f

Անկախ

Այն, թե ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանը՝ սովետական սահմաններով, ստերի սուտն է, այդ հռչակագրում սովետական սահմանների մասին ոչինչ գրված չէ․ Լարիսա Ալավերդյան


Այս տարիների ընթացքում  միայն ու միայն Ֆրանսիայի պառլամենտն է, որ երկու անգամ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Ակնկալում ենք, որ ազատության համար պայքարող  Ֆրանսիային հարիր քայլերով գործադիր իշխանությունը անի անհրաժեշտ քայլը ու կճանաչի ԼՂՀ-ն։

Այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաջակություն Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Մենք ողջունում ենք բոլոր կոչերը, հայտարարությունները, այդ թվում Ֆրանսիայի նախագահ պարոն Մակրոնի հայտարարությունը։ Բայց Ֆրանսիան որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ, պետք է առաջարկի Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հանդեպ կիրառել պատժամիջոցներ։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանը նախատում է Ֆրանսիային ու մեղադրում ցեղասպանական գործողությունների մեջ»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որում Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ճանաչվել է Սովետական Ադրբեջանի սահմաններով։

«Դա անգրագիտություն է, ՄԱԿ-ը չունի ճանաչման որևէ գործառույթ, առավել ևս չունի սահմաններ ճանաչելու գործառույթ։ Չկա մի որևէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվում են սովետական սահմանները։ Ալմա Աթայի հռչակագիրը, որը անընդհատ բերվում է որպես ապացույց, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը՝ սովետական սահմաններով, ստերի սուտն է։ Այս հռչակագրի մեջ չկա որևէ բան գրված սովետական սահմանների մասին, պարզ գրված է՝ գոյություն ունեցող սահմաններ։

Դա պատահական չէ․ մինչև Ալմա Աթայի հռչակագիրը արդեն տեղի էին ունեցել ինքնավար միավորների անջատումներ։ ԼՂՀ-ն, համաձայն սովետական օրենքների, մասնավորապես 1990թ-ի ապրիլի 3-ին ընդունված որոշմանը։ Երբ Ադրբեջանը հրաժարվեց Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց,  դա նշանակում է հրաժարում նաև սահմաններից։ Ադբեջանը հանրաքվե չի անցկացրել, նա անօրինական մտել է Սովետական Միության կազմ և անօրինական դուրս եկել»,- ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ իրենք խնդրում են Ֆրանսիայից բարձրացնել երկու հարց՝ բացել Լաչինի միջանցքը  ու հումանիտար օգնություն ցուցաբերել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Հայաստան Լարիսա Ալավերդյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին