Սումգայիթում «Ազերքիմիա» արտադրական միավորման գործարանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը տեղի է ունեցել հումքի տարայի մեջ։ Հրդեհի հետևանքով մեկ հոգի թեթև վնասվածքներ է ստացել։
Նշվում է, որ հրդեհաշիջման գործընթացը բարդանում է շոգի պատճառով։ Վտանգ կա, որ կրակը կարող է վառվող պահեստարանից տարածվել մյուս բաժիններ։ Հրդեհի մարմանը ներգրավված է 25 միավոր հիմնական և հատուկ տեխնիկա, նաև՝ գործարանի անձնակազմից շուրջ 1000 մարդ։