Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են։
Նրանք ներգրավվել են իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։
Նշենք, ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Այսօր միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը։
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ՀՀ-ում տարվում է լայնածավալ աշխատանք: