f

Անկախ

Աֆրիկյան 54 երկրներից 38-ի առաջնորդները հրաժարվել են մասնակցել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին


Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասը հրաժարվել է մասնակցել Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ աֆրիկյան 54 երկրներից միայն 17-ը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Աֆրիկյան տասը երկրների պատվիրակությունները կգլխավորեն վարչապետները։

Գագաթնաժողովի մասնակիցների գրեթե կեսը պատվիրակություններ է ուղարկել ավելի ցածր մակարդակով։ Նրանցից 17-ը գլխավորում են փոխվարչապետերն ու նախարարները, 5-ը կներկայացնեն դեսպանները, ևս 5-ն ընդհանրապես հրաժարվել են մասնակցել միջոցառմանը, գրում է The Moscow Times-ը։ ՌԴ ԱԳՆ հատուկ դեսպան Օլեգ Օզերովն իր հերթին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ գագաթնաժողովի հրավերներ են ուղարկվել աֆրիկյան բոլոր պետությունների ղեկավարներին։

Նրա խոսքով՝ Մոսկվայում ըմբռնումով են վերաբերվում նրանց, ովքեր որոշել են չգալ։ Վլադիմիր Պուտինը կհանդիպի աֆրիկյան յուրաքանչյուր առաջնորդի, որը կմասնակցի գագաթնաժողովին։

Ըստ Ուշակովի՝ նախատեսված են ՌԴ նախագահի բանակցությունները Եգիպտոսի, Մոզամբիկի, Բուրունդիի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Էրիթրեայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Լիբիայի, Կամերունի, Սենեգալի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բուրկինա Ֆասոյի, Գվինեա-Բիսաուի, Մալիի, Կոնգոյի ղեկավարների հետ։ Հուլիսի 28-ին Պուտինը ելույթ կունենա գագաթնաժողովում, որի ժամանակ կխոսի «նոր աշխարհակարգի» ձևավորման մասին, որը հիմնված կլինի բոլոր պետությունների «բազմաբևեռության և հավասարության» վրա, ասել է Ուշակովը։

Օրերս Պուտինը հոդված էր հրապարակել, որտեղ աֆրիկյան երկրներին հիշեցրել էր խորհրդային տնտեսական և տեխնիկական աջակցության մասին, խոսել ռուս-աֆրիկյան բարեկամության «ամուր և խորը արմատների» մասին և աֆրիկյան երկրներին «արժանի տեղ» խոստացել «նոր աշխարհում»։
 

Աշխարհում Աֆրիկա Վլադիմիր Պուտին գագաթնաժողով

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին