f

Անկախ

«Ինչո՞ւ էին ուզում ազատվել ձեզնից». Դավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին:

«Իհարկե, դա ինքնին դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ դատավորը հանդիպում է միջնորդող անձի հետ եւ դրա մասին չի հրապարակում: Դա վարքագծի կանոնների, գուցե կարգապահական կանոնների խախտում է, բայց դա  շատ փոքր խախտում է: Խնդիրն այն է, որ մենք կանատես եղանք, որ նշված երկու սուբյեկտները միմյնց միջեւ տարեկան շահույթ են բաշխում, իրենց աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում եւ միասին մեկ դատավարության մեջ են մասնակցում՝ նշելով, որ չի կարող ստեղծվել այլ դատարան: Իսկ շահույթի բաշխումը հրապարակային են արել»,-ասաց նա:

 Դավիթ Հարությունյանը նկատեց, որ մինչ օրս իրեն մեղսագրվող ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չի ունեցել. «Եթե ես հայտնեի կարծիք, առնվազն պարզ կլիներ, թե ինչու են իրենք այդ գործողությունները պլանավորել ու իրականացնում»:

Անդրադառնալով իրենից ազատվելու մասին հարցին, նա նշեց. «Սա ըստ հրապարակային աղբյուրների, սկիզբ է առել այն ժամանակ, երբ Կարեն Անդրեասյանը արդարադատության նախարար էր: Երբ օրենքի նխագիծ էին ներկայացնում հանրությանըմ, ուղարկել էին մեզ, մի շարք դատավորներ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցինք, ուղարկեցինք, չարձագանքեցին, հրապարակեցինք: Վերջում կանգնեց, ասաց՝ իրեն ճնշում են դատավորները, մեղադրեց դատավորներին քաղաքականությամբ զբաղվելու մեջ, նշեց, որ այդ նախագծի հետ կապված դիմել է Վենետիկի հանձնաժողով: Վենետիկի հանձնաժողովից ստացվեց ավելի խիստ քննադատական կարծիք, որի հետ նա հաշվի չնստեց՝ նշելով, թե Վենետիկի հանձնաժողովը չի արգելել այդպիսի փոփոխություններ կատարել: Խոսքը վերաբերում էր մի նախագծի, որը անձի վիճակը վատթարացնող օրենքին տալիս էր հետադարձ ուժ»:

Հայաստան Դավիթ Հարությունյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին