f

Անկախ

Հովհաննես Իշխանյանը հոր գրքի շնորհանդեսի ժամանակ ամուսնության առաջարկ արեց Նատալյա Սարջանյանին. Aravot.am


Մայիսի 10-ին գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի ծննդյան օրը մտերիմների որոշմամբ տեղի էր ունեցել  նրա վերջին՝ «Դառը ծովը» գրքի շնորհանդեսը։ Վեպը հրատարակել է Newmag-ը։

Հրապարակախոսի որդին՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, անակնկալ է մատուցել հարազատներին ու հենց շնորհանդեսի ընթացքում ամուսնության առաջարկություն արել սիրելիին, գրում է Aravot.am-ը:

Երբ Վահան Իշխանյանի «Դառը ծով» գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք եղավ ընտանեկան ալբոմի մասին, նրա որդին՝ մեր գործընկեր Հովհաննես Իշխանյանը, այն համալրելու անակնկալ քայլ արեց։ Նա ներկաների առջեւ հրապարակային ամուսնության առաջարկ արեց հանրային կապերի մասնագետ Նատալյա Սարջանյանին ու ստանալով համաձայնությունը՝ խորհրդանշական մատանի դրեց նրա մատին։ Հետո պարզեցինք, որ Հովհաննեսն ու Նատալյան ծանոթացել են Արցախի հետ կապված ծրագրերի շրջանակներում։
Ավելի ուշ իրեն ակնհայտորեն երջանիկ զգացող Հովհաննեսը Aravot.am-ին պատմեց այս անսովոր օրվա մասին։ «Առավոտյան գնացի գերեզմաններ, հետո՝ Գրիգորի Խաչատուրովի դատին։ Անընդհատ վազվզոցի մեջ եմ եղել։ Այդ ընթացքում Նաիրի Հոխիկյանի եւ Արարատ Պողոսյանի հետ կազմակերպում էինք Արցախի համերաշխության ցույցը։ Վահանի գրքի շնորհանդեսն էլ կապվում է դրա հետ, որովհետեւ ինչ կատարվեց երկրի հետ, ինքը շատ ծանր էր տանում։ Ինքը որ մահացավ՝ ես Փարիզում էի։ Կանադայի դեսպանատունն էլ չարագացրեց իմ վիզան, որ հորս հրաժեշտ տամ։ Այդ ժամանակ հանդիպեցի հորս մտերիմ ընկերներից Անահիտ Սարգիսյանին։ Նա պատմեց, որ Վահանը տագնապ ուներ, վախենում էր, որ մի օր կարթնանա ու Հայաստանը չի լինի։ Դա դեռ 2015-2016 թվականներն էր։ Ես այս պահին փորձում եմ գտնել այդ տագնապի հանգուցալուծումը։ Հետաքրքիր է, թե ինչպես է ամեն ինչը գալիս ու կապվում իրար հետ»,-ասաց նա։ Հարցին, թե դժվա՞ր է լինել Վահան Իշխանյանի որդին, լինել իշխանյանների տոհմից, Հովհաննես պատասխանեց․ «Ես ընդհանրապես հայերի տոհմից եմ, քանի որ հայ ազգը մի մեծ ընտանիք է։ Իշխանյաններն էլ այդ ընտանիքի մի մասն են։ Եվ իմ համար մեծ պատիվ է հայի տոհմից լինելը»։
 

Հովհաննես Իշխանյան Հայաստան ամուսնության առաջարկ Վահան Իշխանյան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին