f

Անկախ

Կասկած չկա՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության պարագայում թշնամին չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին.Վանեցյան


«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

108 տարի առաջ այս օրը, բնիկ ժողովուրդներին սպանդի ենթարկելով, ազգային պետություն կառուցելու քաղաքականությունը Թուրքիայում հասավ բարձրակետին։ Այդ քաղաքականության արդյունքում միլիոն ու կես հայեր սպանվեցին, իսկ մյուսները վտարվեցին իրենց հայրենի բնօրրանից։

Այսօր մենք ոչ միայն սգում ենք ու ոգեկոչում միլիոնավոր հայրենակիցների հիշատակը, այլև ի լուր աշխարհի փոխանցում ենք մեր հաստատակամությունը, որ այլևս երբեք թույլ չենք տալու, որպեսզի նման ողբերգությունները կրկնվեն։

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց՝ իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդի մեկ այլ հատվածն այսօր էլ կանգնած է ցեղասպանության ու տեղահանության վտանգի առաջ։ Կասկած չկա, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնության պարագայում թշնամին, որքան էլ իրեն հաղթած ու ուժեղ պատկերացնի, չի կարողանալու կոտրել մեր ազգային ոգին, սեփական հայրենիքում ապրելու և արարելու մեր աստվածատուր իրավունքը։

Ուստի ապրիլի 24-ի խորհուրդը մեկն է․ ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ մենք մեր միասնության ձայնն ենք բարձրացնում։ Խորապես համոզված եմ, որ այդ միասնությունը մեզ դարձնելու է ավելի ուժեղ ու տոկուն, զորացնելու և զարգացնելու է մեր Հայրենիքը՝ երաշխավորելով մեր ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան»։

Հայաստան Արթուր Վանեցյան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին