f

Անկախ

Էրդողանն ու Քըլըչդարօղլուն տարբեր ապագա են խոստանում Թուրքիայի բնակիչներին․ ո՞վ կհաղթի


Մայիսի 28-ին Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Կհաղթի այն թեկնածուն, որն ավելի շատ քվե կստանա։ Ընտրողների կողմնորոշման վրա ազդելու են մի շարք գործոններ։

Թուրքիայի քաղաքացիները պատմական որոշում են կայացնելու՝ նորից իշխանությունը հանձնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ երկրի իշխանության ղեկին է 20 տարուց ավելի, իսկ 2016-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրիքան տանում է ավտորիտարիզմի ճանապարհով, թե փոխել քաղաքական ուղղությունը և ընտրել ավելի արևմտամետ կողմնորոշում ունեցող թեկնածուին, որը նաև խոստանում է վերջ դնել մեկ անձի կառավարմանը և որոշակիորեն սահմանափակել նախագահի լիազորությունները։

Սոցհարցումների համաձայն՝ առաջիկա ընտրությունների ֆավորիտը գործող նախագահ Էրդողանն է։ Նա իր ընտրողներին առաջարկում է ուժեղ երկիր։ Իսկ ընդդիմության մեղադրանքները, թե Թուրքիան բռնապետության է վերածվել, բնորոշում  է որպես  անհեթեթություն։

Նրա մրցակից Քեմալ Քլըչդարօղլուն, որն ընդդիմադիր դաշտի միասնական աջակցությունն ունի, ընտրությունները բնորոշում է որպես հանրաքվե, որտեղ որոշվելու է Թուրքիայի ապագա ուղղվածությունը։

Թուրք փորձագետ Սելիմ Քորուի կարծիքով՝ Էրդողանի հաղթանակի պարագայում Թուրքիայում առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունենա։ 2017-ից ի վեր Էրդողանն այնքան ընդլայնված լիազորություններ ունի, որ էլ ավելիին ձգտելու պատճառ չկա։

Մինչդեռ Լեյդենի համալսարանի դասախոս, Թուրքիայի հարցերով հետազոտող Ալպ Յենենը կարծում է, որ սղաճի տեմպերի պահպանման դեպքում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը էլ ավելի կարագացնի ավտորիտարիզմի անցնելու ընթացքը։

Մի կարևոր հանգամանք՝ ընդդիմադիր թեկնածուն հաղթանակի դեպքում նախատեսում է երկիրը վերադարձնել կառավարման խորհրդարանական մոդելին, իսկ նախագահի ինստիտուտը դարձնել ապաքաղաքական, ինչպես նախկինում էր։ Բայց Էրդողանի կուսակցությունը և նրա դաշնակիցները խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեծամասնություն են ստացել, և այս պայմաններում բարդ կլինի վերը նշված խոստման իրագործումը։

Արևե՞լք, թե՞ Արևմուտք

Էրդողանի օրոք Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բարելավել է հարաբերությունները և խորացրել համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ, փոխարենը սառեցված է ԵՄ անդամակցության օրակարգը, հակասություններ կան ԱՄՆ-ի հետ։ Ընտրություններից առաջ էլ նա գործարկեց Ռուսաստանի աջակցությամբ կառուցված ԱԷԿ-ը։ Նա բազնաբևեռ համագործակցությունների կողմնակից է և փորձում է անգամ միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական հակամարտությունում։

Մինչդեռ Քլըչդարօղլուն և  ընդդիմադիր ճամբարը ԵՄ անդամակցության գործընթացը վերսկսելու և ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու կողմնակից են։ Այդ պատճառով էլ Արևմուտքի համար ցանկալի թեկնածու է Էրդողանի մրցակիցը, մինչդեռ ռուսական կողմը համակրում է Էրդողանին։

Սելիմ Քորուի կարծիքով, եթե Էրդողանը մնա իշխանության, նա կշարունակի Թուրքիային հեռացնել Արևմուտքից՝ դուրս չգալով ՆԱՏՕ-ից։ «Նա ուզում է միջանկյալ կամ երկարաժամկետ հեռանկարում այնպիսի կետի հասնել, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն այլևս էական գործոն չլինի»,- ասում է նա։

Սիրիացի փախստականների մտահոգությունները

Ընտրություններին ուշիուշով հետևում են Թուրքիայում ապաստանած 3,5 մլն սիրիացի փախստականները։ Պատճառն այն է, որ Քլըչդարօղլուն խոստացել է, որ փախստականներին աստիճանաբար իրենց երկիր կուղարկի։ Մինչդեռ Սիրիան, չնայած հակամարտությունը որոշակի կայուն փուլ է մտել, հումանիտար աղետի վիճակում է․ տասնամյակից տևած քաղաքացիական պատերազմի հետևանքով քայքայված տնտեսություն ու ենթակառուցվածքներ, աճող աղքատություն ու ռեկորդային գործազրկություն, տարրական կենսապայմանների, այդ թվում և մաքուր խմելու ջրի  բացակայություն։

Ընդդիմադիր գործչի խոսույթում փախստականների թեման օրակարգի առաջնային խնդիրներից դարձավ հատկապես երկրորդ փուլի քարոզարշավում, քանի որ նա ձգտում է ստանալ ուլտրածայրահեղական Սինան Օղանին առաջին փուլում իրենց քվեն ստավծ 2,8 մլն քաղաքացիների համակրանքը և աջակցությունը։ Նշենք, Օղանը հրապարակավ աջակցում է Էրդողանին։

Քլըչդարօղլուն  մեղադրել է Էրդողանին Թուրքիա 10 մլն միգրանտներ և փախստականներ ներգրավելու համար, որոնք ոչ միայն Սիրիայից են, այլ նաև Աֆղանստանից, Պակիստանից։

Թուրքերի 80 տոկոսից ավելին ցանկանում է, որ սիրիացիները վերադառնան իրենց երկիր։ Մինչդեռ թուրքական դպրոցում սովորում է 700 հազար սիրիացի երեխա, իսկ 2011-ից ի վեր Թուրքիայում ծնվել է 880 հազար սիրիացի երեխա։

Ընդդիմադիր գործիչը նախատեսում  է փախստականների վերադարձն իրականացնել 2 տարվա ընթացքում։ Չնայած փորձագետների կարծիքով՝ դրա համար կարող է անգամ տասնամյակ պահանջվել։

Փախստականների թեման Էրդողանը խոստացել է լուծել աստիճանաբար՝ Ասադի հետ համաձայնությամբ ապահովել 1 մլն սիրիացիների կամավոր վերադարձը հայրենիք։  Թուրքական իշխանական ԶԼՄ-ներն անգամ հաղորդել են, որ Սիրիայում սկսվել է 5 հազար բնակարանների կառուցման գործընթացը, ինչը հավանական կդարձնի կամավոր վերադարձի ապահովումը։

Քրդական դիրքորոշումը

Քրդերը 85 մլն-անոց Թուրքիայի բնակչության 20 տոկոսն են կազմում։

Քրդամետ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է քվեների 9 տոկոսը։ Իսկ կուսակցության առաջնորդ Դեմիրթաշը, որն արդեն 6 տարի ազատազրկման մեջ է, կոչ է արել քվեարկել Քլըչդարօղլուի օգտին։ Նա այս ընտրությունները համարում է մեկ անձի կառավարումից ազատվելու պատմական հնարավորություն։

Մինչդեռ քուրդ ընտրողներին անհանգստացնում է փաստը, որ ընդդիմադիր թեկնածուն համագործակցում է ծայրահեղ աջ կուսակցության հետ և նախատեսում է պայքարել «ահաբեկչության դեմ», իսկ Թուրքիայում  դա  սովորաբար նշանակում է պայքար քուրդ զինյալների դեմ։

Եվ ստեղծված պայմաններում փորձագետները կարծում են, որ քրդերը միասնականորեն չեն քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելի հավանական է, որ նա կկարողանա ազգայնականների քվեները ստանալ, բայց ոչ քրդերի։

Տնտեսական խնդիրները

Ընտրությունների առաջին փուլից առաջ քաղաքական օրակարգի առաջնային թեման տնտեսական խնդիրներն էին։ Պաշտոնապես Թուրքիայում սղաճը կազմում է 43,68 տոկոս։ Ոչ պաշտոնական տվյալներով այն ավելի բարձր է։ Եվ Թուրքիայի քաղաքացիները այլ երկրների բնակիչներից ավելի շատ են բախվում ապրուստի թանկացման խնդրի հետ։

Էրդողանի կառավարման սկզբնական տարիները դարձել էին արագ տնտեսական աճի և շինարարական նախագծերի բումի շրջան։ Թուրքիան էլ հավատարիմ էր ԱՀԿ-ի հետ համաձայնագրերին։ Սակայն վերջին տարիներին Թուրքիան փոծել է իր տնտեսական քաղաքականությունը, հարցականի տակ է հայտնվել Թուրքիայի Կենտրոնական բանկի անկախությունը։ Իսկ լիրայի արժեզրկման միջոցով արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հետևանքով սղաճը գնալով աճեց։ Այժմ Էրդողանն իր ընտրողներին խոստանում է  տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, 6 մլն նոր աշխատետեղերի ստեղծում և տուրիզմի խթանում։ Մինչդեռ տնտեսագետների կարծիքով՝ նրա վարած քաղաքականության հետևանքով առաջիկա ամիսներին սղաճի ցուցանիշը կկազմի 45 տոկոս։ Մինչդեռ ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի պարագայում տնտեսական քաղաքականության նախկին մոդելին վերադառնալու և ԿԲ անկախությունն ապահովելու շնորհիվ սղաճը մինչև տարեվերջ կնվազի մինչև 30 տոկոս և հետագայում ևս շարունակի նվազել։

Աղբյուրը՝ BBC.com

Թուրքիա նախագահական ընտրություններ Քեմալ Քըլըչդարօղլու Ռեջեփ Թայիփ Էրդողան խմբագրի ընտրանի Տարածաշրջան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին