f

Անկախ

Կարեն Ասմարյան. «Ունենք մարտունակ հավաքական, որը կարողացավ բնավորություն ցույց տալ, ինչը շատ կարևոր է»


Հուլիսի 22-23-ը Երևանի «Գազպրոմ Արմենիա ուսումնամարզական համալիրում» կայացավ  վոլեյբոլի Եվրոպայի Մ22 տղամարդկանց Ե ենթախմբի առաջնությունը՝ Հայաստանի Ֆրանսիայի, Դանիայի, Պորտուգալիայի հավաքականների մասնակցությամբ: Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը մրցաշարի արդյունքներով իրավունք ստացան մասնակցելու 2024 թվականին Նիդերլանդներում կայանալիք Եվրոպայի Մ22 տարեկան տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլին։
Սա աննախադեպ և բացառիկ մարզական իրադարձություն էր, տոն մարզասերների համար, որը կայացավ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ակտիվ գործունեության և ջանքերի շնորհիվ:
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, ամփոփելով առաջնությունը, խոսում է մրցաշարի անցկացման կարևորության մասին, առաջացած խնդիրների, ինչպես նաև լրագրողական աշխատանքի թերացումների մասին:  


-Պարոն Ասմարյան, հաճախ չէ, որ Հայաստանում կարող ենք  ականատես լինել նման մարզական միջոցառման՝ հատկապես խաղային մարզաձևում. կխոսե՞ք առաջնության անցկացման կարևորության և նշանակության մասին:
-Բազմիցս եմ նշել, որ մենք այս ամենով պատրաստվում ենք 2025 թվականի Մ17 տարեկանների տղաների Եվրոպայի առաջնությանը: Այս առաջնության անցկացմամբ  մի շարք նոր խնդիրներ նկատեցինք, վերհանեցինք մեր կազմակերպչական աշխատանքներում. պահանջվող գույքը, աքսեսուարները բոլորը պետք է լինեն ստանդարտներին համապատասխան, և մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին: Սրանով մենք խնդիրները դուրս բերեցինք և կարողացանք ինչ-որ  առումով էլ արագ լուծել և, միաժամանակ, հասկանալ, թե ինչ է մեզ հարկավոր 2025 թվականի համար, ինչպես նաև արդեն այսօր ձևավորվեց աշխատանքային խումբ, որը ունակ է անցկացնել այդ առաջնությունը: Երիտասարդ կադրերի ունակությունները կարողացանք դուրս բերել: Մենք արդեն որոշակիորեն գիտենք, թե ով, ինչի համար պետք է պատասխան տա 2025 թվականին: 
Բացի այդ, անչափ կարևոր էր մեզ համար, որ մեր թիմը լավ խաղաց: Ճիշտ է, ունեցանք 3 պարտություն, բայց հավաքականը շատ ուժեղ թիմերին կարողացավ դիմադրություն ցույց տալ, պայքարել նրանց դեմ: Քիչ էր մնացել, որ մենք Դանիայի հավաքականին կարողանայինք հաղթել: Միգուցե խաղային փորձի պակասը մեզ խնդիրների առաջ կանգնեցրեց, բայց միևնույնն է թիմը կարողացավ բնավորություն ցույց տալ, ինչը  շատ կարևոր է: Հանդիսատեսը շատ մեծ ոգևորությամբ դիտեց խաղերը, շատ շնորհակալ ենք, որ եկան և կարողացան մեր թիմին աջակցել, նստատեղ չունեինք ազատ: Առաջնության ընթացքում 6 խաղ կայացավ և քիչ է եղել, որ նստատեղերն ազատ լինեն, ինչը  մեզ համար շատ կարևոր էր: Մեր հանդիսականները խնդիրներ բերեցին առաջին պլան. հասկացանք, որ 2025 թվականին նստատեղերը չեն բավականացնելու, մենք պետք է ավելացնենք և մտածենք ավելի լավ կահավորված  մարզադահլիճի մասին. նստատեղերի մասին է խոսքը: Նշեմ, որ  «Գազպրոմ Արմենիա ուսումնամարզական համալիրի»  մարզադահլիճը հրաշալի է, շատ լավ  ղեկավարությամբ, այնտեղ աշխատում են հրաշալի մարդիկ, որոնք մեզ ամեն ինչով աջակցեցին, ամեն բան թողեցին մի կողմ և միայն մեզ օգնեցին, որ մենք միջոցառումը շատ լավ անցկացնենք, ինչ համար շատ շնորհակալ ենք Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և ուսումնամարզական համալիրի ղեկավարությանը, սրտանց նրանք մեզ օգնեցին առաջնությունն անցկացնել:
Հանդիսատեսը, մեր երեխաները, երիտասարդ սերունդը ականատես եղան որակյալ վոլեյբոլի, ինչը շատ կարևոր է: Մենք 6 խաղափուլ ականատես եղանք բարձրակարգ  թիմերի խաղի:


 

-Առաջնության ընթացքի մասին ի՞նչ կասեք:
-Ընթացքից գոհ ենք, եղան և կան թերություններ, խնդիրներ, լուսաբանման հետ կապված: Հատկապես դժգոհ ենք մեր լրատվամիջոցներից, այսքան գովազդից հետո մեկ-երկու լրատվամիջոց առաջին օրը եկավ, մյուսներին չհետաքրքրեց,  որ նման միջոցառում է անցկացվում: Մենք երկրորդ տարին է առաջնորդվում ենք մի սկզբունքով՝ չենք հրավիրում, թող գան և լուսաբանեն: Մեր լրատվամիջոցները, հատկապես սպորտային պատասխանատուները, շատ վատ են աշխատում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին բարձրաձայնել եմ խնդրի մասին:  Լրատվամիջոցները պետք է աշխատեն, շատ պասիվ են, ինչը որ շատ ամոթալի է հենց իրենց համար: Արտասահմանյան սպորտը՝ հոկեյ և թենիս, լուսաբանելով տեղական սպորտը չես զարգացնի, պետք է շարժվեն իրենց տեղից և գնան մարզադահլիճ,  ոչ թե մենք զանգենք-խնդրենք, որ գան-նկարեն, լուսաբաբնեն: Խոսքս  վերաբերում է նաև երիտասարդ լրագրողներին, որոնք  շատ վատ են «դաստիարaկվում», մարզական լրագրությամբ մասնագիտացող ուսանողները պետք է մարզադահլիճում լինեին, որպեսզի սովորեն՝ ինչպես լուսաբանել միջազգային մրցաշարերը:
 Նշեմ նաև, որ շատ ցավալի է, որ մենք առաջնությունն անցկացնում ենք, պետությունը մեզ աջակցում է, գումար տրամադրում, բայց անբարեխիղճ բուքմեյքերներն առանց մեզ զգուշացնելու, խաղադրույքներ են վերցնում և մեր առաջնության հաշվին գումար են վաստակում: Մենք խոսեցինք այդ կազմակերպությունների հետ, մեզ ասացին, որ տեղի բուքմեյքերները չեն, ավելի շատ  արտասահմանյան, հատկապես ռուս, որոնք մտել են մարզադահլիճ և ինֆորմացիա տրամադրել: Մենք փորձեցինք խոչընդոտել, սակայն դժվար էր գտնել այդ մարդկանց և պատժել, սա էլ է խնդիր, որի մասին ևս բարձրաձայնել եմ սպորտի ղեկավարությանը. չի կարելի վատ ձևով ազդել առաջնության անցկացման վրա, սա գողություն է, մեր պրոդուկտը գողանում են: Մի կողմից էլ լավ է, ուրեմն մի բան ներկայացնում էր իրենից մրցաշարը: Շատ ճիշտ է կառավարությունն անում, երբ բուքմեյքերական ընկերությունները վերացնում է, ինչպես օրինակ, Միացյալ Նահանգներում:


-Մեր հավաքականի ցուցադրած խաղին ի՞նչ գնահատական կտաք:
-Որպես մասնագետ՝ ցուցադրած խաղը գնահատում եմ բավարար: Ունենք անհատ խաղացողներ, որոնք խաղը վերցրին իրենց վրա, մեր լավագույն հարձակվողը՝ Վահե Նազարյանը, կարողացավ տղաների օգնությամբ հետաքրքիր խաղ ցուցադրել, խաղը վերցնել իր վրա: Արդյունքի էինք սպասում Դանիայի դեմ  խաղում, տղաները հետաքրքիր խաղ ցուցադրեցին: Հավաքականի մարզիչը՝ Խաչատուր Ստեփանյանը, կարողացել է կարճ ժամանակահատվածում թիմի բնավորությունը փոխել և մարտունակ սարքել: Նշեմ, որ ունենք լավ խաղացողներ, որոնք ծառայության մեջ են և հնարավորություն չունեցան միանալ թիմին, սա էլ խանգարեց հատկապես մեր պաշտպանությանը:
Մեզ խանգարեց փորձը, բայց միևնույնն է մենք չենք հանձնվում և գնալու ենք առաջ, ունենք լավ սերունդ, ամբողջ խնդիրը  հասակի մեջ է, պետք է հասակը կոմպենսացնենք ցատկով, առայժմ ունենք խնդիրներ, ապագայում կկարողանանք այդ հարցն էլ լուծել: Հավաքականն այս պահին պատրաստվում է մեկնելու ԱՊՀ երկրների առաջնության, 1-2 խաղացող է փոխվել: 


-Խնդրում եմ ամփոփեք առաջնությունը, պարոն Ասմարյան:
-Կազմակերպչական առումով կարող եմ ասել, որ եղան թերություններ, որոնց վրա պետք է աշխատենք՝ մարզադահլիճի, նորարարական համակարգչային ծրագրերի հետ կապված, ամեն բան պետք է ուղղվի, որ կարողանանք 2025-ին լավագույն կերպով անցկացնել առաջնությունը: Մարզադահլիճների, մարզագույքի հետ կապված բազում խնդիրներ ունենք: «Գազպրոմ Արմենիայում» մեզ թույլ չեն տա  խաղալ, քանի որ պետք է ունենանք 1500 նստատեղ, այնտեղ ընդամենը 500 է: Իսկ առաջնության տեխնիկական, մրցավարական գծով պատասխանատուները շատ գոհ էին մեր կազմակերպած առաջնությունից, ցանկացած առաջնությունում լինում են խնդիրներ: Եղան խնդիրներ, որոնք մենք տեղում շատ հեշտ լուծեցինք, ինչը պատվիրակների կողմից էլ գնահատվեց: Ինչ-որ անհրաժեշտ էր, մենք կարողացանք ապահովել առաջնությունը լավ անցկացնելու համար: Բոլոր թիմերը գոհ էին ընդունելությունից, պայմաններից, այս ամենը 1 օրում չի կատարվել, աշխատանքային խումբը լավ աշխատել է, ինչի համար շատ շնորհակալ եմ, և արդեն առաջնության ավարտի վերջին օրն այդ խմբով հավաքվել և մտածում էինք 2025 թվականին եղած թերությունները շտկելու մասին, ինչը ես շատ եմ գնահատում: Մենք պետք է կարողանանք  ցույց տալ, որ Հայաստանը ունակ է նմանատիպ առաջնություններ անցկացնելու:


 

վոլեյբոլ Սպորտ Հայաստան Կարեն Ասմարյան Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա հարցազրույց խմբագրի ընտրանի

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին