f

Անկախ

Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի 7-րդ միջազգային բժշկական համագումարը կնախագահի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը


ԵՊԲՀ գիտական խորհրդի հունիսի 28-ի նիստում Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ներկաներին տեղեկացրեց հուլիսի 6-ից 8-ը Երևանում կայանալիք IMCA-Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի աշխատանքների մասին, որի պատվավոր նախագահը 2023 թվականին նա է:

Չորս տարին մեկ արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս համահայկական համագումարը, համահիմնադրի` պրոֆեսոր Բաբլոյանի գնահատմամբ, ունի մասնագիտական, գիտական և ազգապահպան նշանակություն։

Ներկայացուցչական այս միջոցառման հաջորդ` 7-րդ համագումարը, Արա Բաբլոյանն առաջարկեց չորս տարի անց նախագահել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին` կարևորելով այն հանգամանքը, որ անցկացված բոլոր տարիներին բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը գործուն մասնակցություն է ունեցել և ունի համագումարի կյանքի կոչման համար։

Արձագանքելով` ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ ելնելով բժշկագիտության որակի բարելավման հրամայականից, միասնական ավելին անելու ձգտումից համաձայնել է ընդունել առաջարկը։

«Բժշկական համալսարանը բազմիցս եղել է այս համագումարի կորիզը և նաև այս անգամ, քանի որ Արա Բաբլոյանը նույնպես բժշկական բուհն է ներկայացնում»,- ասաց պրոֆեսոր Մուրադյանը` հավելելով, որ այս տարի համալսարանական մասնագետներն ընդգրկված են կայանալիք համագումարի աշխատանքներում շուրջ 60 տոկոսով։  Նախանշելով հետագա ընթացքը՝ նա շեշտեց, որ Հայաստանի 7-րդ միջազգային բժշկական համագումարում առանձնակի կկարևորվի բժշկական բուհի 40 երկրում գործունեություն ծավալող շրջանավարտների, ինչպես նաև համալսարանի բուժական և գիտական հզորությունների և ներուժի ներգրավումը։

Քննարկվող թեմայի մասին կարծիք հայտնեց նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը` նշելով, որ թե՛ այս, թե՛ հաջորդ համագումարը բժշկագիտության ոլորտում թռիչքային առաջընթաց կապահովեն։

 ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Արա Բաբլոյան Արմեն Մուրադյան Հայաստանի 7-րդ միջազգային բժշկական համագումար Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին