f

Անկախ

«Ժողովրդավարությունը հիվանդ է». ինչո՞ւ է թուլանում հավատը դրա նկատմամբ


Քաղաքացիների դժգոհությունը ժողովրդավարությունից տարբեր երկրներում վերջին 25 տարիների ամենաբարձր մակարդակում է:

Քեմբրիջի համալսարանի Ժողովրդավարության ապագայի կենտրոնի աշխատակիցները վերլուծել են, իրենց իսկ գնահատմամբ, տվյալների ամենամեծ զանգվածը՝ 154 երկրներում մոտավորապես 4 մլն մարդկանց մասնակցությամբ 3,5 հազար հարցախույզների արդյունքները:  

Մարդկանց հարցնում են՝ գոհ են նրանք իրենց երկրում գործառող ժողովրդավարությունից, թե ոչ:  

Քեմբրիջի սոցիոլոգներն այդ աշխատանքը կատարում են 1995-ից ի վեր, իսկ որոշ երկրների դեպքում տվյալներ կան 1970-ական թվականներից:

«Ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը հիվանդ է,- ասում է զեկույցի հեղինակ Ռոբերտո Ֆոան:- Մենք բացահայտել ենք, որ դժգոհությունը ժողովրդավարությունից աճում է բավական տևական ժամանակ և հասել է պատմական առավելագույնին, հատկապես՝ զարգացած երկրներում»:

Ամենից վատ վիճակը Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում է:

Դժգոհների տեսակարար կշիռն աշխարհում 1995 թ. 48 տոկոսից 2019 թ. հասել է 58 տոկոսի:

Ժողովրդավարության դրական ընկալման աճ նկատվել է անցած դարի վերջին տասնամյակներում: Դա Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում կոմունիզմի անկման և ժողովրդավարության վելեքի համաշխարհային աջակցության ժամանակաշրջանն էր:

Վերջին 10 տարվա ընթացքում որոշակի հիասթափություն է սկսվել, և ժողովրդավարության նկատմամբ բավական հաստատուն բացասական վերաբերմունք է առաջացել:

Հետազոտության հեղինակները դա համարում են 2008 թ. ֆինանսական ճգնաժամի, 2015 թ. միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև «արտաքին քաղաքականության որոշ ձախողումների» քաղաքական և սոցիալական արձագանք:

Բրիտանիայում հավատն առ ժողովրդավարություն հաստատուն աճել է 30 տարի և գագաթնակետին հասել նոր հազարամյակի առաջին տարիներին: Մոտավորապես 2005 թ. տնտեսական խնդիրների և ներքաղաքական սկանդալների պայմաններում, ինչպես, օրինակ՝ պատգամավորների անձնական ծախսերի փոխհատուցման կարգի պատմությունները, ճոճանակը թեքվել է հակառակ կողմը:

Հարցախույզը, որ անցկացվել է 2019 թ. դեկտեմբերյան ընտրությունների նախօրեին, ցույց է տվել հետագա անկումը՝ հավանաբար կապված բերքսիտի շուրջ առաջացած քաղաքական փակուղու ձգձգման պատճառով:

1995 թ.  Բրիտանիայում առկա ժողովրդավարությունից չբավարարվածների թիվը կազմել է 47 տոկոս, 2005 թ. այն իջել է նվազագույն 33 տոկոսի, իսկ 2019 թ.՝ ընտրություններից առաջ, հասել է 61 տոկոսի:

Միացյալ Նահանգներում 1995-2005 թթ. հավանության մակարդակն ավելի բարձր է եղել, քան Միացյալ Թագավորությունում՝ 75 տոկոս, այնուհետև տեղի է ունեցել «դրամատիկ և անսպասելի» անկումը մինչև կեսից էլ պակաս:

Նման ցինիկությունը սովորական երևույթ է որոշ երկրներում, բայց Միացյալ Նահանգներում դա նշանակում է ինքնագնահատականի լուրջ բեկում, ասում է դոկտոր Ֆոան:  

Փորձագետը դա կապում է և՛ անցած ֆինանսական ճգնաժամի, և՛ քաղաքական բևեռացման ու հասարակության անվստահության հետ:

Միաժամանակ որոշ եվրոպական երկրներ հակառակ պատկերն են ցույց տալիս: Ժողովրդավարների աշխատանքից բավարարվածների մակարդակը բարձրացել է պատմական առավելագույնին Դանիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում և Նիդեռլանդներում:

Սոցիոլոգներն ասում են, որ հիասթափությունը ժողովրդավարությունից և պոպուլիզմի վերելքը պատճառ չէ, այլ ախտանշան:

«Հավատն առ ժողովրդավարություն թուլանում է, որովհետև ժողովրդավարական ինստիտուտներն այնքան էլ լավ չեն գլուխ հանում մեր ժամանակների գլխավոր խնդիրներից՝ սկսած տնտեսական ճգնաժամներից մինչև գլոբալ տաքացումը: Որպեսզի ժողովրդավարությունը վերականգնի իր լեգիտիմությունը, դա պետք է փոխվի»,- ասում է Ֆոան:

Շոն Կոհլան

BBC

 

 

 

Աշխարհում Ժողովրդավարություն հասարակական կարծիք

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին