f

Անկախ

Բենիկ Խլղաթյան․ «Ինձ համար պատիվ է ներկայացնել իմ երկիրն ու եռագույնը»


Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի համար մեդալների հաշվարկը բացեց հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը զույգը:
Հայ մարզիկները փայլուն հանդես եկան 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևի եզրափակչում՝ արժանանալով  արծաթե մեդալի:
Անկախի հետ զրույցում Բենիկ Խլղաթյանը կիսվում է տպավորություններով, խոսում այս ձեռքբերման կարևորության մասին։


-Շնորհավորում ենք Եվրոպական խաղերում արծաթե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցումներին։
-Շնորհակալ եմ։ Լավ նախապատրաստական շրջան եմ անցել՝ մարզումներ անցկացնելով Հայաստանում՝ մարզիչներիս հսկողությամբ։ Միաժամանակ աշխատել ենք նաև թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական պատրաստվածության վրա։ Լիարժեք պատրաստ էի Եվրոպական խաղերին։ Մեկնեցինք Լեհաստան մարտական տրամադրված, վստահ  ևբարձր տրամադրությամբ։


-Մրցաշարի ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք։
-Լեհաստանում ամեն բան հրաշալի էր կազմակերպված, մթնոլորտը բավական լավն էր։ Նշեցի, որ մարտական էինք տրամադրված։ Ուրախ եմ, որ Էլմիրա Կարապետյանի հետ թիմային պայքարում հաջող հանդես եկանք, դիտարժան ու տպավորիչ ելույթներ ունեցանք՝ զիջելով միայն իտալացի մարզիկներին։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը։
-Իմ առաջին Եվրոպական խաղերն էին։ Յուրաքանչյուր մրցում պարտավորեցնում է, սա առավել կարևոր էր փորձի ձեռքբերման առումով։ Բացի այդ, ինձ համար միշտ պատիվ է ներկայացնել իմ երկիրն ու եռագույնը, հաղթանակ տոնել։ 
Շատ կարևոր էր ինձ համար թիմում տիրող ջերմ մթնոլորտը, թիմակիցներին սատարելը, ոգևորելը, ինչն իսկապես օգնում է ավելի վստահ հանդես գալ կրակագծում։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և շնորհավորանքների համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Շարունակելու եմ մարզումներս, պատրաստվելու եմ Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին։

Բենիկ Խլղթայան Հայաստան Սպորտ հրաձգություն Եվրոպական խաղեր խմբագրի ընտրանի հարցազրույց

Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Ավելին
Ավելին