f

Անկախ

Լալվարիտի հանքի հայտնագործման և շահագործման ողբերգական ճակատագիրը Ովքեր են կանգնած այս դժբախտության հետևում


Երկրաբանական գիտությունների թեկնածու Հենրիկ Միրզոյանը երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից փորձել է վերականգնել իր խախտված իրավունքները, սակայն դեռևս հաջողության չի հասել:

Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը հայտնաբերել է, որ Լալվարում քարի հանք կա մի բացահայտում, որը պիտի ոչ թե հաջողություն և մրցանակներ բերեր նրան, այլ դառնար երկարամյա պայքարի ու կորուստների շղթայի սկիզբը։   

Ինչպես բացահայտեց  հանքը  

Ուղիղ 59 տարի առաջ Հենրիկ Միրզոյանն ընկերների հետ բարձրացել է Լոռու մարզի Լալվար լեռը։ Լինելով երկրաբան՝ նա նկատել է, որ տարածքում յուրօրինակ ապարներ կան․ դրանք առանձնացել են իրենց գույնով և հոծությամբ։ Ապարի մի կտորը Միրզոյանը իր հետ բերել է և ուսումնասիրել, իր համար պարզ է դարձել, որ այն կարող է լավ շինանյութ լինել։ Դեռևս 1970 թվականին Հենրիկ Միրզոյանը դիմել է Երկրաբանության վարչության հատուկ խմբին, որպեսզի վերջիններս ևս այցելեն տարածք, նմուշներ վերցնեն և համոզվեն, որ ինքն իսկապես նոր հանքավայր է հայտնաբերել։ Այդպես էլ եղել է, վարչությունը հաստատել է և փաստաթուղթ է տրամարդել Միրզոյանին՝ որպես հանքավայր հայտնաբերողի։ Լալվարում հայտնաբերված քարն իր երկրաբանական կառուցվածքով տուֆի տեսակ է, սակայն այն ավելի հոծ է, որի պատճառով հեշտ է հղկվում։ Նոր հայտնաբերած քարի տեսակը Միրզոյանն անվանել է Լալվարիտ։  

 Ո՞վ պետք է շահագործեր հանքը 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող Հենրիկ Միրզոյանը «Հակակոռուպցիոն բլոգի» խմբագրություն էր եկել մի խումբ փաստաթղթերով և լուսանկարներով։ Լուսանկարներում պատկերված է Լալվարիտի հանքավայրի ներկայիս անմխիթար վիճակը, իսկ փաստաթղթերի տրցակում բազմաթիվ նամակներ են՝ ուղղված ՀՀ գրեթե բոլոր ղեկավարներին ու տարատեսակ պատշոնյաներին։ Իր հայտնաբերած հանքի համար Հենրիկ Միրզոյանը պետական մրցանակի չի արժանացել, փոխարենը փորձել է ստանալ դրա շահագործման իրավունքը, քանի որ թե Սովետական Հայաստանի, թե ՀՀ օրենսդրությամբ՝ հանքի շահագործման առաջնային իրավունքը պատկանել է հայտնաբերողին։ Արդեն անկախ Հայաստանի պաշտոնյաները, տեղեկանալով, որ երկրաբանը հանք է հայտնաբերել, ոչ թե նրան են տալիս այն շահագործելու իրավունքը, այլ Ալավերդիի բնակիչ Իվան Աբգարյանին։

Հենրիկ Միրզոյանը վստահ է, որ իրեն հանքի շահագործման արտոնագիր չտալու գլխավոր դերակատարներից մեկը  Հրանուշ Հակոբյանի  եղբայրն է եղել՝ ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Կորյուր Հակոբյանը։

Միրզոյանի խոսքով՝ հանքի շահագործումն ուղեկցվել է բնապահպանական և այլ նորմերի խախտումներով, որի պատճառով էլ 1998 թվականին դադարեցվել է շահագործումը։ Դրանից հետո գիտնականին հաջողվել է ձեռք բերել հանքի շահագործման արտոնագիր։ Մինչ Միրզոյանը հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքներ է տարել, տեղում կատարվել են հանքաքարի գիշատիչ պայթեցումներ և գողություն։ Հանքից ապօրինաբար դուրս է բերվել 579 խորանարդ մետր լեռնային զանգված։ Անօրինական հանույթի փաստն արձանագրել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարությունը, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Հենրիկ Միրզոյանը դիմել է դատախազություն, այլ մարմինների և պաշտոնյաների ևս, սակայն հանքանյութը գողացողներին չեն հայտնաբերել։ Միևնույն ժամանակ Լալվարիտի հանքի շահագործման արտոնագրից զրկված «Տարոն» ԲԲԸ-ի ղեկավար Տարոն Աբգարյանը դիմում է արբիտրաժ և դատարան՝ իրենց արտոնագրից զրկելու որոշումը չեղարկելու նպատակով։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ Աբգարյանների ընտանիքին հանքը շահագործելու իրավունքը վերականգնելու հարցում օգնել են Խոսրով Հարությունյանն ու Սերժի Վաչոն՝ Վաչագան Ղազարյանը։ Գիտնականն այնպիսի տպավորություն ունի, որ ում դիմել է այս խնդրով, բոլորը հարստացել են ու իրենց բաժինն են ստացել, միայն ինքն է մնացել ձեռնունայն։   

Օրենսգիրքը փոփոխել են՝ գիտնականների կարծիքը հաշվի չառնելով 

Հենրիկ Միրզոյանն այսօր այլևս չի կարող ստանալ հանքի շահագործման առաջնային իրավունք, քանի որ տարիներ անց ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել Ընդերքի մասին օրենսգրքում՝ վերացնելով հայտնաբերողին հանքի շահագործման առաջնային իրավունք տալու մասին դրույթը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի թվով 28 գիտաշխատողներն օրենսգրքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրենց առաջարկներն են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը և ԱԺ պատգամավորներին, սակայն դրանք հաշվի չեն առնվել նախկին իշխանությունների կողմից։   

«Կնոջս սպանեցին»  

Լալվարիտի հանքի արտոնագիրը վերստանալուց հետո հանքի շահագործմանը միակ խոչընդոտող անձը եղել է հանքը հայտնաբերած գիտնականը, ով չի դադարել պատկան մարմիններին դիմել՝ բարձրաձայնելով անօրինականությունների մասին։ Ավագ գիտաշխատողի խոսքով՝ որոշել էին իրեն «վերացնել», որպեսզի հանգիստ շարունակեն հանքի՝ ոչ ճիշտ եղանակով շահագործումը։ «Ալավերդիի դատախազությունից գրություն ստացա, որ պիտի ներկայանամ, ուրախացա, ինձ թվաց, թե վերջապես գործը բացահայտվում է»,- պատմում է Միրզոյանը։ Ավելի ուշ նա հասկացել է, որ գործ է հարուցվել ոչ թե հանքի անօրինական շահագործման ու գողության փաստի առթիվ, այլ իր դեմ։ «Կինս, երբ իմացավ, որ իմ դեմ գործ են հարուցել, մտահոգությունից հիվանդացավ, վատացավ, վատացավ, հետո կաթվածից մահացավ։ Առողջ կին էր․․․ սպանեցին կնոջս»,- ասում է 83-ամյա տղամարդը։ Հետագայում քրեական գործը կարճվել է, սակայն Միրզոյանն արդեն անդառնալի կորուստ էր կրել։   

«Ծնողներիս գերեզմանին լալավարիտ չեմ կարողացել դնել»  

Հենրիկ Միրզոյանի փաստաթղթերի տրցակում առկա է նաև իր ծնողների գերեզմանի լուսանկարը։ Գերեզմանն առանց տապանաքարի է։ Լալվարիտ քարատեսակը հայտնաբերած ու այն անվանակոչած գիտնականն անգամ հնարավորություն չի ունեցել գերեզմանաքարերի պատրաստման մեջ լայնորեն գործածվող լալվարիտով տապանաքար տեղադրել ծնողների գերեզմանին։ «Նամակ էի գրել Սերժ Սարգսյանին, խնդրել էի, որ գոնե այդ քարից տրամադրեն, որ ծնողներիս գերեզմանին շիրմաքարեր դնեմ։ Մերժեցին, ասացին՝ մենք չենք կարող ստիպել, որ Ձեզ քար տան»,- ասում է գիտնականը։   

ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչը 2001 թվականից չի փոխվել: «Ներկայումս ամենահրատապ խնդիրը հանքի շահագործման դադարեցումն է, քանի որ պայթեցման եղանակով են շահագործում, իսկ դա պարզապես ավերում է հանքը։ Հանքավայրն այս օրին հասցրած մարդիկ պետք է պատժվեն»,- ասում է երկրաբանը։ Միրզոյանը վստահ է, որ ինքն ի վիճակի է հանքը շահագործել բոլոր նորմերին համապատասխան։ Չնայած պատկառելի տարիքին՝ իրեն շատ առողջ և ամուր է զգում, ժամանակին եղել է գիմնաստիկայի ազգային հավաքականի անդամ, որի ընթացքում հավաքականը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն։ Հենրիկ Միրզոյանի խոսքով՝ իրեն հայտնի են այլ հանքավայրեր, որոնք դեռևս բացահայտված չեն որևէ մեկի կողմից, սակայն այդ տեղեկատվությունը նա չի բացահայտի, քանի որ իր կարծիքով՝ Ընդերքի մասին օրենսգիրքը Հրանուշ Հակոբյանի, Կորյուն Հակոբյանի  և նրանց մերձավոր շրջապատի պատվերով փոփոխել են, որպեսզի հանքը հայտնաբերողին որևէ առավելություն չտրվի։ Քանի դեռ օրենսգիրքն  այսպիսի տեսք ունի, գիտնականն իր հայտնաբերած հանքերի մասին կլռի։

Լալվարիտ Հենրիկ Միրզոյան հանք Հայաստան

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին