f

Անկախ

Ի՞նչ սպասել մայիսից․ արևելյան աստղագուշակ այս ամսվա համար


«Մայիսի 7-ին կսկսվի չինական հորոսկոպի Հրե Օձի ամիսը։ Մայիսի 5-ին կավարտվի խավարումների միջակայքը և վրա կհասնի անկանխատեսելի կրակի էներգիան։ Այն մարդկանց մեջ էմոցիաների փոթորիկ կառաջացնի, իսկ ոմանք էլ անգամ կսուզվեն էմոցիաների հորձանուտում», - 7days.ru-ի հետ զրույցում ասում է աստղաբան Նատալյա Գուրյանովան։

Աստղաբանի խոսքով՝ փոխարենը ֆինանսական առումով մայիսը կարող է լինել տարվա ամենահաջողակ ամիսը։ Այս ամիս շատ բան կսկսի փոխվել․  կապիտալի վերաբաշխման գլոբալ պրոցեսի շրջանակներում, նրանք, ովքեր կգործեն արագ, կկարողանան լավ վաստակել։

Հատկապես մեծ տեմպերով կզարգանան ոլորտները, որոնք կապված են գովազդի, տոների, տրանսպորտի, ճամփորդությունների և ցանկացած տիպի փոփոխությունների հետ։

Հարաբերությունների ոլորտում էլ կգերակայի փնտրտուքի գաղափարը։ Ոմանք կփնտրեն իրենց երկրորդ կեսին, ոմանք էլ՝ վառ զգացողություններ։ Մայիսի գլխավոր կանոնն է՝ կանգ մի առեք, մինչև չստանաք ցանկալի արդյունքը, ինքներդ ձեզ չխաբեք ու քչով չբավարարվեք։

Հարաբերություններում  կգերակայեն էմոցիաները։ Այն, ինչ տևական ժամանակ թաքցրած է եղել, կդրսևորվի և ոչ միշտ հաճելի ձևով։ Կարևոր է հարաբերությունների վրա շարունակ աշխատել և թույլ չտալ, որ բանը հասնի կրիտիկական կոնֆլիկտներին ու բաժանումներին։

Ստորև կներկայացնենք, թե ինչ է սպասվում արևելյան հորոսկոպի նշաններից յուրաքանչյուրին մայիսի ընթացքում։

Առնետ

Առնետի տարում ծնվածները մայիսի ընթացքում կարիերայի աճի մեծ հնարավորություններ կունենան։ Իսկ դրանցից արդյունավետ կերպով օգտվելու համար հարկավոր է ունենալ ճիշտ սահմանված նպատակներ և մշակած ռազմավարություն։ Շրջապատի մարդկանց հետ շփումներում իմաստություն ցուցաբերեք։ Այդպես կկարողանաք դառնալ հաճելի զրուցակից, որը կկարողանա իր համար կարևոր պահին ստանալ ցանկալին։

Ցուլ

Ցուլերի համար կայուն բարեկեցիկ ամիս է։ Եվ գործերում, և ընտանիքում կունենաք ներդաշնակություն։ Աշխատեք էներգիան ու մտքերը ուղղորդել դեպի նորի ստեղծումը։ Կարող եք ֆինանսական առումով մեծ հաջողություն ունենալ և ամրապնդել այդ արդյունքները։

Վագր

Վագրերի համար ֆինանսական հաջողությունների և գործերում առաջընթացի շրջան է։ Սակայն այս ամենին կկարողանան հասնել միայն նրանք, ովքեր կգործեն անկախ իրավիճակից։ Վագրեր, խնայեք ձեր առողջությունը և եղեք զգույշ։ Կարող եք դեմ առնել արտակարգ իրավիճակների, որոնք կփչացնեն տրամադրությունն ու ծրագրերը։

Նապաստակ

Նապաստակի տարում ծնվածները կցանկանան մրցակցել, ապացուցել իրենց ճշմարտացիությունը, բոլորին իրենց տեղը ցույց տալ։ Վերջ տվեք պատերազմելուն և Ձեր էներգիան ուղղեք ազդեցությունն ընդլայնելուն։ Հրաշալի կլինի, եթե հանրային ելույթներ ունենաք, հռետորական արվեստը յուրացրեք, բացահայտեք գործարար ոլորտում ազդեցությունը մեծացնելու նոր եղանակներ։ Ամբողջ էներգիան ուղղեք դեպի ինքնաիրացումը և ձեռքբերումները։ Այլապես մեծ է կոնֆլիկտների հավանականությունը ընտանիքում և հարազատների հետ։

Վիշապ

Վիշապների համար արագացման ամիս է։ Հարկ կլինի արագ  և հեշտությամբ որոշումներ կայացնել, վստահել ինտուիցիային և զգացմունքներին։ Միևնույն ժամանակ խուսափեք չափազանց իմպուլսիվությունից և ռիսկային գործողություններից։ Իսկ հարաբերություններում մայիսը ռոմանտիկայի ամիս է, որը կբերի նոր և հաճելի ծանոթությունների, իսկ ընտանեկան Վիշապներին՝ զույգի հետ հարաբերությունների թարմացման։

Օձ

Օձերի համար մայիսը սովորելու, իրենց բնական պոտենցիալի զարգացման շրջան է։ Ընտանեկան Օձերի համար լավագույն ժամանակն է հարաբերությունները մի քիչ համեմելու և դրանց մի փոքր սրություն հաղորդելու համար։ Կազմակերպեք ռոմանտիկ հանգստյան օրեր կամ ժամադրություն։ Ուշադիր եղեք որոշումներ կայացնելիս՝ խուսափելով իմպուլսիվությունից և անշրջահայաց գործողություններից։

Ձի

Ձիերին դրսևորվելու կարիք կա։ Ժամանակն է Ձեր գործունեության ոլորտում սոցիալական էջեր սկսեք վարել և նոր փորձ ձեռք բերեք։ Այս ամիս նախկինում ավարտած գործերի և ծրագրերի պտուղները կքաղեք, դրանք կարող են լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Աշխատեք ազատվել Ձեր հանդեպ չափազանց պահանջկոտությունից և ինքնաքննադատությունից։ Միայնակ Ձիերի համար մայիսը կլինի նաև ծանոթությունների և լուրջ հարաբերությունների ստեղծման ամիս։

Այծ

Մայիսը Այծերի համար հանգստի լավագույն շրջանն է, եթե, իհարկե, որոշել եք իսկապես հանգստանալ և ուժ հավաքել։ Միացրեք էներգախնայողության ռեժիմը։ Օգտակար կլինի Ձեր առողջությամբ, այդ թվում և հոգեկան,  զբաղվելը և օրգանիզմի ռեսուրսները վերականգնելը։ Ուշադրության կենտրոնում միայն դուք պետք է լինեք։

Կապիկ

Կապիկների համար ևս ուժերը խնայելու և ռեսուրները վերականգնելու ժամանակ է։ Պլանային ստուգումներ անցեք, օրգանիզմի համար վերականգնողական պրոցեդուրաներ իրականացրեք, հատկապես եթե վաղուց նման բան չեք արել։ Կապիկների համար մայիսը դժվար ամիս է, կարող են ի հայտ գալ չկանխատեսված իրավիճակներ վատ առումով։ Հատկապես կարևոր է Ձեր մասին հոգ տանելը, ինքներդ Ձեզ սիրելը։ Մի սկսեք նոր գործեր և ծրագրեր։

Աքլոր

Աքլորի տարում ծնվածների համար մայիսը բարեգործության շրջան է։ Առատորեն տվեք։ Այս ամիս բարեհաջող չեն լինի ֆինանսական ներդրումները, հնարավոր են կորուստներ։ Կարևոր է որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնելը հոգևոր զարգացմանը և անձնական աճին։

Շուն

Շների համար սա երկնային հաջողության ամիս է։ Շատ բան ինքն իրեն կստացվի։ Նման ամիսներին Ձեր հովանավորներն օգնության ձեռք կմեկնեն ցանկացած իրավիճակում։ Սակայն մի չարաշահեք տիեզերական էներգիան  Խոսող ձկան  մասին հեքիաթի նմանությամբ։ Այս ամիս ցանկացած իրավիճակում կդրսևորվի Ձեր կարման։ Եթե ամեն բան հարթ է ընթանում, նշանակում է՝ Դուք դա վաստակել եք Ձեր նախկին գործողություններով։ Եթե հակառակն է, ապա պետք է աշխատել Ձեր սխալների վրա և բարելավել կարման։

Խոզ

Խոզերի համար աջակցող էներգիայի ամիս է։ Հիանալի առիթ է գործերը կարգի բերելու և այլոց օգնությունն ու աջակցությունն ընդունել սովորելու համար։ Կարևոր է նաև ընկերների հետ ժամանակ անցկացնելը։ Բարենպաստ կլինեն նոր ծանոթությունները զանազան ոլորտներում։ Մայիսը նաև ժամանակ է սեփական արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատելու համար, օգտակար կլինեն հատկապես անձնական աճի և թիմային աշխատանքի թեմայով դասընթացները։

Աղբյուրը՝ https://7days.ru

 

Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի 2023 Արևելյան աստղագուշակ աստղագուշակ

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին