f

Անկախ

Սերբիա-Կոսովո լարվածության ֆոնին՝ Էրդողանը ձգտում է մեծացնել թուրքական ազդեցությունը Բալկաններում


Քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հինգ տարի լինելու է իշխանության, նա ձգտում է մեծացնել Թուրքիայի ազդեցությունը Բալկաններում, տարածաշրջան, որը դարեր շարունակ Օսմանյան կայսրության մաս էր կազմում, ասվում է The Arab weekly-ի անդրադարձում։

Նշվում է, որ Հյուսիսային Կոսովոյում լարվածության աճը նման հնարավորություն է տալիս: Թեև հարավ-արևելյան Եվրոպան ամուր է մնում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ուղեծրում, Անկարան, հավանաբար, նպատակ ունի սկսել միջնորդի դեր խաղալ Բելգրադի և Պրիշտինայի միջև վեճերում:

Իրավիճակը Կոսովոյում՝ Սերբիայի սահմանի մոտ, որտեղ էթնիկ սերբերը կազմում են բնակչության մեծամասնությունը, սրվել է մայիսի 26-ին, երբ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայինները (ROSU) գրավեցին տարածքի չորս քաղաքապետարանի շենքերը՝ նպատակ ունենալով օգնել նորընտիր ալբանացի քաղաքապետերին ստանձնել պաշտոնը։

Սերբ բնակչությունը բոյկոտել էր ապրիլի 23-ի ընտրությունները, ուստի, թեև քվեարկությունները եղել են ազատ և արդար, արդյունքները չեն արտացոլում տարածաշրջանի մեծամասնության ցանկությունները: Այս գործողությունները վրդովեցրել էին ԱՄՆ-ի , և չնայած լինելով Կոսովոյի հիմնական աջակիցը՝ Վաշինգտոնը Պրիշտինային դուրս էր մղել Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավորած զորավարժություններից:

Ըստ հրապարակման՝ գիտակցելով, որ չի կարող հույս դնել Արևմուտքի լիակատար աջակցության վրա, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին կարող է սկսել այլընտրանքային գործընկերներ փնտրել՝ հուսալով բարելավել Պրիշտինայի դիրքերը միջազգային ասպարեզում։ Թուրքիան կարող է դրանցից մեկը լինել։

Անկարան արդեն  մոտ 500 թուրք կոմանդոս է տեղակայել Հյուսիսային Կոսովոյում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի՝ անկարգությունները ճնշելու համար զորքեր տրամադրելու խնդրանքին: Ավելի կարևոր է, որ Թուրքիան շուտով կստանձնի Կոսովոյում ԱՄՆ-ի գերակշռող ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը: Կոսովոյի վարչապետի վերջին հանդիպումն էլ Պրիշտինայում Թուրքիայի դեսպանի հետ, անկասկած, ներկայացնում է նրա փորձը՝ ստանալ Անկարայի աջակցությունը ԱՄՆ-ի հետ առճակատման պայմաններում:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան մտադիր է դառնալ Բալկանների ամենաազդեցիկ օտարերկրյա դերակատարներից մեկը։ Այն արդեն խաղում է կարևոր «խաղաղարար» դեր տարբեր հակամարտություններում՝ Սիրիայից, Լիբիայից մինչև Ուկրաինա, որտեղ Անկարայի միջնորդությունը հանգեցրել է Մոսկվայի և Կիևի միջև կնքված հացահատիկային գործարքին:

Հոդվածագիրը նշում է՝ քանի որ Եվրամիության աջակցությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը չհանգեցրեց լարվածության թուլացմանը Հյուսիսային Կոսովոյում, Էրդողանը տեսնում է Անկարայի համար հակամարտությունը միջնորդելու հնարավորությունների պատուհան: Թեև Թուրքիան անվերապահորեն աջակցում է Կոսովոյի անկախությանը, Էրդողանը, կարծես, ընտրում է կառուցողական, հավասարակշռված մոտեցում, որը նաև ենթադրում է հարգանք Սերբիայի շահերի նկատմամբ տարածաշրջանում: Չնայած Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ տարբեր տեսակետներին՝ Բելգրադի և Անկարայի հարաբերությունները զգալիորեն բարելավվել են վերջին տասնամյակի ընթացքում: Սերբիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին հասել է գրեթե 2,5 միլիարդ եվրոյի (2,7 միլիարդ դոլար), մինչդեռ Թուրքիայի և Կոսովոյի միջև առևտրի ծավալը շատ ավելի ցածր է՝ կազմելով 696 միլիոն դոլար: Լրատվամիջոցը նշում է, որ Կոսովոյում թուրքական ռազմական ներկայության ավելացումը, անկասկած, կօգնի Անկարային ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, հատկապես հիմա, երբ Արևմուտքը զբաղված է Ուկրաինայի պատերազմով։ Միաժամանակ, դա կօգնի Էրդողանին ներկայանալ որպես անկողմնակալ գործընկեր ինչպես Բելգրադի, այնպես էլ Պրիշտինայի համար:
 

Սերբիա Կոսովո Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում Թուրքիա

Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան
Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Ավելին
Ավելին