f

Անկախ

Չկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ «անկլավները» տրվել են Ադրբեջանին․ Մոսկվայի որոշումն ապօրինի էր, հետևաբար՝ իրավաբանները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով․ քարտեզագետ


1975թ․ Խորհրդային միության Գլխավոր շտաբի հաստատած քարտեզով, որը վավերացրել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, այսպես կոչված, անկլավները թեկուզ նշված են Ադրբեջանի տարածքում, բայց չկա որևէ պաշտոնական փաստաթուղթ, որով ամրագրված կլինի, որ դրանք տրվել են Ադրբեջանին։ Մոսկվան ուղղակի, առանց իրավական որևէ հիմքի, ասել է՝ սրանք տալիս եմ Ադրբեջանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։

«Գոյություն չունի, մասնագետներիս հայտնի չէ որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի, այսպես կոչված, անկլավները, տրվել են Ադրբեջանին։ Մոսկվան ապօրինի է դրանք հանձնել Ադրբեջանին ու 1970-ականներին ու դրանից հետո կազմված քարտեզներում էլ առանց իրավական հիմքի են «անկլավները» ներառվել Ադրբեջանի կազմում։ Կրկնում եմ՝ դրանք Հայաստանի ներսում են ու մեր տարածքի մաս են կազմում»,-ընդգծեց քարտեզագետը։

Գալչյանը հավելում է՝ նույն կերպ, ապօրինաբար, Ալ լճերի տարածքն է հանձնվել Ադրբեջանին․

«Առանց բնակիչներին տեղյակ պահելու՝ Մոսկվան որոշել է այդ սահմանամերձ տարածքները՝ շուրջ 1500 քառ․ կմ, տալ Ադրբեջանին, որ ստեղծվելիք Կարմիր Քրդստանի բնակչությունն արոտավայրեր ունենա։ Հերիք չէ՝ ապօրինաբար Հայաստանից պոկվել են այդ տարածքները, հետո էլ, երբ չեղարկվել է Կարմիր Քրդստանի գաղափարը, տիրոջը՝ Հայաստանին, չեն վերադարձվել այդ հողերը»։

Քարտեզագետն ընդգծում է՝ եթե 1975թ․ քարտեզով արվի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատումը, ապա, նախ և առաջ, իրավական բազմաթիվ ճշգրտումներ պետք է արվեն․ խնդիրները շատ են։ Բացի այդ, մի շատ կարևոր հանգամանք կա, որը նույնպես բացառում է, այսպես կոչված, որևէ անկլավ պահանջելու Ադրբեջանի իրավասությունը։ Այդ երկրի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ հանդիսանում է 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդ և ոչ թե Խորհրդային Ադրբեջանի։ Ավելին, այդ ժամանակ ո՛չ Արցախը, ո՛չ էլ

Նախիջևանն Ադրբեջանի մաս չեն կազմել։

Ռուբեն Գալչյան Հայաստանի քարտեզ Ադրբեջան անկլավներ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին