f

Անկախ

13 հազար դիմորդ, 3233 անբավարար և 106  «20» բալ. հայտնի են միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները


Հունիսին կայացած միասնական քննությունների երկրորդ փուլում 3233 դիմորդ անբավարար է ստացել, իսկ 106 դիմորդ կարողացել է վաստակել 20 միավոր:  Նշենք, որ միասնական քննությունների առաջին փուլում անբավարար էր ստացել 2376 դիմորդ:  Հունվարին կայացած միասնական քննություններին հայտագրվել էր 6856 դիմորդ, հունիսին՝ 13 456 դիմորդ: 

 

Այս տարի առաջին անգամ դիմորդները հնարավորություն են ունեցել նույն առարկայից միասնական քննություն հանձնել երկու անգամ՝ հունվարին և հունիսին: Նորամուծության նպատակներից էր նվազեցնել քննական սթրեսը և դիմորդներին հնարավորություն տալ նախապես ծանոթանալ քննական գործընթացին ու գիտելիքների ստուգում անցնել՝ բացերը լրացնելու և կրկին քննություն հանձնելու հնարավորությամբ: Երկու գնահատականներից բուհ է ներկայացվում բարձր միավորը, անկախ այն բանից՝ քննությունների առաջին, թե երկրորդ փուլում է դիմորդն այն ստացել: 

 

Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքներն արդեն ամփոփված են: Ուշագրավ է, որ որոշ առարկաների դեպքում ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել հունվարին կայացած քննությունների առաջին փուլում: 

 

Աշխարհագրություն

 

«Աշխարհագրություն»  առարկայից քննական առաջին փուլում ավելի բարձր արդյունքներ են արձանագրվել, քան երկրորդ փուլում: Այս տարի առաջին փուլով աշխարհագրությունից  քննություն էր հանձնել 30 դիմորդ: Հունվարին միջին միավորն ավելի բարձր է եղել՝ 14.06: Այն ժամանակ դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 6.7 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ է վաստակել 20 տոկոսը:

 

Հունիսին, այն է՝ երկրորդ փուլում, աշխարհագրությունից քննություն է հանձնել 89 դիմորդ: Միջին միավորը 11.72 է: Դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություն հանձնած դիմորդների 15.7 տոկոսը: Իսկ առավելագույն 18-20 միավոր է ստացել 4.5 տոկոսը: 20 միավոր որևէ դիմորդ չի վաստակել: 

 

Նշենք, որ նախորդ տարի աշխարհագրության միջին միավորը եղել է 12.81, անբավարար էր ստացել դիմորդների 2.4 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ ՝ 8.8 տոկոսը:

 

Կենսաբանություն

 

Առաջին փուլում այս առարկայից քննություն է հանձնել 865 դիմորդ, միջին միավորն ավելի բարձր է եղել՝ 13.11: Անբավարարների տոկոսը կազմել է 14.3, իսկ բարձր գնահատականներինը՝ 21 տոկոս: 

Հունիսին կենսաբանությունից քննություն է հանձնել1152 դիմորդ, միջին միավորն է 11.75, դրական միավորի շեմը չի հաղթահարել 24.7 տոկոսը, իսկ 18-20 միավոր ստացել է 11.7 տոկոսը: 20 բալ է ստացել միայն 1 դիմորդ:

 

Նախորդ տարի՝ 2022-ին, կենսաբանության միջին գնահատականը եղել  է 11.96, անբավարարների տոկոսը կազմել է 22.6, բարձր գնահատականներինը՝ 18.5 տոկոս:

 

Ֆիզիկա

Ֆիզիկայի պարագայում առաջին փուլի ցուցանիշներն ավելի ցածր են. այն ժամանակ քննություն է հանձնել 543 դիմորդ, միջին միավորը կազմել է 11.06, անբավարար է ստացել 26 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ վաստակել է դիմորդների 10.3 տոկոսը:

 

Հունիսին ֆիզիկայից քննություն է հանձնել1057 դիմորդ, միջին միավորը 12.22 է, անբավարար է ստացել դիմորդների 19.7 տոկոսը, 18-20 միավոր է ստացել 17 տոկոսը: Առավելագույն  20 միավոր ֆիզիկայից վաստակել է 19 դիմորդ:

 

2022-ի տվյալները այսպիսին են՝ մասնակիցների թիվը՝ 1526, միջին միավորը՝ 11.42, անբավարարները՝ 26.8 տոկոս, բարձրագույն գնահատականները՝ 13.3 տոկոս:

 

Քիմիա

 

«Քիմիա» առարկայի գնահատականները հունիսին հունվարի համեմատ բարելավվել են: 

 

Առաջին փուլում քիմիայից քննություն է հանձնել718 դիմորդ, միջին միավորը եղել է 10.06, անբավարարները կազմել են 37 տոկոս, բարձր գնահատականները՝ 7.4:

 

Հունիսին քիմիայի քննությանը մասնակցել է 1124 դիմորդ, միջին միավորը՝ 11.48, անբարարար է ստացել դիմորդների 26.7 տոկոսը, 18-20 միավոր՝ 14.2 տոկոսը, 20 միավոր է վաստակել 7 դիմորդ:

 

2022-ին քիմիայից քննություն էր հանձնել1204 դիմորդ, միջին միավորը կազմել է 18.87, անբավարար էր ստացել 22.3 տոկոսը, 18-20 միավոր՝ 28.2 տոկոսը:


 

Հայոց պատմություն

 

«Հայոց պատմություն» առարկայից  ևս առաջին փուլում ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել. Այն ժամանակ քննություն է հանձնել 557 դիմորդ, միջին միավորը կազմել է  13.99, անբավարարները՝ 12.2 տոկոս, իսկ առավելագույն 18-20 ստացողները՝ 28.9 տոկոս:

 

Հունիսին այս առարկայից քննություն է հանձնել 1084 դիմորդ, միջին գնահատականը 12.20, անբավարար է ստացել քննություն հանձնածների 20.6 տոկոսը, իսկ 18-20 միավոր է վաստակել 14.8 տոկոսը: 20 միավոր է ստացել 3 դիմորդ:

 

2022-ին հայոց պատմությանքննության  մասնակիցների թիվը եղել է 1441,   միջին գնահատականը կազմել է 12.74 տոկոս, անբավարարների տոկոսը կազմել է 5.35, իսկ 18-20 միավոր վաստակածներինը՝ 9.78 տոկոս:

 

Հայոց լեզու և հայ գրականություն

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից առաջին փուլում քննություն է հանձնել 1968 դիմորդ, միջին միավորը եղել է 10.84, անբարար են ստացել դիմորդների 23.3 տոկոսը, իսկ բարձրագույն միավորներ  կարողացել են վաստակել քննություն հանձնածների 5.5 տոկոսը միայն:

 

Երկրորդ փուլում քննություն հանձնել  է 4193 դիմորդ, միջին միավորը 12.23 է, անբարար է ստացել քննություն հանձնածների 14.8 տոկոսը, 18-20 միավոր է վաստակել 12.6 տոկոսը: 20 միավոր է ստացել ուղիղ 20 դիմորդ:

 

Նախորդ տարի այս առարկայից քննություն էր հանձնել 5142 դիմորդ, միջին միավորը եղել է 11.96, անբավարարները կազմել են 15.7 տոկոսը, իսկ բարձր գնահատականները՝ 9.8 տոկոս:

 

Մաթեմատիկա 

 

«Մաթեմատիկա» առարկայից առաջին փուլում քննություն է հանձնել 2884 դիմորդ, միջին միավորը եղել է 10.46, անբարարաների տոկոսը՝ 27.5, 18-20 միավոր այն ժամանակ ստացել էր դիմորդների 7.5 տոկոսը:

 

Երկրորդ փուլում մաթեմատիկայից քննություն է  հանձնել 4847 դիմորդ, միջին միավորը՝ 11.43, անբավարարները՝ 18 տոկոս, 18-20  միավոր է ստացել դիմորդների 9.9 տոկոսը: 20 միավոր է վաստակել 51 դիմորդ:

 

2022-ին մաթեմատիկայից քննություն էր հանձնել 5296 դիմորդ,միջին միավորը եղել է 11.04,  անբավարար էր ստացել 20.2 տոկոսը, իսկ բարձր գնահատականներ՝ 6 տոկոսը:

 

Օտար լեզուներ

 

Իտալերեն

Այս առարկայից երկրորդ փուլում  քննություն է հանձնել 3 դիմորդ, միջին միավորը՝ 18.33, անբավարար, ինչպես նաև 20 միավոր  ստացողներ չեն եղել: 

 

Իսպաներեն

 

Իսպաներենից քննություն է հանձնել մեկ դիմորդ, վաստակել է 18.5 միավոր:

 

Ֆրանսերեն

 

Առաջին փուլում ֆրասներենից քննություն է հանձնել16 դիմորդ, միջին միավորը եղել է 14.89, անբավարար ստացողներ չեն եղել, 18-20 միավոր է ստացել 12.5 տոկոսը:

 

Երկրորդ փուլում մասնակիցների թիվը  եղել է 38, միջին միավորը՝ 12.74, անբարարար է ստացել 10.5 տոկոսը, 18-20 միավոր՝ 15.8 տոկոսը: 20 միավոր ստացող չի եղել: 

 

2022-ին ֆրանսերենից քննություն էր հանձնել 70 դիմորդ, միջին միավորը կազմել էր 13.14, անբարար էր ստացել 8.6 տոկոսը, 18-20 միավոր՝ 21.4 տոկոսը:

 

Անգլերեն

Առաջին փուլում քննություն է հանձնել 3080 դիմորդ, միջին միավորը՝ 12.87, անբարար է ստացել 15.7 տոկոսը, 18-20 միավոր՝ 16.9 տոկոսը:

 

Երկրորդ փուլում անգլերենից քննություն է հանձնել 5370 դիմորդ, միջին միավորը՝ 13.25 է, անբարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, 18-20 միավոր՝ 16.4 տոկոսը, 20 միավոր է ստացել 5 դիմորդ:

 

2022-ին անգլերենից քննություն էր հանձնել 5502 դիմորդ, միջին միավորը 13.71 էր, անբավարարների տոկոսը կազմել էր 9.7, 18-20 միավորներինը՝ 20.6:

 

Գերմաներեն

Առաջին փուլում գերմաներենից քննություն է հանձնել 26 դիմորդ, միջին միավորը կազմել է 12.13, անբավարարները՝ 7.7 տոկոս, 18-20 միավոր ստացողները՝ 7.7 տոկոս:

 

Երկրորդ փուլում մասնակիցների թիվ  55 է, մինջին միավորը՝ 13.74, անբավարար ստացածները կազմել են 5.5 տոկոսը, 18-20 միավոր ստացել է 12.7 տոկոսը: 20 ստացող չի եղել:

 

2022-ին գերմաներենից քննություն էր հանձնել 93 դիմորդ, միջին միավորը՝ 14.7, անբավարարները կազմել են 9.7 տոկոս, բարձր գնահատականները՝ 37.6 տոկոս:

 

Ռուսաց լեզու

 

Այս առարկայից առաջին փուլում քննություն է հանձնել 129 դիմորդ, միջին միավորը եղել է 9.72, անբավարար է ստացել դիմորդների 29.5 տոկոսը, 18-20 միավոր՝ 1.6 տոկոսը:

 

Երկրորդ փուլում ռուսերենից քննություն է հանձնել  279 դիմորդ, միջին միավորը  10.34 է, անբավարար է ստացել դիմորդների 21.2 տոկոսը, 18-20 միավոր է վաստակել 1.1 տոկոսը: 20 ստացողներ չեն եղել: 

 

2022-ին ռուսերենից քննություն էր հանձնել 246 դիմորդ, միջին միավորը եղել է 12.76, անբավարարները կազմել են 7.7 տոկոսը, 18-20 ստացողները՝ 11 տոկոսը:

 

 

ընդունելության քննություններ Հայաստան դիմորդներ խմբագրի ընտրանի միասնական քննությունների երկրորդ փուլ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին