f

Անկախ

Նարեկ Աբգարյան. «Թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես պատրաստ եմ մեծ գոտիների համար պայքարելու»


Հուլիսի 22-ին Կալիֆորնիայում կայացած 360 Promotion-ի կողմից կազմակերպված բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում շուրջ 1,5 տարվա դադարից հետո ռինգ դուրս եկավ  WBC վարկածով թեթևագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող Նարեկ Աբգարյանը։ 
Հայ մարզիկի վերադարձը նշանավորվեց հերթական տպավորիչ հաղթանակով։  Նարեկը Աբգարյանը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց ԱՄՆ-ն ներկայացնող Մանուել Մանզոյին:
Խորհրդանշական է, որ մենամարտի անցկացման հետ զուգադիպեց նաև Նարեկի 2-րդ որդու՝ Գևորգի ծնունդը:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում առաջիկա ծրագրերի և արդեն իսկ մեծ գոտիներ նվաճելուն՝ պատրաստ լինելու մասին։


-Շնորհավորում ենք  ռինգում փայլելու և տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շուրջ 8 ամիս է՝ ԱՄՆ-ում եմ բնակվում և մարզումներս անցկացնում: Հնարավոր է՝ կարճ ժամանակով վերադառնամ Հայաստան, սակայն նպատակս այստեղ հաստատվելն է՝ կարիերաս շարունակելու համար: Մենամարտին նախապատրաստվել եմ Ֆրեդի Ռոուչի  գլխավորությամբ:

Մենամարտից մոտ 2 ամիս առաջ գիտեինք՝ ով է  լինելու մրցակիցս: Շատ լավ էի նախապատրաստվել՝ սպարինգային ցիկլն անցնելով աշխարհի չեմպիոնների հետ:  Կարող եմ նույնիսկ ասել, որ այսպիսի նախապատրաստական փուլ՝այս մակարդակի, չէի անցել, ինչն էլ նպաստեց իմ արդյունքին:
Շատ էի ցանկանում հաղթել, լավ էի տրամադրվել, այլ տարբերակ չկար: Միշտ էլ լավ տրամադրվածությամբ եմ մոտնեում, բայց այս մենամարտին հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում ու ինչ եմ անելու նպատակիս հասնելու համար:


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Կարծում եմ այս մենամարտը շատ լավ անցկացրի: 360 Promotion-ը  շատ գոհ էր, տպավորված էր, մենամարտից հետո թե՛ ինձ, թե՛ մարզչիս  մոտեցան ու գովաբանեցին: Մարզիչս ու մարզչական անձնակազմը  նույնպես շատ գոհ էր: 
2 ամիս առաջ արդեն գիտեի, թե ում հետ եմ մենամարտելու: Մրցակցիս ուսումնասիրել էինք, վերջին 3 մենամարտերում բավական հաջող էր հանդես ելել, տպավորիչ հաղթանակներ  տոնել, ինչը նրան մոտիվացրել էր:  

Չնայած շատ բարձր ռեյտինգ չուներ, սակայն վերջին մենամարտերը շատ լավ էր անկցկացրել, և մենք այդ ամենը հաշվի էինք առել, նայել էինք, ուսումնասիրել, պլանավորել մենամարտի ընթացքը, թե որ ռաունդից եմ սկսելու տեմպը ուժեղացնել, որից է ինքը դանդաղելու: Այս ամենը լավ հաշվարկել էինք. ամեն բան, ինչպես պլանավարել էինք, այդպես էլ եղավ:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
 -Կարիերայիս 17 մենամարտն էր, 16-րդ՝ հաղթանակը: Այս մենամատով իմ ռեյտինգը բարձրացավ: 1,5 տարի էր անցել  վերջին մենմարատիցս. ռեյտինգների դաշտում, եթե 1 տարի չես մենամարտում, ակտիվությունդ կորցնում ես: Այս մենամարտով  վերականգնվեց իմ ռեյտինգը:  Եթե նախկին վարկանիշային դաշտում 39-րդն էի, հիմա 23-րդն եմ:


-Վերջերս լույս աշխարհ եկավ Ձեր 2-րդ որդին՝ Գևորգը, սիրով շնորհավորում ենք:
-Շնորհակալ եմ: Երեխայիս ծնունդը օրերի տարբերությամբ համընկավ մենամարտիս անցկացման հետ: Այդ օրերին սիրտս, միտքս, հոգիս կնոջս ու երեխայիս հետ էին: Միտքը, որ պուճուրս ծնվելու է, պետք է ավելի լավ մասնակցեմ, ինձ ուժ տվեց:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք:
-Կան մի շարք ծրագրեր. Մյուս տարի պետք է մենամարտեմ մեծ գոտու համար, քանի որ ռեյտինգս բավական բարձր է՝ 1100 հոգու մեջ 23-րդն եմ: Մենեջերս,  շատ հայտնի բռնցքամարտիկների հետ է աշխատել, ասում է, որ պետք չէ շտապել, 1-2 մենամարտ էլ կանցկացնենք և մենք կթելադրենք մեր պայմանները, որպեսզի ստանդարտ պայմաններով պայմանագրեր չստորագրենք: 1-2 մենամարտ հետո պայամանգիր կկնքեմ և կանցկացնեմ լուրջ մենամարտեր մեծ գոտիների համար: Արդեն ժամանակն է. թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ եմ:
Ցանկանում եմ անպայման շնորհակալություն  հայտնել ընտանիքիս, բոլոր նրանց, որոնք սպասում էին մենամարտիս, աջակցում էին ինձ, իմ մարզչին Ֆրեդի Ռուուչին, իմ թիմին, իմ մենեջեր Ռեյչլ Չարլզին և,  ամենակարևորը, իմ ընկերներին, որոնք իմ կողքին են և այս հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեն. տղաներին բոլորին շատ շնորհակալ եմ:

 

պրոֆեսիոնալ բռնցքամարտ Սպորտ Նարեկ Աբգարյան Հայաստան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին