեծերի գերդաստանում:

Հեղինակի այս և մյուս բոլոր դիրքորիշումները հենված են պատմական հարուստ նյութի ուսումնասիրության վրա: Ուսումնասիրվել է Սյունյաց իշխանի վերաբերյալ հրապարակում առկա հիմնական գրականությունը  (վերջում բերված գրականության ցանկում ոչ ավել ոչ պակաս 299 գրքեր են, այդ թվում օտարալեզու շատ աղբյուրներ):

Աշխատության Ա գլխում ներկայացվում է հայ-իրանական աշխարհը՝ աշխարաքաղաքական և հոգևոր տեսանկյունց: Առանց զարմանքի ու տարակուսանքի չես կարող կարդալ, որ Պարսկաստանում եղել է 80 եպիսկոպոսություն: Հաջորդիվ Վասակ Սյունին ներկայացվում է որպես հայոց իշխան և պարսից իշխանհավոր: Այստեղ ընդգծվում է, որ պատմագիտական ճշմարտությունը այն է, ու Վասակ Սյունին հայոց մարզպանի պաշտոնում հանդես է գալիս իբրև ազգային շահերի պաշտպան: Գրքի Գ գլուխը վերնագրված է այնպես ինչպես ընդունված է հայ պատմագրությա մեջ՝ հայոց պատերազմը: Հետո Փայտակարանը դառնում է մերժված հնարավորություն: Ապստամբել ամերևին էլ չի նշանակում թշնամանալ: Հենց այս բանաձևով է բացատրվում Վասակ Սյունու քաղաքական համոզմունքները, նպատակները, էություը: Հիմնական մեղադրանքը, որ ներկայացվում է Սյունյաց իշխանին, հայոց թագավոր դառնակու ցանկությունն է: Հայոց թագավորական գահը վերականգնելու ցանկությունը, հայոց եկեղեցին իրեն սպասահկող պատմաբանների ջանքերով պաշտոնականացրել է: Պարադոքս կարող է գնահատվել, բայց 5-րդ դարում հայոց եկեղեցին դեմ է եղել Հայոց թագավորության վերականգնմանը:

… Քաղաքացիական պատերազմ, խռովություն ընդդեմ Վասակ Սյունու: Ինչու՞: Իսկ ի՞նչ եղավ Ավարայրից հետո: Դատավճիռ, թե՞ դատավճիռներ: Երբ եկեղեցին տոնում էր Ավարայրի բարոյական հաղթանակը, իսկ հետագայում սերունդներ էին դաստիայակվում Ավարայրի ոգով, շատերի նման մոռացանք, որ Ավարայրի ավարտը Տիզբոնյան դատավճիռն էր:

Քննարկեկլով «Առաջնորդ, թե՞ հերոս» հարցադրումը հեղինակը օգնում է, որ ընթերցողը համոզվի, որ լավ առաջնորդի դեպքում հերոսների կարիք չի զգացվի: Հեղինակը մեթոդաբանական լուրջ սխալ է համարում Վարդան Մամիկոնյանի համեմատումը Վասակ Սյունու հետ՝ Վասակը ինքնուրույն որոշումներ կայացնող էր, Վարդանը՝ լոկ կատահող: Վասակը դավաճան չէր, ազգային գործիչ էր: Վարդանն էլ ազգային հերոս չէր՝ եկեղեցու նվիրյալ էր: Հեղինակը կատարել է իր ընտրությունը քրտնաջան աշխատանքի արդյունքում, հիմա ընտրության հերթը մերն է՝ ում ենք շարունակելու համարել մեր ազգային ոգու խորհրդանիշը: Իր գրքում մեր գործը կրկնակի հեշտացնում է հեղինակը «Ստոհև՝ ամփոփ» վերնագրով 1-64 թվագրումով ընդգծումներով ներկայացնելով գրքում ամրագրված մանրամասները:

Ամփոփելով Վասակ Սյունու դիմանկարի ուրվագծումը նա հիշեցնում է ընթերցողին, որ Վասակ Սյունին գոռոզ չէր, փառասեր չէր, իշխանատենչ չէր… Վասակ Սյունին առաջնորդ էր: Օրվա պահանջն է վերանայել նրա հարգն ու պատիվը պատմագրության մեջ, արժանի տեղ հատկացնել նման մեծ անրատականությանը: Ավարայրը որպես այժմեական արժեք գնահտելով հեղինակը այն դնում է ժամանակի սլացքի մեջ ու վերջում կրկնում՝ վաղվա Ավարայրը լինելու է թուրքի դեմ, պարսիկների զորակցությամբ, որին եթե լավ պատրաստված լինենք, կհետեևի հայ ժողովհդի վերախոյանքը: Այդ համոզմունքով էլ հեղինակը ընդգծում է, որ հայ ժողովրդի համախմբող գաղափարը և բարձրագույն արժեքը կարող է լինել Սրբազան հող, ծրագիրը՝ Մեծ վերադարձը (վերադարձնեք կվերադառնանք), կարգախոսը՝ նախ և առաջ Հայաստանը: Այս գրքի ընթերցումից հետո ինձ թվում էր, որ ինչպես գրքի շապիկի նկարում է, Վասակ Սյունին կանգնած էր թիկունքով դեպի ժողովուրդը, դեպի պատմությունը: Համլետ Դավթյանին հաջողվել է վերջապես ցույց տալ նրա իրական դեմքը:

Ուշագրավ այս աշխատությունը կարդալիս ընթերցողը կզգա, որ իր հետաքրքրությունը հենց այդ պահին բավարարելու նպատակով է հեղինակը տողատակ-ծանոթագրոըթյուների միջոցով ներկայացնում փաստագրական նյութերը՝ հաճախ հակիրճ, հաճախ ավելի ծավալուն ու ծանրակշիռ: Կարծում եմ հենց այդ նպատակին են միտված նաև գրքի վերջում զետեղված տեղանունների և անձնանունների ցանկերը: Առավել հետաքրքրվողների համար ավելացնեմ, ու նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել 5-րդ դարում, բայց դարեր անց ծնված մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Ղևոնդ Ալիշանը, Րաֆֆին հիշատակվում են չորսական անգամ:

Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Համլետ Դավթյան Վասակ Սյունի Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին