f

Անկախ

«Սպասում ենք՝ Կարենը մի օր հրաշքով տուն կվերադառնա»․ հերոս Կարեն Ստեփանյանի կին


Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Ստեփանյանի հարազատները մինչև այսօր չեն կարողանում պարզել հերոսի մահվան պատճառները։ Վարկածներ կան, որ Կարենը զոհվել է իրենց տեղափոխող մեքենայի պայթյունի ժամանակ։ Հանգամանքներն այլ բան են ասում։ Երեք տարի է անցել, բայց հարազատներին հուզող բոլոր հարցերին ոչ ոք այդպես էլ պարզաբանում չի տվել, միայն հավատում և սպասում են՝ Կարենը մի օր հրաշքով տուն կվերադառնա․․․

Կարենը զոհվել է Վարանդայում

Կարեն Ստեփանյանը Սիսիանի Շաղատ գյուղից է։ 2009 թվականին պայմանագրային զինվորական ծառայության է անցել Սիսիանի N զորամասում։

«Անկախի» հետ զրույցում կինը՝ Անին, պատմում է, որ Կարենն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին դիրքերում է եղել՝ սահմանային լարվածության և նաև հերթափոխ չլինելու պատճառով։ Կնոջ հարցին, թե ինչու՞ չեն իջնում դիրքերից, Կարենը կարճ պատասխանել է՝ չենք իջնում և վերջ։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Կարենը տուն է եկել, լոգանք ընդունել և արագ դուրս եկել, հարազատներին չասելով, որ գնում է Արցախը պաշտպանելու։

«Անգամ չի ասել, որ Արցախ է գնում։ Հետո ուրիշներից ենք իմացել դրա մասին»,-ասում է Անին։

Կարենը կռվել է Կարմիր Շուկայում և Վարանդայում։ Կնոջ խոսքով՝ ամեն օր, օրը երկու անգամ զանգում էր։ Ասում էր՝ ամեն ինչ լավ է, հանգիստ լինեն։ Անին անգամ չի պատկերացրել, որ ամուսինը պատերազմի ամենաթեժ կետերում է կռվել։

«Մարտական ընկերները հետագայում պատմել են, որ Կարենը հերոսաբար է կռվել։ Բայց ոչ ոք չի պատմում իրականությունը, նրա զոհվելու հանգամանքների մասին տարբեր վարկածներ են ներկայացնում՝ մեկը մյուսից տարբեր»,-ասում է կինը։

Պատմել են, թե իբր Արցախից վերադառնալու ճանապարհին նրանց տեղափոխող մեքենան  թշնամին պայթեցրել է։ Ընկերներից մի քանիսն ասել են, որ Կարենն այդ մեքենայում չի եղել, մյուսների խոսքով՝ հակառակը։

«Մեքենայի ուղևորներից միայն երկու-երեք հոգի են ողջ մնացել, մյուսները զոհվել են, բայց դա անհասկանալի է»,- տարակուսելով ասում  է Անին։

Այս հարցով հարազատները դիմել են զորամասի հրամանատարությանը, բայց ոչ ոք ստույգ տեղեկատվություն չի հաղորդել նրանց։

Ամուսնու վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14-ին՝ ժամը  19:10-ին։  Այդ օրը նրա մոտ է եղել նաև Անիի քրոջ ամուսինը, որը նույնպես զոհվել է Վարանդայում։ Քրոջ ամուսնու զոհվելու մասին պատմել են, թե իբր ձորն է իջել, որտեղ շրջափակման մեջ հայտնվել և զոհվել։

Կարենը զոհվել է հոկտեմբերի 15-ին՝ Վարանդայում։ Եվ միայն 2021 թվականի փետրվարի 28-ին, երկու անգամ դնթ փորձանմուշի արդյունքում հաստատվել է նրա ինքնությունը։

«Մենք մինչև այսօր չենք հավատում դրան, սպասում ենք, որ Կարենը մի օր հրաշքով տուն կվերադառնա»,-ասում է Անին։

Կարենի հայրը՝ Ռուբիկ Ստեփանյանը, զննել է որդու մասունքներն ու անգամ հոտն առել ու համբուրել։ Հերոսի հայրն Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է։ Նրա խոսքով՝ որդուն խնդրել է պատերազմի դաշտ չգնալ, երկու երեխաների մասին մտածել, որպեսզի նրանք առանց հայր չմեծանան։ Բայց ընտանիքից վեր հայրենիքի հանդեպ անսահման սիրով ու նվիրվածությամբ էր լցված Կարենը։ Պետք է գնար՝ մայր հողի կանչով, հենց հանուն ընտանիքի, հանուն իր երեխաների։

Կարենին հուղարկավորել են մարտի 1-ին՝ հարազատ գյուղի Զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է  «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարենը՝ հայրենիքի և ընտանիքի նվիրյալ

Լավ ամուսին, նվիրված որդի, լավ հայր, լավ զինվորական էր Կարենը։ Հայրենիքի և ընտանիքի իսկական նվիրյալ էր։

«Կարենը շատ նվիրված էր իր գործին, շատ էր սիրում զինվորական ծառայությունը։ Բառեր չեմ գտնում նկարագրելու նրան։ Շատ գաղտնապահ էր։ Անգամ պատերազմի օրերին ոչինչ չի պատմել մեզ»,-ասում է Անին։

Կարենն ու Անին հարևաններ են եղել։ Յոթ տարվա ընկերությունից հետո որոշել են ամուսնանալ։ Անին այդ ժամանակ ուսումն ավարտել ու գյուղ էր վերադարձել։ Աշխատում է գյուղի մանկապարտեզում՝ որպես բուժքույր։

«Կարենը շատ ընկերասեր էր, օգնության հասնող, նվիրված, բայց վերջում  հենց ընկերներն են նրան դավաճանել։ Մեկն ասում է՝ մեքենայում կողքիս էր նստած, մյուսը՝ դիմացս, բայց ինչպես է ստացվում՝ նրանք ողջ վերադարձել են, Կարենը՝ ոչ»,-ասում է նա։

Երեք տարի է անցել, բայց ոչ ոք չի ցանկանում ճշմարտությունն ասել։ Բոլորի լռությունը հարազատներին տանջում է, չեն հավատում Կարենի զոհվելուն, սպասում են՝ հրաշքով վերադարձին։

Անիի խոսքով՝ սահմանամերձ գյուղում հերոսությամբ դիմակայում են դժվարություններին։ Գյուղում խուճապ չկա, զինվորներն էլ արթուն հսկում են սահմանը։ Ինքը Արցախում երբեք չի եղել։  Վերջերս որոշել էր Արցախ գնալ և այցելել Ազատամարտիկների այգի՝ ծաղիկներ խոնարհելու զոհված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի ստենդի մոտ, բայց թշնամու կողմից Արցախի շրջափակման պատճառով դա էլ է երազանք մնացել։

Կարենը շատ նպատակներ ուներ, որոնք այդպես էլ չհասցրեց իրագործել։ Նվիրական երազանքներից մեկն իր երեխաներին գյուղից դուրս լավ ապագա ապահովելն էր։ Բայց դա էլ երազանք մնաց։

Հասմիկ Հակոբյան

Կարեն Ստեփանյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ զոհեր խմբագրի ընտրանի Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին