f

Անկախ

Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում


Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին:

Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց: Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ արտակարգ դրությունը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կյանքին: Հայտարարվում է, որ հունիսի 15-ից թույլատրվում է ներքին տուրիզմը: Իսկ հուլիսի 1-ից կվերաբացվի արտագնա տուրիզմը: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք է տարվել: Բրիտանական զբոսաշրջային հայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-հոդված է հրապարակել, 20-ից ավելի ավիաընկերություններ ցանկություն են հայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի ավիաուղիներից մինչև այն հայտնի էժանագին ավիաընկերությունը: Զբոսաշրջության գործակալությունը նույնիսկ վերլուծություն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբոսաշրջիկներ է սպասում Իսրայելից, Չեխիայից, Լեհաստանից ու Ավստրիայից: Իշխանությունները նույնիսկ հյուրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցույց են կազմել ու հրապարակել: Հայտարարվել է ֆերմերային տնտեսությունների աջակցման համար մոտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաև Ադրբեջանի իշխանություններն են հայտարարել՝ ավելի փոքր՝ մոտ 76.5 մլն դոլար արժեքի չափով): Վրաստանում իշխանություններն աջակցության գումարը պարտադրում են իրացնել միայն առևտրի որոշակի կետերում և գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նյութեր (պարզ ասած՝ աջակցությունը չի ուղղորդվի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցության հեղինակները): Վրաց գյուղնախարարությունը հայտարարել է, որ գյուղացիական տնտեսություններին դիզվառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարենի հնարավոր սակավության ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը հայտարարել է․ «Երկրում չմշակված հողակտոր չպիտի լինի»:

Հարևան երկրի լավատեսությունը համավարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահության նախարարության՝ երկրի 11 կորոնա-հիվանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահության համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դեպքում իրավիճակը կհաղթահարի առանց լարումի: Այս տեսակետը հարկավ հարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիվը 671 է, մահերինը՝ 12, ապաքինվածներինը 393: Փաստորեն, ակտիվ հիվանդների քանակը 266 է (այս հաշվարկի պահի դրությամբ Ադրբեջանում 1058 ակտիվ հիվանդ կա, Հայաստանում՝ 2326):

Այս ամենի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Բաքվում բացվում են ռեստորանները: Մեր լրատվամիջոցներում նույն պնդումն ավելի «ցիվիլ» է: Մեր մոտ՝ «հասարակական սննդի կետերն են բացվում»: Պայմանները համարյա ամենուր նույնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կետերի բոլոր հաճախորդները ջերմաչափվելու են»: Միակ տարբերությունն այն է, որ մեր պարագային այդ մասին հայտարարությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ազատվելու սպասումը նույնական է: Ծրագրերն ու ժամկետներն են տարբեր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան նոր կորոնավիրուս

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին