f

Անկախ

Իրական ազգային ուժերը պետք է պատրաստ լինեն այդ «պայթյունին»․ Տիգրան Զարիկյան


 2020 թ հուլիսից մի խումբ մտավորականներ նախաձեռնել և իրականացնում են «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի մշակումը, որը, ըստ հեղինակների, ներառելու է Հայաստանի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ռազմավարական հայեցակարգն ու նպատակները րագրի հիմնադիր-համակարգողն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը

Ծրագիրը ներառում է 10 ուղղություն: Արդեն ավարտված է մշակման փուլը, այժմ իրականացվում է 10 ուղղությունների համակցման փուլը, որից հետո հեղինակները կանցնեն անցումային դրույթների մշակմանը, իսկ վերջում կմշակեն ծրագրի համառոտ տարբերակը՝ ներկայացնելով այն Հայաստանի և Սփյուռքի բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնց հուզում է Հայաստանի ապագան։

Ծրագրի աշխատանքային խմբի անդամ Տիգրան Զարիկյանը Անկախ-ի հետ զրույցում ներկայացրել է աշխատանքային ընթացքը, թե ո՞վ և ինչպե՞ս պետք է իրականացնի այն, և արդյո՞ք ստեղծված իրավիճակում առհասարակ հնարավոր է նման ծրագիրը կյանքի կոչել։

-Պարոն Զարիկյան, Հայաստանում խորը ճգնաժամ է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած անվտանգությունից, վերջացրած հասարակության բևեռացմամբ ու անհանդուրժողականությամբ։ Այս իրավիճակում ինչպե՞ս է ընթանում Հայաստանի ապագայի վերաբերյալ ձեր համապարփակ ռազմավարական ծրագրի մշակումը։

-2020 թ․ հուլիսին, երբ մենք սկսեցինք այս աշխատանքը, պատերազմը դեռ չէր սկսվել, և երբ մի քանի ամիս անց պատերազմը սկսվեց, դրանից հետո ծրագրի մշակման ողջ ընթացքն անցնում է բարոյահոգեբանական բարդ վիճակում, որովհետև տեսնել, թե ինչ է կատարվում շուրջդ և միաժամանակ մշակել ռազմավարական փաստաթուղթ, դրա համար պետք  է երկաթե նյարդեր ունենալ։ Մյուս կողմից այս ամենն է՛լ ավելի ընդգծեց ծրագրի կարևորությունը և այն միտքը, որ պետք է անշեղորեն գնալ այդ ուղղությամբ։

-Ձեր վերջին հաղորդագրությունից տեղեկացանք, որ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցել են նաև Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Միքայել Աջապահյանը, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Գագիկ Եգանյանը և այլ հայտնի մարդիկ։ Կարելի՞ է ասել, որ ծրագի շուրջ համախմբման գործընթաց է տեղի ունենում։

-Այս ծրագիրը պետք է ունենա հենարան համապատասխան մտածողություն կրող խավի կողմից։ Եթե չլինի այդ հենարանը, ապա չի լինի նաև ծրագիրն իրագործելու հնարավորություն։ Դրա համար մենք զուգահեռ փորձում ենք այդ միջավայրը ձևավորել։ Ծրագրի շուրջ հավաքվող մարդիկ արդեն իսկ որոշակի բարձր մտածողություն ունեցող մարդիկ են, որոնք ճանապարհ են անցել, ունեն կուտակած փորձ և գիտելիքներ և ուզում են այդ ամենը ծառայեցնել կարևոր նպատակների։

-Հնարավո՞ր է, որ այդ համախմբման արդյունքում ձևավորվի քաղաքական թիմ, որը նաև իր առջև քաղաքական խնդիրներ դնի և ստանձնի այդ ծրագիրն իրագործելու առաքելությունը։

-Դրան հասնելու համար պետք է որոշակի պրոցեսներ տեղի ունենան, դա պետք է հասունանա։ Այս պահին ամենակարևոր պրոցեսներից մեկն այն է, որպեսզի ազգի որակյալ հատվածը համախմբվի այս ծրագրի շուրջ։ Մեր ժողովրդի խնդիրներից մեկը միշտ եղել է այն, որ մենք սովորաբար համախմբվել ենք անհատների շուրջ, մինչդեռ պետք է համախմբվենք գաղափարների ու ծրագրերի շուրջ։ Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներ սկսելուն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե դա դառնա ծրագրի իրականացման միջոցներից մեկը։

Ո՞րն է ծրագրի վերջնանպատակը կամ ամենաբարձր նշաձողը, որ դրված է ծրագրի հիմքում։

-Մեր տարածաշրջանը բարդ տարածաշրջան է, այն քաղաքակրթությունների և կայսրությունների բախման կենտրոն է։ Բայց որտեղ կա բարդություն, այնտեղ կան նաև հնարավորություններ։ Ես ուզում եմ ընդգծել մի կարևոր բան, որը մենք խուսափում ենք ընդունել՝ այս տարածաշրջանում մենք երկու կարգավիճակով ենք լինելու՝ կա՛մ գործոն՝ բարձր սուբյեկտայնությանբ, կա՛մ քաղաքական քարտեզի վրա պարզապես չենք լինելու։ Միջին տարբերակ չկա։ Մենք միշտ միջինի հետևից ենք գնացել, դրա համար էլ այս վիճակի մեջ ենք հայտնվել։ Ես բացեցի ծրագրի գլխավոր նպատակը՝ տարածաշրջանում դառնալ գործոն, ինչը նշանակում է նաև դառնալ համաշխարհային գործոն։ Եվ դրա բոլոր հնարավորությունները կան։

-Երկարաժամկետ առումով ծրագրի իրագործումն ապահովելու համար նախևառաջ պետք է լուծել հրատապ, առաջնային խնդիրները՝ դուրս գալով ծայրահեղ վտանգավոր այս իրավիճակից։ Ծրագիրը նախատեսո՞ւմ է դա։

-Իհարկե, դա նախատեսվում է ծրագրի Անցումային դրույթներում, որոնք դեռևս մշակված չեն, բայց շուտով սկսելու ենք։ Բնականաբար պետությունը պետք է որոշակի կայունացման փուլ մտնի, որպեսզի կարողանանք խոսել երկարաժամկետ խնդիրների լուծման մասին։ Պետք է դուրս գանք առնվազն նվազագույն կայունության  փուլ։ Այստեղ իհարկե հիմնական հարցը ֆիզիկական անվտանգության խնդիրն է՝ կապված բանակի և պաշտպանության հետ, այսինքն մեր գոյութենական հարցը։

Գլխավոր հարցերից մեկն էլ Արցախն է։ Հայաստանն այժմ կանգնած է իր ռազմավարական հատվածի կորստի առաջ։ Ամեն պետություն ունի տարածքի մի կարևոր հատված, որը պետք է աչքի լույսի պես պահի։ Մեզ համար դա Արցախն է, որը մեր վահանն է, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ չկորցնենք Արցախը, քանի որ Արցախի և Սյունիքի կորուստը նշանակում է Հայաստանի կորուստ։

Ցավոք, այժմ մեր երկրում իրավիճակը կարճ կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Հայաստանի սնանկացման գործընթաց։ Սնանկացման ժամանակ, ինչպես գիտեք, նշանակվում են սնանկության կառավարիչներ։ Այժմ մեր երկրում նշանակված են սնանկության կառավարիչներ, որոնք փայլուն իրականացնում են իրենց խնդիրը։ Բայց  ցավոք ժողովրդի կողմից չկա համարժեք դիմադրություն։ Դա կարելի է բացատրել նրանով, որ կա մանիպուլյացիա, պատերազմի շոկից մարդիկ դեռ դուրս չեն եկել և այլն, բայց մյուս կողմից սա մեզ համար նոր իրավիճակ չէ, մենք կարծես պատմական նույն շրջապտույտի մեջ ենք, ինչպես հարյուր տարի առաջ։

-Մարդկանց մի զգալի մասի մոտ անտարբերություն է, չեն հավատում ոչ ոքի և ոչնչի։ Միաժամանակ կա խորացող լարվածություն և դժգոհության աճ, որը կուտակվում է։  Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի «պայթյուն» տեղի ունենա։

-Այդպիսի պայթյուն տեղի ունեցավ 2022 թ․ սեպտեմբեր 14-ին Բաղրամյան պողոտայում, որը, ցավոք, ոչնչով չավարտվեց։ Նման պայթյուն էլի կարող  է լինել, բայց եթե ձևավորված չլինի այն ուժը, որն այդ պայթյունը ճիշտ ուղիով կտանի, նորից այդ էներգիան կորչելու է։ Իրական ազգային ուժերը պետք է պատրաստ լինեն այդ «պայթյունին»։

Մյուս կողմից պետք է ընդունենք, որ մեր ժողովրդի մի մեծ հատված սպառողական վիճակի մեջ է խրված։ Այդ մարդկանց համար տարածքների հանձնումը, երկրի հանձնումը կարմիր գիծ չէ։

Այսօր առավոտյան մեր բակում երկու հոգի վիճում էին՝ խանութի տերը և մի քաղաքացի։ Խանութի տերն ասում էր՝ հիմա շատ լավ է, քան առաջ։ Այդ քաաքացին զարմացած հարցնում էր՝ ի՞նչն է լավ, ո՞նց կարող է հիմա ավելի լավ լինել։ Խանութի տերն իր ասածը հիմնավորելու համար ասում էր՝ հիմա ավելի լավ է, քանի որ հարկայինը չի մտնում մեր խանութ։ Այսինքն այդ մարդու համար կարմիր գիծն իր խանութն է, իսկ Արցախը, երկրի սահմանները, հողը կարմիր գիծ չեն։

Զարմանում ես՝ ո՞նց կարող են այսքան տարածքներ տալ, այսքան ճանապարհներ ու հողեր զիջել թշնամուն, և մարդիկ դուրս չգան փողոց։ Տարիներ առաջ բոլորս մտածում էինք, որ Հայաստանում հնարավոր չէ գտնել մի մարդ, որի համար Արցախը կարմիր գիծ չլինի։ Փաստորեն այդպես չէ։ Սա շատ վտանագավոր է։ Յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր մարդ, որ իրեն այդ ազգի միավոր է համարում, պետք է ունենա ընդհանուր կարմիր գծեր, և մեզ համար այդ կարմիր գիծն առաջին հերթին պետք է լինի Արցախը։ 

 

Տիգրան Զարիկյան Հայոց Երկիր ռազմավարական ծրագիր Հարություն Մեսրոբյան խմբագրի ընտրանի Հայաստան հարցազրույց

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին