f

Անկախ

Հայկական գինիները` միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում


ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հայկական գինիները մայիսի 15-17-ին մասնակցել են London Wine Fair 2023 հեղինակավոր ցուցահանդեսին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունների (GIZ) ֆինանսավորմամբ հայկական գինու 12 արտադրողներ ներկայացրել են իրենց գինիները՝ ազգային միասնական տաղավարում։

London Wine Fair-ին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ՝ նպատակ ունենալով հանրահռչակել հայկական գինին ու աշխարհին ներկայացնել մեր երկրի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները՝  այսպիսով ամրագրելով Հայաստանի հաստատուն տեղը «գինու միջազգային քարտեզի վրա»։

 

Ազգային միասնական տաղավար այցելեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Դեսպանը կարևորեց Հայաստանի ներկայությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին և ընդգծեց հայկական գինիները բրիտանացի սպառողներին և գործարարներին ներկայացնելու կարևորությունը։

London Wine Fair-ը հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է 1981 թվականից։ Սա ոչ միայն ցուցահանդես է, այլև գինուն նվիրված իրական տոն․ հատուկ առանձնացված գոտիներում գինու մասին դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր են անցկացվում։

 

London Wine Fair-ի ավարտին ամփոփովեց նաև գինու զբոսաշրջության ոլորտի The Wine Travel Awards մրցույթը։ Ամիսներ առաջ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմանդրամն ու Զբոսաշրջության կոմիտեն միջազգային մրցույթին մասնակցելու համար առաջադրել էին Հայաստանի 16 ներկայացուցիչներին, որոնից 5-ը հաջողությամբ հաղթահարել են հանրային քվեարկության փուլը, իսկ սոմելիե Արտյոմ Մկրտչյանը ճանաչվել է հաղթող «Գինու դեպան» (Wine ambassador) անվանակարգում։

Wine Travel Awards-ը հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որը գինեսեր հանրությանը ներկայացնում է գինու զբոսաշրջության գրավիչ ուղղություններ, գինու մասին պատմող ու գինի ստեղծող մարդկանց, ինչպես նաև՝ ճանաչելի դարձնում երկիրն՝ իր գինեգործական ողջ պոտենցիալով։

Հարկ է նշել, որ մրցանակաբաշխության The Wine Travel Awards Guide ուղեցույցն այս տարի ներկայացնում է Հայաստանը՝ որպես գրավիչ գինեգործական ուղղություն։

ՀԽԳՀ-ը ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

հայկական գինիներ ցուցահանդես Մեծ Բրիտանիա Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին