f

Անկախ

Անիտա Մակյան․ «Մեդալը պարտավորեցնում է հասնել ավելի մեծ բարձունքների»


Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային երրորդ խաղերում կարատե մարզաձևում   68 կգ քաշային կարգում իրեն  լավագույն կողմերով դևսևորեց և տապվորիչ մենամարտեր անցկացնելով, բրոնզե մեդալ նվաճեց Անիտա Մակյանը։
Սա աննախադեպ հաջողություն էր,  քանի որ պատմության մեջ առաջին անգամ  Հայաստանը Եվրոպական խաղերում մեդալ նվաճեց կարատե մարզաձևում։ Հայ մարզուհին պատմություն կերտեց։  
Անկախի հետ զրույցում Անիտա Մակյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատարստական բարդ և հագեցած շրջանի, ինչպես նաև նոր հաջողություններ գրանցելու ցանկության մասին։


-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Բավական բարդ ու երկար նախապատրաստական շրջան եմ անցել հայրիկիս և մարզչիս՝ Արման Մակյանի ծրագրով։ Նախ մեկնել ենք ԱՄՆ՝ ուսումնամարզական հավաքների, որին բարձրակարգ մարզիկներ էին մասնակցում տարբեր երկրներից։  ԱՄՆ-ում մասնակցել եմ 2 մրցաշարի, դարձել եմ «Միյա-Կալայ» 2023 գավաթի չեմպիոն, որտեղ հաղթել եմ  Վենեսուելայի ներկայացուցչին, որը Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի մասնակից էր, զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը։

 

Այնուհետև եկել եմ Հայասատն ու 10 օրից մեկնել  Մարոկկո, որտեղ մասնակցել եմ «Պրեմիեր լիգա» կոչվող մրցաշրի, որն ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցաշարն է կարատեում։ Ստուգատեսին կարող են մասնակցել ամենաբարձր վարկանիշ ունեցող, գործող թոփ 100 մարզիկները։ Տվյալ պահին Հայաստանի ներկայացուցիչը միայն ես եմ, զբաղեցնում եմ 47–րդ հորիզոնականը։  Այս մրցաշարն անչափ կարևոր էր ինձ համար, ճիշտ է, մեդալով չվերադարձա, բայց մեծ փորձ ձեռք բերեցի։ Նախապատրաստական շրջանի վերջնական փուլն անցել եմ Հայաստանում՝ մարզվելով հայրիկիս՝ Արման Մակյանի հատուկ ծրագրով։ Արագաուժային պարապմունքներ եմ անցկացրել, առավոտյան վազքեր,  և մեկնել ենք Լեհաստան՝ լավագույն սպասումներով ու տրամադրվածությամբ։


-Խաղերի ընթացքի, Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Լեհաստան մեկնել էի հաղթական տրամադրված։  Մրցաշարը շատ բարդ էր, մասնակցում էին Եվրոպայի լավագույն 8 մարզիկները։ Կարատեում, մյուս մարզձևերի համեմատ, ազատ տեղեր չկային և միայն վարկանիշ ունեցող մարզիկներին էր  թույլատրվում մասնակցել։ Մրցակիցներիս թվում էին տիտղոսակիր մրազիկներ՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ։ Այդ առումով կար որոշակի  բարդություն, բայց ես լավ էի նախապատրաստվել ու վստահ էի ուժերիս։
1-ին մենամարտում հաղթեցի իսպանացի մարզուհուն՝ Մարիա Նիետոյին, որը Եվրոպայի բրոնզե մեդալակիրն է։ Բավական բարդ մենամարտ ստացվեց․ 4։4 հաշվով  կարողացա հաղթանակ տոնել վերջին վայրկյաններին, այնուհետև պարտվեցի աշխարհի գործող չեմպիոնին, ուկրաինացի մազրուհուն՝ Իրինա Զարեցկայային,  որը ներկայացնում է Ադրբեջանը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն է։ Հետո հաղթեցի ուկրաինացի մարզուհուն՝ Էլինա Մելնիկին, 3։0 հաշվով։ Վերջինս բավական բարդ մրցակից էր, փորձառու մարզուհի էր, աշխարհի մեդալակիր, բայց կարողացա խելացի մենամարտ վարել և հաղթել։ Այդպես դուրս եկա կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ դուրս գալով՝ ապահովեցի առնվազն բրոնզե մեդալ, սակայն պարտվեցի շվեյցարացի մարզուհուն՝ Ելենա Նորինային, Եվրոպայի չեմպիոնին՝ նվաճելով բրոնզե մեդալ։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Այս մեդալը շատ կարևոր էր  ինձ համար, քանի որ առայժմ միակ ու առաջին մարզիկն եմ, որ ներկայացրի Հայաստանը կարատե մարզաձևում նման մեծամասշտաբ մրցաշարում․ ավելի մեծ էր պատասխանատվությունը, լրջորեն էի մոտեցել մրցաշարին։ Այն նաև պարտավորեցնում է ավելի լավ աշխատել ու հասնել ավելի մեծ բարձունքների։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկա մրցաշարերից առանձնացնեմ մեծահասկաների աշխարհի առաջնությունը, որը կարտեում անցկացվում է 2 տարին մեկ։ Հոկտեմբերին մասնակցելու եմ աշխարհի առաջնությանը, շատ լուջ նախապատրաստվելու եմ, անպայման ցանկանում եմ մեդալ նվաճել, նաև հաղթել։ Սեպտեմբերին  մի քանի կարևոր մրցաշարեր կան, մինչև այդ  «Պրեմիեր լիգա» մրցաշարին եմ մասնակցելու, որին մասնակցում են աշխարհի լավագույն վարկանիշ ունեցող թոփ 100 մարզիկները, հույս  ունեմ, որ ապագայում կբարելավեմ դիրքերս, նաև «Սերիա Ա» 
կոչվող մրցաշարին եմ մասնակցելու։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք այս ընթացքում կողքիս էին ու հավատում էին ինձ՝ հայրիկիս և մարզչիս՝ Արման Մակյանին, իմ թիմակիցներին, որոնք անում էին ամեն ինչ, որ ես լավագույն մարզավիճակում լինեմ, ընտանիքիս, ընկերներիս։

Սպորտ Հայաստան կարատե Անիտա Մակյան հարցազրույց խմբագրի ընտրանի բրոնզե մեդալ Եվրոպական խաղեր

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին