Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:
Ավելացել է ևս 6 հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից:
Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`
- ԱՆՎՃԱՐ կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,
- կկանխարգելվի հիվանդության զարգացումը,
- կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:
- Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:
Հիմնական դեղերի ցանկը`
https://moh.am/uploads/56-N_inkorporacvac.pdf