f

Անկախ

Հող տալով խաղաղ չենք ապրի. Եղեգնուտի բնակիչ


«Երբ երեխային մի բան ես տալիս, երես է առնում, մի հատ էլ է ուզում: Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ պահն է: Մենք հողերը տվել ենք թուրքին, նրանք էլ ավելին են ուզում: Ղարաբաղը Հայաստանի դարպասն է: Տալը նշանակում է դարպասները բացել թշնամու առջև: Հետո միջանցք կուզի, հետո Երասխը կուզի, հետո մի ուրիշ տարածք կուզի, մեզ կմնա մի ոտքի վրա կանգնելու տարածք: Մեկը տաս, երկուսը կուզի: «Չարի վերջը» առակի պատմությունն է: Ճիշտը  չտալն է: Հող տալով խաղաղ չենք ապրի»,- ասում է Արցախի Նոր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի բնակիչ, 62-ամյա Խանում Գրիգորյանը:

 

Նա համոզված է՝  ոչ միայն կարողանալու ենք Արցախի մեզ մնացած հատվածը հայկական պահել, այլև կգա օրը, երբ կորսված հողերը կազատագրվեն և ինքը կրկին Քարվաճառ կվերադառնա: «Եթե պատերազմ սկսվի, ես ու ամուսինս գնալու ենք: Միևնույն է, բոլորս էլ մի օր մեռնելու ենք: Ավելի լավ է հանուն հայրենիքի մահանալ»,- ասում է նա:

 

Գրիգորյանը շեշտում է՝ անգամ պատերազմից հետո մեր բանակն ու զինվորը կոտրված չեն, կարող են մարտնչել: «Մենք ունեինք հզոր բանակ, խիզախ զինվորներ և սպաներ, հիմա էլ ունենք, բայց մենք չունենք գերագույն հրամանատար»,- ասում է նա՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի հանրության միջից դուրս գա հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը և միասնական լինենք՝ հանուն ընդհանուր ազգային նպատակի:

 

Խանում Գրիգորյանը ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է: Ամուսնանալուց հետո ընտանիքով տեղափոխվել են Մինգեչաուր, որտեղից հետաղահանվել են 1988-ին: «Ամուսնուս ու 3 երեխաներիս հետ սկզբում Սևան եկանք, հետո տեղափոխվեցինք Վարդենիս, որտեղ ապրեցինք 10 տարի: Երբ սկսեցին Նոր Շահումյանը վերաբնակեցնել, որոշեցինք, որ պետք է ազատագրված հայրենիքը բնակեցնենք ու շենացնենք: 1999-ի ապրիլին հաստատվեցինք Եղեգնուտում: Եղել եմ Եղեգնուտ համայնքի ղեկավարը, ապա հաշվապահը, հետո զորամասում ճաշարանի պետ, խոհարար եմ աշխատել, եղել եմ գյուղի տատմերը, 20-ից ավել երեխաներ են իմ օգնությամբ լույս աշխարհ եկել»,- պատմում է նա:

Եղեգնուտը ճանապարհին մոտ էր գտնվում, ինչը հնարավորություն էր տալիս շփվել Նոր Շահումյան եկողների հետ: «Երբ տեսնում էի, որ մասնագետների ընտանիք է, լավ մարդիկ են, հենց ճանապարհից իմ գյուղ էի տանում՝ առաջարկելով, որ այնտեղ հաստատվեն»,- ասում է նա՝ հավելելով, որ տարբեր տեղերից էին բնակիչները հավաքվել, բայց բնավորությամբ նմանվել էին ու ապրում էին «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար» կարգախոսով: Ասում է՝ Եղեգնուտը սկզբնական տարիների անլույս, անջուր վիճակից զարգացել ու խոստումնալից գյուղ էր դարձել, անգամ կատակով ասում էին՝ Քարվաճառի կենտրոնն է: 

Հիշում է՝ Քարվաճառում առաջին հարսանիքը իր դստեր հարսանիքն է եղել. «1999-ին էր: Լույս չկար: Մեքենայի շարժիչը միացրել էինք, որ ակումլյատորը լիցքավորվի ու լույս ունենանք: Դստերս աղջիկը, որ 2000-ին Քարվաճառում ծնվեց, պատերազմի ժամանակ բժշկականի ուսանող էր, կամավորների խումբ էր ձևավորել ու Քարվաճառ եկել՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու»:

 

Ասում է՝ այնտեղ ապրելու 21 տարիների ընթացքում տնտեսություն են ստեղծել ու զարգացրել, հնարավոր ամեն կերպ պիտանի են եղել համայնքին ու հայրենիքին: 

 

«Հարսս դպրոցի փոխտնօրենն էր, տղաս սպա էր՝ կապիտան, ես ու ամուսինս էլ զորամասում էինք աշխատում: Ունեի խոշոր տնտեսություն՝ միայն 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մեծ այգի՝ 500 ծառով, խանութ: Աղջկաս ընտանիքը հյուրանոց և ռեստորան ուներ «Օմարի լեռնանցք» էր կոչվում: Մենք մեր ապագան Քարվաճառում էինք տեսնում, դրա համար էլ ներդրում էինք անում ու տնտեսությունը զարգացնում»,- ասում է նա:

 

Հիշելով պատերազմի մեկնարկը՝ ասում է, որ այդ կիրակի նախատեսում էին ընտանիքով հավաքվել զինավանի հարևանությամբ գտնվող իրենց  ամառանոցում: «Վստահ էի, որ մի քանի օր է տևելու: Ասացի՝ խուճապի չմատնվեք: Հարսիս ու երեխաներին դուրս բերեցինք, մենք մնացինք: Պատերազմի ողջ ընթացքում կերակուր եմ եփել և ուղարկել դիրքեր: Իմ անասուններից էլ մորթել, զորամասին եմ տվել: Զինվորների համար հագուստ եմ կարել: Ես ու ամուսինս անգամ  մարտկոց ենք դիրքեր տարել, որ տղաները տեխնիկան լիցքավորեն»,- ասում է նա:

 

«Պաքայրեցինք ու մի թիզ  հող չտվեցինք, բայց ամսի 9-ին, գիշերը ժամը մեկին ասացին՝ հողերը հանձնված են, լաց ու կոծ, ասում էի՝ դուրս չեմ գալու, թող գան: Այդ հողերը մենք 92-ին արյունով ենք ազատագրել, արյունով պահել ենք  2020-ին, բայց սինու վրա դրած տվեցինք իրենց: Նոյեմբերի 25-ին զորամասը դուրս եկավ, ռուսները մտան,  ասացին՝ չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել, պետք է հեռանանք: Այդ ժամանակ ենք միայն ես ու ամուսինս դուրս եկել,- ասում է նա:- Եթե Քարվաճառի բնակիչները վերաբնակներ չլինեին, գուցե այդքան հեշտ դուրս չգային: Եթե բոլորով մնայինք, ի՞նչ պետք է անեին»:

 

Ասում է՝ իրենց տունը չեն այրել՝ համոզված լինելով, որ շուտով հետ են գնալու: «Ժամանակին թուրքերը խաչքարը ջարդել ու պարիսպ էին շարել: Ես այդ խաչքարը հանել էի ու մի փոքրիկ անկյուն էի սարքել: Իմ խաչքարը թաքցրել, նոր եկել եմ: Համոզված եմ՝ մի օր նորից հետ եմ գնալու ու այն թաքստոցից հանելու եմ»,- ասում է նա:

 

Հայրենազրկումից հետո տիկին Խանումն ամուսնու հետ հաստատվել է Սոտքում, որտեղ և զորամասն էր տեղակայվել: «2 ամիս այնտեղ մնացինք, բայց հետո հիասթափվեցինք ու դուրս եկանք: Ղեկավարությունը փոխվել էր:  Զգացի, որ ծառայություն չկա, ամեն մեկն իր հափշտակությամբ է, ես էլ այն մարդն եմ, որ չեմ կարող կեղծ ապրել, թողեցի ու դուրս եկա»,- ասում է նա:

Այժմ ամուսիններով հաստատվել են Բյուրեղավանում. մի բարի մարդ իր ամառանոցը հատկացրել է, որ ապրեն: «Երկու ամիս է, ամուսինս թոշակ է ստանում: Ես էլ ժենգյալով հաց եմ թխում, Բանգլադեշում վաճառում եմ, ապրում ենք»,- ասում է նա: 

Շեշտում  է՝ իր ընտանիքի ապագան միայն հայրենիքում՝ Հայաստանում  է տեսնում: «Ես ժամանակին էլ Ռուսաստան գնալու հնարավորություն ունեի, ծնողներս այնտեղ էին:  Բայց ես չեմ ուզում գնալ: Ես անգամ հանգստանալու համար իմ հայ հողն եմ նախընտրում: Ես նախընտրում եմ ապրել իմ հայ հողում և հայերի մեջ»,- ասում է նա:

Տիկին Խանումը համոզված է՝ ներկայիս վիճակը մեր ազգի համար հնարավորություն է մտածելու, կոփվելու և ավելի խելացի դառնալու համար:

 

«Մենք դեռ Ղազանչեցոց եկեղեցում մոմ ենք վառելու: Համոզված եմ»,- ասում է նա:

 

Բայց մինչ հայրենիքի վերաազատագրման բաղձալի պահը՝ Գրիգորյանը, ինչպես և մյուս հայրենազրկվածները, նոր պայմաններում ապրուստ ստեղծելու և ապրելու խնդրի առջև է կանգնած: Ասում է՝ սերտիֆիկոտով առաջարկվող 10 մլն-ի սահմաններում տուն գտնել դժվարանում են, իսկ հավելյալ գումար էլ չունեն, որ ավելացնեն և բնակարան ձեռք բերեն: «Շատ-շատ մի կիսակառույց մարդ կարող է այդ գումարով առնել, հետո կառուցել ու տուն դարձնել: Բայց գնահատողը գալիս է, վաճառքի գնից ցածր է գնահատում: Լավ կլիներ, որ պետությունը հնարավորություն տար գոնե մի կիսակառույց գնեինք, այդ 10 մլն-ից ավելացած գումարն էլ հատկացներ, որ այդ կիսակառույցը բնակելի վիճակի բերեինք»,- առաջարկում է նա:

 

Խանում Գրիգորյան 44-օրյա պատերազմ կորսված հայրենիք Արցախի Հանրապետություն Քարվաճառ խմբագրի ընտրանի Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին