f

Անկախ

Նարեկ Խաչիկյան․ «Երբեք չեմ սահմանափակվում իմ ձեռքբերումներով, ինձ համար չկա նշաձող»


Լեհաստանում կայացած Եվրոպական ամառային խաղերում
Հայաստանի հավաքականի մարզիկներից իրեն լավագուն կողմերով դրսևորեց և 60 կգ քաշային կարգում  մուայթայում բրոնզե պարգևի արժանացավ  Նարեկ Խաչիկյանը։ 
Անկախի հետ զրույցում Նարեկ Խաչիկյանը կիսվում է տպավորություններով, խոսում այս ձեռքբերման կարևորության մասին։


-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում բրոնզե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցումներին։
-Հավաքներն անցկացրել ենք Արմավիրում մարզիչներ Գոռ Գևորգյանի և Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Մարզական հավքաներին մասնակցել ենք մեր միջոցներով։ Շեշտը հիմնականում դրել էինք դիմացկունության և արագության վրա, որոնցով  և հնարավոր էր լինելու հաջողության հասնել։
Հաղթական տրամադրվածությամբ  մեկնեցինք Լեհաստան։ Ցանկությունը մեծ էր հաղթելու, շանսեր կային․ ինչ որ չափով  ստացվեց, ինչ-որ չափով՝ ոչ։ Նշեմ, որ մեր մյուս մարզիկներն էլ հնարավորություն ունեին մեդալներ նվաճելու, հատկապես Արմեն Գրիգորյանը, ուղղակի ինչ-ինչ խանգարող հանգամանքներ եղան։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Մրցակիցներս շատ ուժեղ էին։ Եվրոպական խաղերում պատահական մարզիկներ չկան։ Խմբի մեջ միջին մակարդակի մարզիկ չկար, բոլորն էլ փորձառու, նվաճումնմներ ունեցող մարզիկներ էին։ Կցնականամ նշել ուկրաինացի մարզիկին, վերջինս թեև 3-րդ տեղը զբաղեցրեց, բայց նրանց հավաքականը շատ լավ էր պատրաստվել, մեդալային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց։ 6 մարզիկից 6-ն էլ մեդալ նվաճեցին (3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզ): Թեև երկիրը պատերազմական վիճակում է, բայց հնարավորություն  է տվել  մարզիկներին 2 ամսից ավել Թաիլանդում ուսումնամարզական հավաք  անցկացնելու, ինչն իր արդյունքը տվեց։ Շատ լավ կլիներ, որ մենք էլ այդ հնարավորությունն ունենայինք՝ գոնե ինչ-որ տեղ հավաքի մասնակցելու և ոչ թե մեր միջոցներով՝ որևէ հարմար տարբերակի գտնելով։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Ցանկացած ձեռքբերում, ցանկացած մրցում փորձ է տալիս, որովհետև ես երբեք չեմ սահմանափակվում հաղթանակներով, ինձ  համար չկա նշաձող, որ եթե հասնում եմ այսինչ կետին, նշանակում է վերջ։ Եթե մենք հասնում ենք մի կետի, մենք փորձում ենք առաջ շարժվել, նոր նվաճումներ ունենալ, իմ և մարզչիս՝ Կարեն Գրիգորյանի մոտ սահմանափակումներ չկան։ 
Իհարկե նաև ճանաչում տվեց այս ձեռքբերումը։  Բարդ մրցաշար էր, հավաքականը 57 մարզիկով 3 մեդալ նվաճեց․ սա վկայում է մրցաշարի բարձր մակարդակի մասին։ Մենք անհատական մարզաձևերում այդքան ուժեղ ենք, սակայն քիչ մեդալներ ունեցանք։ Կարող եմ ասել, որ բոլոր մարզաձևերում լավ պատրաստված մարզիկներ էին, «նվեր հակառակորդ» հաստատ չի եղել։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը։
-Պատասխնատվություն ցանկացած մրցաշարում կա, այստեղ առավել ևս, քանի որ Եվրոպական խաղերը 4 տարին մեկ  են անցկացվում։ Մենք առաջին անգամ էինք հանդես գալու, և մեդալ նվաճելու ցանկությունը շատ մեծ էր, թեև բոլորն էին ցանկանում, և դրանով իսկ պայքարը դժվարանում է։ Եվրոպական խաղերում  չես կարող ունենալ պատահական մրցակից և սովորական մարզումներ անցկացնելով՝ գնալ։ Հարկավոր է անցնել հատուկ մարզումներ, հատուկ պատրաստվածությամբ և մի քիչ էլ բախտ ունենալ՝ հաջողության հասնելու համար։
Հաճելի զգացողություն է, երբ երկրներ կան, որ մեզ չեն ճանաչում, չգիտեն Հայաստանի տեղն անգամ, բայց մեր անցկացրած մենամարտերի, տոնած հաղթանակների շնորհիվ հետաքրքրվում են, իմանում՝ որ երկիրց ես, պատմությանն են ծանոթանում։ Բարդ ժամանակաշրջան ենք ապրում, երբ հաղթանակից հետո եռագույնը ծածանվում է՝  անբացատրելի զգացողություն եմ ապրում՝ ներքին ոգևորվածություն, ուրախություն, հպարտություն։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Նախապատրաստվելու ենք դեկտեմբերին Անթալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, սպասում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն մեզ կաջակցի, ֆեդերացիային հասանելիք գումարը կտրամադրավի և  մենք ոնց կարգն է, կմեկնենք և ոչ թե բարեկամների, ընկերների միջոցներով։ Հուսով ենք՝  ամեն բան լավ կլինի։
Նշեմ նաև, որ  անցած տարվանից սպասում եմ «Սպորտի վարպետի» կոչման հաստատմանը, դեռևս չեն հաստատել, հուսամ,  որ այս անգամ գոնե այդ կոչմանը կարժանանամ, որովհետև սա պատահական մրցում չէր, որակ ցույց տվեցի, արժանի  եմ, որ ունենամ այդ կոչումը, իսկ   իմ անձնական մարզիկչ  Կարեն Գրիգորյանն  ու հավաքականի մարզիչ Գոռ Գևորգյանը հուսամ կարժանանան «Վաստակավորի մարզչի» կոչմանը։
Եվրոպական խաղերում ազգային օլիմպիական կոմիտեն  մեզ մեծապես  աջակցեց, մարզահագուստով ապահովեց, ինչը ոգևորում է մարզիկներին։ Հույս ունենք, որ աջակցությունը շարունակական կլինի, մենք էլ մեծ նվաճումների կհասնենք։

Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա Հայաստան Նարեկ Խաչիկյան Եվրոպական խաղեր հարցազրույց խմբագրի ընտրանի բրոնզե մեդալ

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին