f

Անկախ

Կաշառքով, փաստաթղթերի կեղծմամբ օտարերկրացիների համար «covid-19»-ի պատվաստման և հավաստագիր ստանալու հիմքեր են ստեղծվել


Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, նշանակված է եղել Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։ Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների «Քովիդ-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երևան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը:

37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առևտրի կետրոնի դիմաց հանդիպել է վերջինիս՝ իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փախանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով:

Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը, խոչընդոտները վերացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երևա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։ Այնուհետև նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձևականորեն, իբր ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել «Քովիդ-19» համավարակի դեմ, դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երևան քաղաքի 37 և 39-ամյա բնակիչներն առանձնացել են՝ 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե նոր կորոնավիրուս պատվաստման կեղծ վկայական

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին