f

Անկախ

Մոսկվայի հանդիպումն ավելի շատ ձեւական բնույթ ուներ. ռուսական կողմին արդեն դուրս են մղել գործընթացից . Բոզոյան


Կարծում եմ՝ այդ հանդիպումն ավելի շատ ձեւական բնույթ ուներ, կարծում եմ՝ Փաշինյանն իր համար արդեն որոշել է, որ այդ պայմանավորվածություններն արդեն ձեռք է բերել արեւմտյան հարթակում եւ զուտ ձեւականորեն շարունակում է հանդիպել նաեւ մոսկովյան հարթակներում, քանի որ դրա ավանդույթը կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով նախօրեին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների հանդիպմանը:

«Այդ իմաստով ես մեծ աժիոտաժ չեմ տեսնում ռուսական հարթակում, որովհետեւ եթե նկատել եք, Վաշինգտոնում հանդիպումը 4 օր տեւեց, Բրյուսելում 4 ժամ տեւեց, իսկ Մոսկվայում՝ ընդամենը 20 րոպե»,-ասաց Բոզոյանը՝ կարծիք հայտնելով, որ ռուսական կողմին արդեն դուրս են մղել գործընթացից:

«Չի բացառվում, որ ինչ-որ պահի ռուսները ինչ-որ քայլի դիմեն, բայց ընդհանուր առմամբ այդպես է: Դուք տեսեք, թե ինչպես է իրեն պահում Փաշինյանը ռուսական պետական գործիչների հետ, ինչ պահվածք է դրսեւորում: Արդեն պրակտիկորեն հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս ամենը հենց դրա մասին է: մարդ, որը պատրաստ է պրոռուսական հարթակում համաձայնության գալ Ադրբեջանի հետ, նման հայտարարություններով հանդես չէր գա»,-ընդգծեց նա:

Քաղաքագետը նկատեց, որ եթե Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, դա նշանակում է՝ Լաչինի միջանցքն էլ է Ադրբեջանի մաս, իսկ այդ դեպքում լեգիտիմ է Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը. «Հետեւաբար, Փաշինյանի կողմից Բաքվին ուղղված մեղադրանքները կեղծ եւ ձեւական բնույթ են կրում եւ հայ հանրության համար են: Այլ խնդիր է, որ մինչեւ Ալիեւի երեկվա հայտարարությունը Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը նույնպես չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը անցակետ բացում Լաչինի միջանցքում, մեղադրում էին ռուսներին եւ այլն: Սա ցույց է տալիս մեր քաղաքական վերնախավի ցածր որակը»,-ընդգծեց Բոզոյանը՝ հավելելով, որ Փաշինյանը փորձում է Լաչինի միջանցքի հետ կապված ամբողջ պատմությունը բարդել ռուսների վրա:

Երվանդ Բոզոյան Հայաստան հայ-ադրբեջանական բանակցություններ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին