f

Անկախ

«Թշնամին էլ չի կրակի»․ թշնամուն խոցած Վոլոդյան զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս


Սանահին գյուղում  ծնված Վոլոդյա Վերանյանը 21-րդ դարի՝ Ալավերդի քաղաքի առաջին ծնունդն ու պատերազմի առաջին զոհն էր։ Մերօրյա հերոսն ապրել է «Ոչ թե խոսքով, այլ գործով ինչ-որ բան ապացուցեք» գաղափարախոսությամբ։ Հադրութի արծիվն էր նա՝ հերոս Վլեն, որ ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը բառերով չեն արտահայտում, զենքով են պաշտպանում երկրի սահմանները, պահում՝ կյանքի գնով։

Դիպուկահար Վոլոդյան

Գյուղի դպրոցում ուսանելուն զուգահեռ Վոլոդյան նույն տարիներին հաճախել է Ալավերդու ըմբշամարտի դպրոց։ Ալավերդու պետական քոլեջի «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» բաժնում սովորել է մեկ տարի, որից հետո՝ 2019 թվականի հուլիսի 7-ին, զորակոչվել է բանակ և պարտադիր զինվորական ծառայության անցել Հադրութի N զորամասում։ Ծառայության ընթացքում նա աչքի է ընկել իր ռազմական գիտելիքներով և ֆիզիկական պատրաստվածությամբ, որի համար մեկ շաբաթ անց հրամանատարության որոշմամբ՝ Նուբարաշենի հատուկ մասնագիտացված դպրոցոմ անցել է հնգամսյա կրթության, որտեղ ստացել է դիպուկահարի կոչում և պարգևատրվել 3-րդ կարգի շքանշանով։ Որդու ծառայության ժամանակ ծնողները Երևանում այդ օրերին են կարողացել հանդիպել նրա հետ, ծրագրել էին Արցախ գնալ, բայց մի կողմից համաճարակի արգելքները, մյուս կողմից պատերազմը խոչընդոտեցին դրան։

«Ծառայությունից շատ գոհ էր, սիրով էր ծառայում, այնքան էր գովում, որ որոշել էի դպրոցն ավարտելուց հետո ես էլ զինվորական ծառայության անցնել»,-«Անկախի» հետ զրույցում ասաց քույրը՝ Աղավնին։

Վոլոդյային սերժանտի կոչում պետք է շնորհեին, բայց դիպուկահար լինելու պատճառով հրաժարվել էր դրանից։ Մեկ տարի երկու ամիս էր, ինչ ծառայության էր անցել, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Հարազատներն այդ օրերին Վոլոդյայի հետ կապ հաստատել չեն կարողացել։ Վերջին հեռախոսազանգն ունեցել են սեպտեմբերի 26-ին։ Մոր հետ խոսել է հանգիստ, չի ցանկացել վշտացնել նրան՝ վատառողջ լինելու պաճառով։

Հոր հետ խոսելիս ձայնի մեջ անհանգստություն են նկատել, բայց Վոլոդյան նրանց հավատացրել է, որ ամեն ինչ կարգին է, իրենց սովորական ծառայությունն են իրականացնում։ Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, հարազատներն իմացել են պատերազմի մասին։

Վոլոդյայի ծառայակից ընկերը՝ Հովհաննեսը, հետագայում պատմել է, որ իրենք պատերազմի մասին նախօրոք իմացել են։ Հրամանատարական կազմն ասել է, որ պատերազմը սկսվելու է սեպտեմբերի 27-ին՝ ժամը 05:30-ին։ Բայց պատերազմը երկու ժամ հետո է սկսվել։ Տղաները դեռ սեպտեմբերի 24-ին են դիրքեր բարձրացել։ Նախորդ օրերին էլ Վոլոդյան մասնակցել է դիպուկահարների մրցույթին և արժանացել խրախուսանքի։ Ծնողներին ասել է, որ գյուղի տան և դպրոցի հասցեն է փոխանցել, որ գովասանագիրն այնտեղ ուղարկեն։ Անցել է երեք տարի, Վոլոդյայի գովասանագիրն այդպես էլ չի հասել ծնողներին։

Պատերազմի ժամին տղաների հեռախոսները լիցքավորման էին դրվել, դրանք վերցնել չեն հասցրել, որի պատճառով հարազատների հետ կապ հաստատել չեն կարողացել։ Ընկերների խոսքով՝ թշնամին անընդմեջ հրետակոծության է ենթարկել իրենց դիքերը։

«Ընկերը մեզ ասել է «Վլեն (Վոլոդյան) ասաց՝ ես գնացի, դուք ուշադիր եղեք։ Հետ եկավ ու ասաց՝ թշնամին էլ չի կրակի»։ Ռազմական առաջադրանք է կատարել եղբայրս, թշնամուն է խոցել։ Հետո թշնամին նրանց գտնվելու վայրը բացահայտել է։ Ընկերոջ խոսքով՝ Վոլոդյան իրենց ասել է պատսպարվեն, ինքն էլ հայտնվել է թշնամու նշանառության տակ»,-հուզված շարունակեց քույրը։

Վոլոդյա Վերանյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից, փրկելով զինակից ընկերոջը։

Ընկերոջ հետ կապ հաստատել չստացվեց, պատերազմից հետո վերականգվում է, առողջական խնդիրներ ուներ, անհանգստացնել չուզեցի։

Ժպտերես ու բարի Վոլոդյան

Սեպտեմբերի 30-ին քաղաքում լուրեր էին տարածվում զոհի մասին, բայց հարազատները դեռ չգիտեին։ Հայրը նախորդ օրերին երազում Վոլոդյային է տեսել՝ փոքր տարիքում․ նա հորից հեռանում էր։ Հետո արթնացել ու արտասվել է․ հայրական սիրտը զգացել է որդու կորուստը։ Անընդհատ Վոլոդյային էին զանգել, չեն կարողացել կապվել, հետո նրան փնտրել են հիվանդանոցներում և դիահերձարաններում։ Հերոսի մարմինը գտել են հոկտեմբերի 3-ին՝ դիահերձարանում։

«Հայրս գնացել է, սկզբում չի ճանաչել, հետո է ճանաչել։ Նրան տուն բերեցին ժպիտը դեմքին՝ մեր Վոլոդիկն էր։ Թվաց՝ քնած է և հենց այդ պահին կարթնան ար»,- ասացքույրը։

Վոլոդյային հուղարկավորել են Ալավերդու զինվորական պանթեոնում։ Հետմահու  պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, «Առաջին գունդ» ՀԿ-ի կողմից՝ «Հովհաննես Թումանյան», «Մարտական խաչ» մեդալներով և պատվոգրով։

Վոլոդյայի մասին կենսագրական նյութերն ու հուշերը ամփոփվել են «Հանուն հավերժություն» խորագրով գրքում, Վահագն Ժամկոչյանի  «Հաղթության մատյան» հուշագրում, Նարեկ Պապունց Առաքելյանի «Անկատար երազանքներ» գրքում։

«Մենք երկվորյակների նման ենք մեծացել։ Շատ կապված էինք իրար։ Ազնիվ, բարի, հոգատար եղբայր էր։ Երբ տատիկի տանն էինք մնում փոքր ժամանակ, առավոտյան նա էր մազերս հյուսում և դպրոց ճանապարհում։ Մայրս պատմել է, որ ճանապարհի քարերն էր հավաքում, որ դժվարությամբ չքայլեմ մինչև դպրոց»,-հիշեց Աղավնին։

Վոլոդյան տասնհինգ տարեկանից աշխատել է, օգնել է ընտանիքին։ Որոշել էր զորացրվելուց հետո իրենց տունը վերանորոգել։ Շնորհակալ մարդ էր իր տեսակով․ մի օր դասընկերուհու ծննդյան տարեդարձին փոքր նվեր էր ստացել, շատ էր ուրախացել։

«Տասնինը գարուն ապրեց եղբայրս, բայց նրա կյանքը հազար տասնինն արժեր»,-ասաց քույրը։

Վոլոդյան դեռ ծառայում էր, երբ նրա ծնողները տան վերանորոգման աշխատանքներն էին սկսել։ Բանակից զանգել և շնորհակալություն է հայտնել իր գործը մեկ քայլ առաջ տանելու համար։ Նրա զոհվելուց հետո, որքան էլ ծանր լիներ, ծնողները դրանք ավարտեցին․ տունը վերանորոգել են Վոլոդյայի սրտի ցանկությամբ։

«Երկար ժամանակ ուշքի չէինք գալիս, բայց ամեն ինչ արեցինք, որ մեր հերոսի տունը վերանորոգենք»,-ավարտեց Աղավնին։

Հասմիկ Հակոբյան

 

Վոլոդյա Վերանյան 44-օրյա պատերազմ Արցախ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին