f

Անկախ

Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագիրը. Փաշինյանին, ինչպես և Զելենսկուն, բնավ չի հուզում իր երկրի ճակատագիրը. ИА REX


Այս կարծիքն է հայտնել Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան Նիկոլ Պաշինյանի հայտարարությունների կապակցությամբ:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից. «Հայաստանը պատրաստ է խաղաղության մասին պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ այն համաձայնությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Բրյուսելի և Պրահայի հանդիպումներում: Դրանք պայմանավորվածություններ են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին»: Ընդ որում, ինչպես միշտ, Հայաստանի վարչապետը ամեն ինչի համար մեղադրեց Ռուսաստանին:

Փաշինյանի պահանջատիրությունը Ռուսաստանից ԱՄՆ-ի թելադրած կոմբինացիան է: Եթե Մոսկվան առաջնորդվեր Երևանով և անմիջականորեն ներգրավվեր ղարաբաղյան պատերազմին Հայաստանի կողմից, ապա իրավաբանական նորմերով դա ագրեսիա կլիներ Ադրբեջանի դեմ: Չէ՞ որ նույնիսկ Հայաստանն է համաձայնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե ադրբեջանական տարածք է: Տարբեր նախաձեռնող խմբերի՝ Ղարաբաղին առնչվող բոլոր քաղաքական նախագծերը ելնում են դրանից:

Արդյունքում Ռուսաստանը հակառուսական կոալիցիայի ամենաակտիվ մասնակիցների թվում կստանար Թուրքիա և Ադրբեջան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Նույնիսկ Իրանը, հաշվի առնելով Իրանում մեծ ադրբեջանական սփյուռքը, չէր աջակցի Ռուսաստանին մի հարցում, ինչը կարող է ապակայունացնել Ադրբեջանը: ԱՄՆ-ն այդ դեպքում կդառնար ևս մեկ կովկասյան պատերազմի հովանավորը: Իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանի փորատակում ևս մի թեժ կետ կդառնար:

Եթե  Ռուսաստանը չի տրվում Փաշինյանի սադրանքին, ապա վերջինս հեշտությամբ մեղադրում է նրան Հայաստանի Ղարաբաղը կորցնելու մեջ և արձակված ձեռքերով դուրս է գալիս բոլոր նախկին միություններից ու երկիրը տանում է ՆԱՏՕ:

Մեզ հաղորդում են Արցախից, որ Լեռնային Ղարաբաղում բոլորն ատում են Փաշինյանին: Ատում են անկեղծորեն և ուժեղ: Եվ ամբողջ սրտով Ռուսաստանի կողմն են: Եվ հակառակն է Երևանում՝ ատում են Ռուսաստանին: Այնտեղ կարծիք է տարածված, թե իբր Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին՝ չսկսելով մարտական գործողություններ Ադրբեջանի դեմ Ղարաբաղի համար:

Առայժմ Հայաստանում այդ կարծիքը գերակշռող է, չնայած ռուսամետ տրամադրություններին, որոնց կրողները պասիվ են և տարանջատված:  Ընտրողների շատ ակտիվ շերտեր կաթվածահար են Փաշինյանի նկատմամբ հավատով և ըստ էության՝ պատրաստ են հանձնել Ղարաբաղը Հայաստանի տնտեսության բարելավման հույսով:

Ռուսաստանի առջև ծառացած է հետևյալ հարցը. ի՞նչ անել այդ իրավիճակում՝ հայ հասարակության պառակտման առկայությամբ: Եթե ենթադրենք, որ զոռով սիրելի չես դառնա, և որ Ռուսաստանը կհեռանա Ղարաբաղից ու Հայաստանից, ապաՀայաստանը, Ուկրաինայի օրինակով կանցնի «արևմտամետ էվոլյուցիայի» բոլոր փուլերը: Եվս մեկ թուրքական օկուպացիան Հայաստանի համար ավելի հեշտ չի լինի բոլոր նախկիններից: Ասենք՝ Փաշինյանին, ինչպես և Զելենսկուն, բնավ չի հուզում իր երկրի ճակատագիրը:

Ելենա Պանինա

Աղբյուրը՝ ИА REX

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին