f

Անկախ

Ի՞նչ է պետք ՀՀ հատուկ նշանակության ջրամբարների հետագա անվտանգ շահագործման համար․ գիտնականներն առաջարկություններ են ներկայացրել


Ինչպիսի՞ն է ՀՀ-ում շահագործվող հատուկ նշանակության ջրամբարների վիճակը և ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ դրանց հետագա անվտանգ շահագործման համար․ այս հարցերի պատասխանն ունեն ՀՀ ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում։

Ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Անի Գևորգյանն «Անկախի» հետ զրույցում պատմում է, որ իրենք  ճարտարագիտա-երկրաֆիզիկական մեթոդների նոր կիրառմամբ  իրականացրել են հատուկ նշանակության առանձին ջրամբարների (Ազատի, Ապարանի, Կառնուտի, Արփի լճի, Սառնաղբյուրի, Սպանդարյանի, Տոլորսի, Տաթևի և այլն)  երկրահիդորդինամիկական պայմանների ուսումնասիրություն, վեր են հանել խնդիրները և շահագրգիռ կողմերին խորհուրդներ տվել դրանց հետագա անվտանգ շահագործումն ապահովելու վերաբերյալ։

Ուսումնասիրությունների ընթացքում  վերագնահատվել է նաև ջրամբարների պատվարների սեյսմակայունությունը՝ հաշվի առնելով նոր իրավական ակտերը,  միջազգային մոտեցումները (ICOLD) և արդի  համակարգչային ծրագրերը:

Ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվել է խոշոր ջրամբարների տարածքներում իրականացնել երկրաֆիզիկական մշտադիտարկումներ; նկատի ունենալով շահագործվող ջրամաբարների տարածքներում առկա երկրահիդրոդինամիկական պայմանների փոփոխությունները՝ իրականացնել ստուգողական հաշվարկներ պատվարների կայունության և սեյսմակայունության վերագնահատման նպատակով;   ՀՀ տարածքի խոշոր գրունտային պատվարների նախագծման փուլում հաշվի առնել դրանց վրա ոչ միայն սահմանային ընդունելի մեկանգամյա սեյսմիկ երկրաշարժի ազդեցության հետևանքները, այլ նաև հնարավոր բազմամյա դինամիկական ծանրաբեռնվածությունները; ուսումնասիրված գրունտային պատվարների համար կառուցել կանխատեսումային մաթեմատիկական մոդելներ՝ որոշելու շահագործվող կառույցի վարքը ներկա պայմաններում և համապատասխանությունը դրանց անվտանգության հայտարարագրի պահանջներին:

«Պետք է նաև նշեմ, որ  Արփի լճի ջրամբարի տարածքում իրականացված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները ընդգրկված են «Հայգյուղ նախագիծ» ՓԲ-ի կողմից կատարված նախագծային աշխատանքներում։ Տոլորսի, Տաթևի և Սպանդարյանի ջրամբարների տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացված են «Հիդրո Սոլյուշեն» ՍՊԸ-ին, որը դրանք ներդրել է ջրամբարների անվտանգ շահագործման իր աշխատանքներում,- ասում է Գևորգյանը։-Այսպիսով, համալիր այս հետազոտություններն ազդակ են պարզելու, որ մեր ջրամբարներն ունեն այնպիսի ծանր խնդիրներ, որոնց համապատասխան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն»։

Նշենք, որ հետազոտությունների արդյունքների հիման վրա Անի Գևորգյանը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել։

Անին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Ասում է՝ մասնագիտությունը պատահաբար է ընտրել, բայց ուսման ընթացքում հասկացել է, որ ճիշտ տեղում է հայտնվել, քանի որ իր մասնագիտությունը հնարավորություն էր տալիս ստանալ մանկուց իրեն հուզող հարցերի պատասխանները․ օրինակ՝  ինչպես է առաջացել երկրագունդը, ինչ կառուցվածք ունի, ինչ է տեղի ունենում երկրի ընդերքում, հրաբուխները և երկրաշարժերը ինչի արդյունք են և այլն։

«Ուսանողական տարիների ընթացքում ինձ հետաքրքրել է երկրաֆիզիկայի ոլորտը։ Այդ տարիներին իմ դասախոսից առաջարկություն ստացա աշխատել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում: Դա առաջին քայլն էր, որով սկսվեց իմ գիտական ուղին: Ավարտելով մագիստատուրան՝  որոշեցի իմ ներդրումն ունենալ գիտության ոլորտում և ընդունվեցի ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ»,- պատմում է նա։

 Խոսելով իր մասնագիտության գրավչության մասին՝ Անին նշում է՝ գիտաշխատողը, հետազոտողը շարունակ կատարելագործվում է, նոր հորիզոններ է բացում և նոր հմտություններ ձեռք բերում։ «Իսկ իմ մասնագիտության գրավչությունը նրանում է, որ այն ուսումնասիրում է Երկրի ընդերքը՝ այն աշխարհը, որն  անզեն աչքով հնարավոր չէ ուսումնասիրել: Երկրաբան-երկրաֆիզիկոսներն  ուսումնասիրում են ընդերքը, ժայռերը, որոնցով այն կազմված է, և այն գործընթացները, որոնցով զարգանում է այն որպես արդի գիտություն: Երկրաֆիզիկական, երկրաբանական, մաթեմատիկական, ՏՏ հետազոտությունների միջոցով կարելի է պատկերացում կազմել երկրի պատմության, կլիմայի փոփոխության, երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների վերաբերյալ»,- ասում է նա:

 Անին ընդգծում է՝ թեև այնպես է ստացվել, որ բուհերում քիչ են «Երկրաբանություն»  մասնագիտությամբ ուսանողները, սակայն մասնագիտությունը պահանջված է, երկրաբանությունն էլ ունի կիրառության լայն հորիզոն։ 

«Մեր ոլորտում դու  կատարում ես ոչ ստանդարտ աշխատանք։ Մասնագիտության հիմքում վերլուծական և ստեղծագործական աշխարհն է ։ Այն հաճելի աշխատանքի է վերածվում սպորտի սիրահարների, բնության և ստեղծագործ մարդկանց համար»,- ասում է նա՝ հավելելով, որ երկրաբանի  մասնագիտությունն այն սակավաթիվ մասնագիտություններից է, որ համարվում է  ռոմանտիկ։ «Բարձրլեռնային պայմաններում, բնության գրկում և դաշերում աշխատանքն իր հաճույքն ու գեղեցկությունը ունի»,- ասում է նա։

Խոսելով գիտութան ոլորտի գրավչության մասին՝ Անին չի մոռանում ընդգծել նաև խնդիրները։ Ասում է՝ օրինակ՝ երկրաֆիզիկայի և սեյսմոլոգիայի ոլորտներում բազամթիվ կարևոր հետազոտություններ են իրականացվում, որոնք հնարավոր է ունենան մեծ ազդեցություն գիտության զարգացման գործում։ Սակայն գիտության առաջընթացին խոչընդոտում են հատկապես լաբարատորիաների սարքավորումների հնությունը, ֆինանսավորման բացակայությունը, ինչպես նաև մասնագետներին ոչ բավարար գնահատելը։ 

«Գիտության առաջընթացի համար մասնագետներին պետք է համալրել անհրաժեշտ գույքով, տեխնիկաներով, անհրաժեշտ սարքավորումներով և, իհարկե,  պատշաճ ֆինանսավորմամբ, որպեսզի երիտասարդները չլքեն գիտությունը»,- ասում է նա՝ հավելելով, որ կուզենար գիտության ոլորտում վարձատրությունը լիներ բարձր, երիտասարդներն ավելի շատ ներգրավված լինեին գիտությունում և նոր սարքավորումներն ու նոր տեխնոլոգիաներն ավելի մեծ կիրառություն ունենային։ 

Անդրադառնալով գիտության ոլորտի խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին՝ Անին մատնանշում է կադրերի և ֆինանսական միջոցների պակասը՝ հավելելով, որ դրանք փոխկապակցված են։  «Հաշվի առնելով, որ ներկայում  Հայաստանում զարգացել են մեծամասամբ  տեսական հետազոտությունները, և դրանց իրականացումը պահանջում է լաբորատոր մշակումներ և կիրառական հետազոտություններ, կարևոր է առաջնահերթ  սկսել գիտությունից արդյունաբերություն տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը, որը իր մեջ կներգրավի երիտասարդների՝ զարգացնելով սերը դեպի գիտություն, և կնպաստի գիտության զարգացմանը Հայաստանում»,- ասում  է նա:

 

գիտության զարգացում Ջրամբարներ խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի ինստիտուտ սեյսմակայուն շինարարություն կին գիտաշխատող Կինը և գիտությունը

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին