Նիկոլ Փաշինյանը սիրում է աննախադեպ լինել։ Նրա վերջին մամուլի ասուլիսն աննախադեպ էր այն առումով, որ մի քանի լրագրողներ սուր հարցերով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հարցադրումով,պետական դավաճանության մասին նշումով,, ծաղրով, թեկուզ թեական, սակայն Նիկոլ Փաշինյանի մահվան մասին հիշատակումով՝ նրան կարմիր քարտ ցույց տվեցին։ Հրապարակավ, դեմ առ դեմ ցույց տրված կարմիր քարտը Նիկոլ Փաշինյանն անտեսեց։ Իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռանալը կամ հեռացումը նրա իշխանության գալու նման աննախադեպ է լինելու։