f

Անկախ

Առասպե՞լ, թե՞ իրականություն․ 10 փաստ մազերի ճիշտ խնամքի  մասին


Ամեն ոք ուզում է, որ իր մազերը լինեն առողջ ու գեղեցիկ։ Սակայն մազերի խնամքը կազմակերպելիս հեշտությամբ կարող եք տարածված առասպելների  «զոհը» դառնալ։ Ստորև ներկայացնում ենք մազերի խնամքի հետ կապված ամենատարածված առասպելները։

Եթե գլուխն ուշ-ուշ լվանաք, մազերը կսկսեն քիչ յուղոտվել

Սա առասպել է։ Գլխամաշկի վրա յուղի արտադրությունը և ճարպագեղձերի աշխատանքը կախված չեն գլուխը լվանալու հաճախականությունից։ Եթե ունեք յուղոտ գլխամաշկ, կարող է կարիք լինել մինչև իսկ ամեն օր մազ լվանալ։ Եթե Ձեր մազերը քիմիական մշակում են անցել, դրա հետևանքով մազերը կարող են չորացած լինել։ Այդ պարագայում կարող եք ուշ-ուշ լվանալ մազերն, ըստ անհրաժեշտության։ Տարիքի հետ գլխամաշկն ավելի ու ավելի քիչ ճարպ է արտադրում։ Հետևաբար տարիքի հետ կարող է կարիք առաջանալ նվազեցնել գլուխը լվանալու հաճախականությունը։

Իսկ ինչպես հասկանալ, որ չարաշահում եք գլուխը լվանալը։ Այդ մասին վկայում են չոր և փխրուն մազերը, չոր, գրգռված և քորվող գլխամաշկը։

Հաճախ սանրվելը վնասակար է  մազերի համար

Սա ճիշտ է։ 2008-ին Իսրայելում հետազոտություն են անցկացրել։ 4 շաբաթվա ընթացքում 14 կանանց խնդրել են տարբեր հաճախականությամբ սանրել մազերը։ Հաճախականությունը փոխվել է ամեն շաբաթ։ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կորցրած մազերի քանակը հաշվում էին ու համեմատում մյուս 3 շաբաթների ընթացքում ստացած տվյալների հետ։ Պարզվել է, որ սանրվելն ու մազաթափությունը փոխկապակցված են։ Քիչ սանրվելու արդյունքում կարող է նվազել թափվող մազերի քանակը։

Օրական սանրվելու օպտիմալ թիվը երկուսն է։ Սանրվելիս աշխատեք չքաշել մազերից, սկսեք սանրել ծայրերից, զգուշորեն քանդեք միմյանց խառնված մազափնջերը և նոր միայն սանրեք ողջ երկանքով։ Այսպես նվազագույնի կհասցնեք սանրելու միջոցով մազերը վասելու հավանականությունը։

Մազերն ավելի արագ կաճեն, եթե հաճախ կտրեք

Սա ևս առասպել է։ Մաշկաբանների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ մազերի կտրելու հաճախականությունը որևէ կերպ չի ազդում դրանց աճի տեմպերի վրա։ Մազերն աճում են միջինում մոտավորապես 1,25 սմ յուրաքանչյուր ամիս։ Եվ այս թիվը որևէ կերպ կապ չունի մազերի երկարության հետ։ Բայց, իհարկե, մազերը կտրել պետք է։ Մազերի ծայրերը ճյուղավորվում են սննդարար նյութերի և բնական պաշտպանության՝ մաշկային յուղի պակասի պատճառով։ Այդ պարագայում մազերի ծայրերը չորանում և ճյուղավորվում են։ Իսկ մազերը կտրելը կօգնի առողջացնել մազերը։

Մազերի ներկը կարող է քաղցկեղ առաջացնել

Սա մասամբ է ճիշտ։ Օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում  սև ներկը։ ԱՄՆ-ում հետազոտություն են իրականացրել, որում ընդգրկված են եղել 573 369 կանայք։ Նրանք 20 տարի շարունակ ներկել են իրենց մազերը։ Այն կանայք, որոնք երկու տասնամյակ շարունակ սև ներկով են մազ ներկել, քաղցկեղի ավելի մեծ ռիսկային խմբում են գտնվել։

Ամեն դեպքում, եթե մազ եք ներկում, աշխատեք ընտրել առանց ամոնիակի ներկեր։ Ամոնիակը նպաստում է  մազի կառուցվածքի քայքայմանը  և վնասում է  մազարմատը։

 Ճաղատությունը գենետիկորեն է փոխանցվում

Սա ճիշտ է։ Հետազոտվողների 80 տոկոսը, որոնց հայրերը ճաղատություն են ունեցել, իրենք ևս ի վերջո ճաղատացել են։ Տղամարդկանց մոտ ճաղատությունը դրսևորվում է հիմնականում 50 տարեկանում։

Եթե ​​մեկ սպիտակ մազը քաշեք, տեղում  երկուսը կաճեն

Սա առասպել է։ Մեկ ֆոլիկուլում կարող է աճել միայն  մեկ մազ: Բայց նկատի ունեցեք՝ եթե մի մազարմատից սպիտակ մազ է աճել, նշանակում է, որ մյուս մազարմատներից էլ միաժամանակ կարող են սպիտակ մազեր աճել։  Մարդու գլխին մոտ 150000 ֆոլիկուլ կա։ Ուստի առաջին սպիտակ մազի հայտնվելուց հետո այլ սպիտակ մազերի աճելը  բացառված չէ։ 

Ձիգ սանրվածքները կարող են հանգեցնել ճաղատության

Ցավոք, այդպես է։ Մազերը շարունակաբար  ամուր կապելը կարող է վնասել մազարմատները և ճաղատության պատճառ դառնալ։ Իսկ մազերի վնասվածության առաջին նշաններն են փխրունությունը և ճյուղավորված ծայրերը։

Գանգուր մազերը կարող են ուղիղ դառնալ և հակառակը

Սա առասպել է։ Մազերի տեսակը որոշվում է գենետիկայով. Ուղիղ, ալիքավոր և գանգուր մազերի մազարմատներն իրենց ձևով  տարբեր են։

Մազարմատի տարբեր հատվածներում աշխատում են տարբեր սպիտակուցներ՝ Ձեր մազերին յուրահատուկ ձև հաղորդելով։ 

Մազերը սրբիչով տրորելը  վնասակար է

Ճիշտ է։ Շփումը կարող է վնասել մազերի կառուցվածքը: Եթե ​​չորացնելուց մազափնջերը պտտեք ու քաշքշեք, այդպիսով կարող եք վնասել մազարմատները։ Բացի այդ, խավոտ սրբիչով մազերը տրորելը կարող է վնասել արտաքին պաշտպանիչ շերտը՝ հանգեցնելով սպիտակուցների կորստի։ Սակայն պետք է նշել, որ սա աստիճանական գործընթաց է։ Բացի այդ, սրբիչով չորացնելը չի ​​վնասում մազերն այնքան, որքան մյուս գործոնները: Օրինակ՝ եղանակը (արև, խոնավություն, օդի աղտոտվածություն), քիմիական (սպիտակեցում, ուղղում), ֆիզիկական (ջերմային ազդեցություն, ոճավորում) ազդեցությունը:

 Սթրեսն առաջացնում է մազաթափություն

Ճիշտ է. Մազաթափությանը նպաստում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են  գենետիկան, շրջակա միջավայրը, առողջութական վիճակը և սթրեսը:

 Տեղային ալոպեկիան առաջանում է սթրեսի հետևանքով և դրսևորվում է մեկ կամ մի քանի  կլորացված օջախներում մազերի հանկարծակի կորստով։ Գիտնականների պնդմամբ՝ տեղային ալոպեկիայի պատճառն այդ հատվածի մազարմատներին թթվածնի մատակարարման դադարեցումն է։ 

 

 Աղբյուրները՝

www.allthingshair.com

www.zdorovieinfo.ru

 

 

առողջություն մազերի առողջություն մազեր կտրել մազեր վարսահարդարում խմբագրի ընտրանի սանրվածք

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին